Հա

Համայնք

02/12/2017 - 09:25

Թաւրիզի Ուրբաթօրեայ աղօթապետի շնորհակալական գիրը՝ Ատրպատականի հայոց առաջնորդին

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան եւ ազգային իշխանութիւնը, տեղական պայմանների եւ միջավայրի թելադրած պահանջների համապատասխան քայլերով իր յարաբերութիւնները միշտ նորովի մշակում է Իրանի Իսլամական Հանրապետութեան պետական կառոյցների հետ, հիւսիսային Իրանում մեր ժողովրդի զաւակների նկատմամբ ապահովելով արժանի յարգանք եւ գուրգուրանք:

«alikonline.ir» - Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան եւ ազգային իշխանութիւնը, տեղական պայմանների եւ միջավայրի թելադրած պահանջների համապատասխան քայլերով իր յարաբերութիւնները միշտ նորովի մշակում է Իրանի Իսլամական Հանրապետութեան պետական կառոյցների հետ, հիւսիսային Իրանում մեր ժողովրդի զաւակների նկատմամբ ապահովելով արժանի յարգանք եւ գուրգուրանք: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Տեղական պատկան կառոյցներից՝ Ուրբաթօրեայ աղօթապետի հետ սիրալիր փոխյարաբերութիւնների ծիրից ներս, անձնական հանդիպումից բացի փոխանակւած պաշտօնագրերով, առաջնորդ Սրբազանը եւ ազգային իշխանութիւնը շարունակում են զարգացնել իրենց կապերը, միշտ նկատի ունենալով հայ համայնքի ընդհանրական շահերը:

Թաւրիզի Ուրբաթօրեայ աղօթապետ Ալէ Հաշեմ, շնորհակալական յատուկ գիրով իր երախտագիտութիւնն է յայտնել Սրբազան Հօր եւ Թեմական խորհրդին, Իրանցի ժողովրդի կողքին կանգնելու գնահատանքով, յատկապէս Քերմանշահի աղէտալի երկրաշարժի առիթով. «Միաստւածեան կրօնների բարի անձանց կարեկցութիւնն ու մարդասիրութիւնն է եղել երկրաշարժի աղէտեալներին մխիթարողն ու աջակցողը։ Իմ յարգելի եղբայր, շնորհակալութիւն յայտնելով Ձեր հոգատարութեան եւ բարեսիրութեան համար, յաջողութիւն եմ ցանկանում Ձեզ աստւածային բարութեան շւաքի տակ եւ Այաթոլլահ Խամէնէիի առաջնորդութեամբ», յատկապէս շեշտւում է աղօթապետի նամակում։

Յարակից լուրեր

  • Ապրիլեան Սրբացեալ Նահատակաց տօնը Ատրպատականի հայոց թեմում
    Ապրիլեան Սրբացեալ Նահատակաց տօնը Ատրպատականի հայոց թեմում

    Չորեքշաբթի 24 Ապրիլ 2019-ին, Ապրիլեան մեր Նահատակների սրբատօնը յատուկ ձեւով կատարւեց Ատրպատականի հայոց թեմում, մասնակցութեամբ իր ազգային դատի գիտակից հաորդիների, Նահատակների յիշատակի առջեւ խոնարհումով:

  • Մեր սրբերի արեան գինը խաղաքարտ չէ՛
    Մեր սրբերի արեան գինը խաղաքարտ չէ՛

    Պահանջատէր մեր ժողովուրդը արդէն 104-րդ տարին լինելով, ապշահար հետեւում է քաղաքակիրթ կոչւած աշխարհի յամրաքայլ ընթացքին, որոնք իրենց դարաւոր քնից արթնացող հեքիաթային իշխանների նման, նոր յիշում են 20-րդ դարի առաջին եւ մեծագոյն ողբերգութիւնը գէթ ճանաչելու իրենց պարտականութիւնը, թող դեռ դատապարտելու պարտաւորութիւնը:  

  • «Քրիստոսի խորհրդանշական թաղման կարգը Ատրպատականի հայոց թեմում
    «Քրիստոսի խորհրդանշական թաղման կարգը Ատրպատականի հայոց թեմում

    Աւագ ուրբաթ, 19 ապրիլ 2019 թ.-ի երեկոյեան, Ատրպատականի հայոց թեմում հանդիսաւորապէս կատարւեց տարւայ ամէնից սուրբ օրւայ արարողութիւնը՝ Յիսուսի սուրբ թաղման խորհրդանշական արարողութիւնը: Երեկոյեան ժամերգութեան ընթացքին եւ ապա նախատօնակով, բարեպաշտ ժողովուրդը իր երկիւղալից յարգանքը ընծայեց Փրկչին, որ մարդկութեան մեղքերի քաւութեան համար յանձն առաւ խաչի մահը:

  • Տառապողին փառաւորումը՝ Յարութիւն
    Տառապողին փառաւորումը՝ Յարութիւն

    Մարդկանց ամենամեծ ակնկալիքը, դժւարութիւններից դուրս գալու հրաշազան պահն է, որը եթէ ո՛չ յաղթանակի, բայց գէթ փրկութեան ելքով է ազատագրում տագնապահար մարդուն: Յաջողութիւնների ակնկալիքը միշտ զբաղեցնում է մարդու հոգու եւ մտքի հորիզոնը, կարմրաւուն արեւի բազմերանգ ճառագայթների գունագեղ յոյսով վառւած: Սակայն նեղութիւնների դժւարանցանելի արահետներից եւ տրտմութեան հովտից դուրս գալը՝ մարդկային ցեղի համար միշտ նախապատիւ է ու գերադաս, գլխաւորելով նրա սպասումների փութանակի լուծում սպասող ցուցակը:

  • Աւագ հինգշաբթիի հոգեթով արարողութիւնները Ատրպատականի հայոց թեմում
    Աւագ հինգշաբթիի հոգեթով արարողութիւնները Ատրպատականի հայոց թեմում

    Եկեղեցական սրտառուչ արարողութիւններով եւ մեղանոյշ շարականներով հարուստ Աւագ շաբաթում, իւրայատուկ իմաստ եւ նշանակութիւն ունի Աւագ հինգշաբթին համայն քրիստոնեայ աշխարհի համար: Սոյն օրւայ ընթացքում, աղօթքների միջոցաւ եւ շարականների երաժշտական յուզականութեամբ պատմւում են Քրիստոսի տնօրինական կեանքի վերջին դէպքերը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։