Հա

Համայնք

25/11/2017 - 10:20

Նոր գրքերի ցուցահանդէս Թաւրիզի հայոց ազգային դպրոցում

Տարեկան աւանդութեան վերածւած Նոր գրքերի ցուցահանդէսը Թաւրիզի հայոց ազգային «Թամարեան, Հայկազեան, Սահակեան» դպրոցում, այս տարի կայացաւ չորեքշաբթի, 22 նոյեմբեր 2017-ի առաւօտեան ժամը 10.30-ին, դպրոցի գրադարանում:

«alikonline.ir» - Տարեկան աւանդութեան վերածւած Նոր գրքերի ցուցահանդէսը Թաւրիզի հայոց ազգային «Թամարեան, Հայկազեան, Սահակեան» դպրոցում, այս տարի կայացաւ չորեքշաբթի, 22 նոյեմբեր 2017-ի առաւօտեան ժամը 10.30-ին, դպրոցի գրադարանում: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ցուցահանդէսին ներկայ գտնւեց եւ պաշտօնական բացումը կատարեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, ընկերակցութեամբ Թաւրիզի հոգեւոր հովիւ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի եւ Թեմական խորհրդի ատենադպիր՝ Գագիկ Ջորջեանի: Հիւրերը դպրոցում դիմաւորւեցին տեսչուհի Արմինէ Վահրամեանի եւ ուսուցչակազմի կողմից եւ առաջնորդւեցին բարեկարգւած գրադարանը, որտեղ կամաւոր ծառայութեամբ գրքերի վերադասաւորման եւ վերստին համարակալման աշխատանքով էին զբաղւած գրադարանի յանձնախմբի անդամները՝ Վահագն Տէր-Պետրոսեանը, Շաքէ Ջանանեանը եւ Միշիկ Բուդաղեանը:

Տեսչուհի Արմինէ Վահրամեանը բացատրութիւն տալով Իրանի կրթական նախարարութեան կողմից հրատարակւած տասնեակներով նոր գրքերի լոյս ընծայման մասին, ասաց թէ յիշեալ նախարարութիւնը «տարեկան յիսուն հազար գիրք, յիսուն հազար ցուցահանդէսի համար» նշանաբանով ամէն տարի իրականացնում է սոյն աշխատանքը, աշակերտների ձեռքերում դնելով մանկավարժական մօտեցումով պատրաստւած գրքեր, նրանց ընդհանուր զարգացման համար:

Առաջնորդ Սրբազանը իր ընկերակիցների հետ թերթատելով նոր հրատարակութիւնները, իր գնահատանքը յայտնեց տեսչութեան, որ հետամուտ է ամէն տարի գնել հրատարակւած գրքերից մէկ ընտրանի, յատկապէս հայ աշակերտներին հետաքրքրող բովանդակութիւնները առանձնացնելով դրանց միջից, որպէսզի պետութեան ընձեռած լայն զարգացումի այս բացառիկ պատեհութիւնից չզրկւի հայ աշակերտը:

Ցուցահանդէսին ներկայ ծնողական խորհրդի անդամները եւս մօտից ուսումնասիրեցին ցուցադրւած գրքերը, կանխաւ իրենց երեխաների, եւ ինչու չէ նաեւ իրենց համար ընտրելով յառաջիկայ ընթերցանութեան նիւթեր:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը նահանգապետ Փուրմոհամմադիի մօտ
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը նահանգապետ Փուրմոհամմադիի մօտ

    Ընկերակցութեամբ Ազգային իշխանութեան Պատգմաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչների, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, երկուշաբթի 14 յունւար 2019 թ.-ի առաւօտեան ժամը 11-ին, պաշտօնական այցելութիւն տւեց Արեւելեան Ատրպատականի նորանշանակ նահանգապետ՝ Փուրմոհամմադին, նահանգապետարանում: 

  • Սբ. Ծննդեան եւ Աստւածայայտութեան տօնը Ռահւա գիւղի Սբ. Աստւածածին եկեղեցում
    Սբ. Ծննդեան եւ Աստւածայայտութեան տօնը Ռահւա գիւղի Սբ. Աստւածածին եկեղեցում

    Ուրբաթ, 11 յունւար 2019 թ.-ի առաւօտեան ժամը 10:30-ին, Ռահւա գիւղ ժամանեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, եւ գիւղի աւանդութեան համաձայն Սբ. Ծննդեան տօնի յաջորդող ուրբաթ օրը ս. պատարագ մատոյց Ս. Աստւածածին պատմական եկեղեցում: Խորանին սպասարկում էր Ուրմիայի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը: Պատարագի երգեցողութիւնը կատարում էր Ուրմիայի «Նարեկացի» երգչախումբը, ղեկավարութեամբ երաժիշտ դոկտ. Վարդան Սիմոնզի:

  • Սբ. Ծննդեան տօնի առիթով Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ուխտաւոր՝ երեք մոգերից մէկի սուրբ գերեզմանին
    Սբ. Ծննդեան տօնի առիթով Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ուխտաւոր՝ երեք մոգերից մէկի սուրբ գերեզմանին

    Ուրբաթ, 11 յունւար 2019 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, ընկերակցութեամբ մէկ խումբ հաւատացեալների, Սբ. Ծննդեան տօնի առիթով ուխտաւորաբար այցելեց, Ուրմիայում գտնւող այն սրբավայրը, որտեղ ըստ աւանդութեան թաղւել է Արեւելքի իմաստուն երեք մոգերից մէկը, որոնք աստղի առաջնորդութեամբ հասել էին մինչեւ Բեթղեհէմ, երկրպագելու նորածին Արքային՝ մանուկ Յիսուսին:

  • Ս. Ծննդեան առիթով պետական եւ ազգային շնորհաւորանքներ Ատրպատականի հայոց թեմում
    Ս. Ծննդեան առիթով պետական եւ ազգային շնորհաւորանքներ Ատրպատականի հայոց թեմում

    Կիրակի եւ երկուշաբթի 5 եւ 6 յունւար 2019-ին Ատրպատականի hայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանն ու Ազգային իշխանութիւնը, Թաւրիզում եւ Ուրմիայում ընդունեցին պետական, ազգային-միութենական եւ ժողովրդական շնորհաւորանքներ, մեր Տիրոջ եւ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդեան տօնի առիթով: 

  • «Վանի արծաթը»` Թաւրիզում
    «Վանի արծաթը»` Թաւրիզում

    Թաւրիզի հայկական թաղամասի Պարոն Աւագ փողոցը հատւում է կենտրոնական Շարիաթի փողոցին, որով զբօսնելիս միանգամից աչք է ծակում «Van Silver» անունը կրող փոքրիկ խանութը: Բացի անւանումից, այն առաւել լուսարձակ է ցուցափեղկերին շողշողացող արծաթեայ իրերի հաշւին, քան հարեւան տաղաւարներն են:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։