Հա

Համայնք

03/12/2017 - 10:10

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը եւ ընտրւած պատգամաւորները կը մեկնեն Անթիլիաս

Երկուշաբթի, 4 դեկտեմբեր 2017-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը եւ թեմի պատգամաւորական ժողովի կողմից ընտրւած պատգամաւորները կը մեկնեն Անթիլիասի մայրավանքը՝ Լիբանան, մասնակից դառնալու Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային ընդհանուր ժողովին, որ չորս տարին մէկ գումարւում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի բարձր հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ, ու մասնակցութեամբ բոլոր թեմերի առաջնորդ սրբազանների եւ ներկայացուցիչ պատգամաւորների: 

«alikonline.ir» - Երկուշաբթի, 4 դեկտեմբեր 2017-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը եւ թեմի պատգամաւորական ժողովի կողմից ընտրւած պատգամաւորներ՝ Արմինէ Վահրամեան (Պ.Ժ.-ի ատենադպրուհի), Ռուբիկ Ջանանեան (Թեմական խորհրդի ատենապետ) եւ Անահիտ Յակոբեանը, որը յատկապէս հրաւիրւած է «Հայեցի դաստիարակութեան» իբրեւ զեկուցաբեր, կը մեկնեն Անթիլիասի մայրավանքը՝ Լիբանան, մասնակից դառնալու Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային ընդհանուր ժողովին, որ չորս տարին մէկ գումարւում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի բարձր հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ, ու մասնակցութեամբ բոլոր թեմերի առաջնորդ սրբազանների եւ ներկայացուցիչ պատգամաւորների: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Յայտնենք, թէ Ատրպատականի հայոց թեմի զոյգ պատգամաւորները ընտրւեցին թեմում գումարւած Պատգամաւորական ժողովի 11-րդ նիստի ընթացքում, ուրբաթ, 24 նոյեմբեր 2017-ին, եւ Անթիլիասի Մայրավանքում 5-8 դեկտեմբեր 2017-ին մասնակցելու են վերոյիշեալ Ժողովին:

Անցած չորս տարիների ընթացքում Կաթողիկոսութեան եւ թեմերի ընդհանուր գործունէութեան քննարկումները կատարելուց յետոյ, ժողովը յառաջիկայ չորս տարիների համար նոր ծրագիրների որդեգրումը կը կատարի եւ կընտրի նոր կենտրոնական վարչութիւն՝ կրօնական եւ քաղաքական ժողովներով:

Սոյն աշխատանքներին զուգահեռ յատուկ նիստերի ընթացքում զեկուցաբերներ կը ներկայացնեն քրիստոնէական դաստիարակութեան, երիտասարդութեան, հայ ժողովրդի իրաւունքների հետապնդման, հայ սփիւռքի եւ հայեցի դաստիարակութեան մասին զեկոյցներ: Հայեցի դաստիարակութեան նիւթի շուրջ կը զեկուցի նաեւ Անահիտ Յակոբեանը, Ատրպատականի հայոց թեմից: Իւրաքանչիւր զեկոյցի աւարտին կը քննարկւի նիւթը ժողովականների կողմից:

Պատւիրակութիւնը Թաւրիզ կը վերադառնայ 9 դեկտեմբեր 2017-ին:

Յարակից լուրեր

  • Ապրիլեան Սրբացեալ Նահատակաց տօնը Ատրպատականի հայոց թեմում
    Ապրիլեան Սրբացեալ Նահատակաց տօնը Ատրպատականի հայոց թեմում

    Չորեքշաբթի 24 Ապրիլ 2019-ին, Ապրիլեան մեր Նահատակների սրբատօնը յատուկ ձեւով կատարւեց Ատրպատականի հայոց թեմում, մասնակցութեամբ իր ազգային դատի գիտակից հաորդիների, Նահատակների յիշատակի առջեւ խոնարհումով:

  • Մեր սրբերի արեան գինը խաղաքարտ չէ՛
    Մեր սրբերի արեան գինը խաղաքարտ չէ՛

    Պահանջատէր մեր ժողովուրդը արդէն 104-րդ տարին լինելով, ապշահար հետեւում է քաղաքակիրթ կոչւած աշխարհի յամրաքայլ ընթացքին, որոնք իրենց դարաւոր քնից արթնացող հեքիաթային իշխանների նման, նոր յիշում են 20-րդ դարի առաջին եւ մեծագոյն ողբերգութիւնը գէթ ճանաչելու իրենց պարտականութիւնը, թող դեռ դատապարտելու պարտաւորութիւնը:  

  • Սուրբ Զատիկը ազգային-եկեղեցական տօնախմբութեան վերածւեց Ատրպատականի հայոց թեմում
    Սուրբ Զատիկը ազգային-եկեղեցական տօնախմբութեան վերածւեց Ատրպատականի հայոց թեմում

    Հրաշափառ Յարութեան տօնի առիթով, մեր Տիրոջ եւ Փրկչի միջոցով մահւան վրայ տարւած յաղթանակի յոյսով լցւեց համայն քրիստոնեաների սրտերը: Կիրակի 21 սպրիլ 2019-ի առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմի զաւակները, Թաւրիզում, Ուրմիայում եւ Գեարդաբադում իրենց աղօթքը մատուցին Ամենակալ Աստծուն, Սուրբ Յարութեան տօնի յուսադրիչ ապրումներով:

  • «Քրիստոսի խորհրդանշական թաղման կարգը Ատրպատականի հայոց թեմում
    «Քրիստոսի խորհրդանշական թաղման կարգը Ատրպատականի հայոց թեմում

    Աւագ ուրբաթ, 19 ապրիլ 2019 թ.-ի երեկոյեան, Ատրպատականի հայոց թեմում հանդիսաւորապէս կատարւեց տարւայ ամէնից սուրբ օրւայ արարողութիւնը՝ Յիսուսի սուրբ թաղման խորհրդանշական արարողութիւնը: Երեկոյեան ժամերգութեան ընթացքին եւ ապա նախատօնակով, բարեպաշտ ժողովուրդը իր երկիւղալից յարգանքը ընծայեց Փրկչին, որ մարդկութեան մեղքերի քաւութեան համար յանձն առաւ խաչի մահը:

  • Տառապողին փառաւորումը՝ Յարութիւն
    Տառապողին փառաւորումը՝ Յարութիւն

    Մարդկանց ամենամեծ ակնկալիքը, դժւարութիւններից դուրս գալու հրաշազան պահն է, որը եթէ ո՛չ յաղթանակի, բայց գէթ փրկութեան ելքով է ազատագրում տագնապահար մարդուն: Յաջողութիւնների ակնկալիքը միշտ զբաղեցնում է մարդու հոգու եւ մտքի հորիզոնը, կարմրաւուն արեւի բազմերանգ ճառագայթների գունագեղ յոյսով վառւած: Սակայն նեղութիւնների դժւարանցանելի արահետներից եւ տրտմութեան հովտից դուրս գալը՝ մարդկային ցեղի համար միշտ նախապատիւ է ու գերադաս, գլխաւորելով նրա սպասումների փութանակի լուծում սպասող ցուցակը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։