Հա

Համայնք

25/11/2017 - 10:30

Ատրպատականի հայոց թեմը, նահանգապետի միջոցով իր նպաստը բերեց Քերմանշահի երկրաշարժից տուժածներին

Ուրբաթ, 24 նոյեմբեր 2017-ի առաւօտեան ժամը 8.30-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան, ընկերակցութեամբ Թեմական խորհրդի ամբողջական կազմի, պաշտօնական հանդիպում ունեցաւ Արեւելեան Ատրպատականի նահանգապետ՝ Խոդաբախշի հետ, նահանգապետարանի հնադարեան շէնքում: Հանդիպմանը ներկայ էին ատենապետ՝ Ռուբիկ Ջանանեանը, Համազասպ Ոսկանեանը, Վարդան Աբրահամեանը, Գագիկ Ջորջեանը, Ալէն Սայադեանը եւ փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատուն:

«alikonline.ir» - Ուրբաթ, 24 նոյեմբեր 2017-ի առաւօտեան ժամը 8.30-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան, ընկերակցութեամբ Թեմական խորհրդի ամբողջական կազմի, պաշտօնական հանդիպում ունեցաւ Արեւելեան Ատրպատականի նահանգապետ՝ Խոդաբախշի հետ, նահանգապետարանի հնադարեան շէնքում: Հանդիպմանը ներկայ էին ատենապետ՝ Ռուբիկ Ջանանեանը, Համազասպ Ոսկանեանը, Վարդան Աբրահամեանը, Գագիկ Ջորջեանը, Ալէն Սայադեանը եւ փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատուն: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Նորանշանակ նահանգապետի կողմից սոյն բարձր պաշտօնի ստանձնումը ողջունելով, առաջնորդ Սրբազանը համապարփակ բացատրութիւն տւեց Ատրպատականի հայոց թեմի կառոյցի եւ հիւսիսային Իրանում հայ ժողովրդի դարաւոր գոյութեան եւ երկրի բարգաւաճման ձեռներէց մասնակցութեան մասին: Սրբազանը նաեւ խօսեց թեմի մի շարք ծրագրերի մասին, որոնք ո՛չ միայն Ատրպատականի հայութեան, այլեւ համայն Իրանի համար պարծանք կը լինեն: Սրբազան Հայրը անդրադարձաւ տարածաշրջանում Իրանի Իսլամական Հանրապետութեան վարած խոհեմ քաղաքականութեան, շնորհաւորելով Յեղափոխութեան առաջնորդին, ԴԱԷՇ խմբակցութեան ջախջախիչ պարտութեան առիթով, որի աշխատանքներում մեծ դեր ունեցաւ Իրանը. «Ինչպէս Յեղափոխութեան առաջնորդը ասաց՝ այս քաղցկեղից ազատւեց տառապող մարդկութիւնը: Խաղաղասէր ազգեր միշտ հետամուտ են խաղաղութեան եւ համակեցութեան: Իրանի Իսլամական Հանրապետութեան ամբողջ տարածքում տարբեր կրօնների, մշակոյթների եւ ազգութիւնների հետեւորդներ ապրում են այս երկու բարիքների շւաքի տակ, պետական բարձր հովանաւորութեամբ», ասաց Սրբազանը:

Խօսելով տօնական օրերի մօտալուտ լինելու մասին, Սրբազանը տեղեկացրեց նահանգապետին, թէ Ատրպատականի հայոց թեմի ժողովրդին կոչ է ուղղել, որ իւրաքանչիւր հայ ընտանիք իր անդամներին նոր տարւայ նւէր առնելու առիթով, մէկ նւէր էլ նկատի ունենայ Քերմանշահի երկրաշարժից տուժած երեխաների համար. «Մենք մէկ ամբողջութիւն ենք այս երկրում: Մենք փոքրամասնութիւն չենք, բառի նեղ իմաստով, այլ՝ ամբողջին մաս ենք կազմում լիիրաւ քաղաքացու տարազով: Ուստի, մէկի զգացած ցաւը, բոլորս զգում ենք համահաւասար», ասաց Սրբազանը: Ապա, Թեմական խորհրդի ատենապետ՝ Ռուբիկ Ջանանեանի ձեռքով նահանգապետին յանձնւեց Ատրպատականի թեմի կողմից խորհրդանշական գումար, երկրաշարժից տուժած կարիքաւորներին իբրեւ սրտաբուխ նւիրատւութիւն:

Յայտնենք, որ նահանգապետ Խոդաբախշ, իր զբաղեցրած նախկին պաշտօններում հայերի հետ գործակցած լինելով, բարձր տպաւորութիւններ ունէր հայ ժողովրդի մասին, իբրեւ վստահելի եւ աշխատասէր ժողովուրդ: Ուղղակի օրինակներով եւ յականէ յանւանէ յիշեց նա հայեր, որոնցից ոմանք այժմ հանգուցեալ, սակայն՝ ամոռանալի յուշեր էին թողել իր յիշողութեան մէջ իբրեւ արժանահաւատ անձեր եւ օրինակելի քաղաքացիներ:

Նահանգապետը իր շնորհակալութիւնը յայտնեց սոյն այցի համար, իր ամբողջական համագործակցութիւնը խոստանալով թեմում իրականացւող աշխատանքներին, եւ հովանաւորութիւնը՝ հայ համայնքի բարգաւաճ կեանքին:

Յարակից լուրեր

  • Սբ. Թադէի վանքի կենտրոնական գմբէթի նորակերտ խաչի օծումը Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցում
    Սբ. Թադէի վանքի կենտրոնական գմբէթի նորակերտ խաչի օծումը Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցում

    Կիրակի, 4 նոյեմբեր 2018-ին, մեր հաւատքի ծննդավայր Սբ. Թադէոս Առաքեալի վանքի կենտրոնական գմբէթի նորակերտ խաչի օծումը կատարւեց Թաւրիզում, ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի: 

  • Թաւրիզում գումարւեց Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը
    Թաւրիզում գումարւեց Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը

    Ուրբաթ, 26 հոկտեմբեր 2018-ի առաւօտեան ժամը 10:30-ին, ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում, Տէրունական աղօթքով բացւեց Ատրպատականի հայոց թեմի նորընտիր Պատգամաւորական ժողովի 21-րդ նստաշրջանի երկրորդ նիստը, նախագահութեամբ թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի: 

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Անթիլիաս
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Անթիլիաս

    Երեքշաբթի, 16 հոկտեմբեր 2018-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Անթիլիաս, Լիբանան, իբրեւ անդամ Ազգային Կենտրոնական վարչութեան Կրօնական ժողովի: 

  • Թարգմանչաց տօնի հանդիսաւոր ժամերգութիւն եւ Հայ Մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզում
    Թարգմանչաց տօնի հանդիսաւոր ժամերգութիւն եւ Հայ Մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզում

    Շաբաթ, 13 հոկտեմբեր 2018-ի առաւօտեան ժամը 11-ին, հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Սբ. Սարգիս եկեղեցում տեղի ունեցաւ հանդիսաւոր ժամերգութիւն, Սրբոց Թարգմանչաց Վարդապետաց տօնի առիթով: «Քրիստոս Աստւած մեր» եղանակաւոր մաղթանքի ընթացքում յիշւեցին Թարգմանիչ Վարդապետները գլխաւորութեամբ Սուրբ Սահակ հայրապետի եւ Սբ. Մեսրոպ Մաշտոց վարդապետի:

  • «Յիմ Կիլիկիա»
    «Յիմ Կիլիկիա»

    Նահապետի երազը, մեր ստւերոտ պատմութեան ոլորապտոյտ բաւիղների եզրին հասակ առած ծառերի տերեւներն է շօշափում, դրանց երեսի փայլի յետեւում պահւած արծաթագոյն էջերը թերթատելով: Երազը երբե՛ք հեռու չէ իրականութիւնից, եթէ ժամանակի խորհուրդը խորտակելու ոյժ կարելի լինի ամբարել բազկի մէջ առնական, ինչպէս նաեւ եթէ յաջողւի խեղդել կոկորդում՝ հեծկլտուքը մանկական, վարդի փոխարէն յոյս ցանելով հրւանդանին մօտեցող մեր նաւի տատանող կամրջակի լաստերի վրայ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։