Հա

Համայնք

24/12/2017

Վարդան Վահրամեանի դասախօսութիւնը Թաւրիզի «Հոնարէ Էսլամի» համալսարանում

«Հետազօտութեան շաբաթ»-ւայ առիթով, կիրակի 10 դեկտեմբեր 2017-ին, «Հոնարէ Էսլամի» համալսարանի կիռարական արւեստի ամբիոնը հիւրընկալեց արդիական նկարչութեան եւ գերիրապաշտ ոճում Թաւրիզեցի մասնագէտ՝ արւեստագէտ Վարդան Վահրամեանին, Թաւրիզի «Հոնարէ Էսլամի» Ալղադիր դահլիճում՝ Հաքիմ Նեզամի հրապարակում, Ս. Շողակաթ եկեղեցուն կից։

«alikonline.ir» - «Հետազօտութեան շաբաթ»-ւայ առիթով, կիրակի 10 դեկտեմբեր 2017-ին, «Հոնարէ Էսլամի» համալսարանի կիռարական արւեստի ամբիոնը հիւրընկալեց արդիական նկարչութեան եւ գերիրապաշտ ոճում Թաւրիզեցի մասնագէտ՝ արւեստագէտ Վարդան Վահրամեանին, Թաւրիզի «Հոնարէ Էսլամի» Ալղադիր դահլիճում՝ Հաքիմ Նեզամի հրապարակում, Ս. Շողակաթ եկեղեցուն կից։ Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Սոյն ծրագրի ընթացքում որը կազմակերպւած էր Թաւրիզի «Հոնարէ Էսլամի» եւ պետական համալսարանների դասատուների եւ ուսանողների համար՝ գերիրապաշտ ոճի եւ Իրանեան գերիրապաշտ նկարչութեան նիւթի շուրջ, արւեստագէտ Վահրամեանը դասախօսեց Թաւրիզում իր 36 ստեղծագործութիւնների իմաստի, ոճի եւ հնարքների մասին, պատասխանելով դասատուների եւ ուսանողների հարցերին։

Ծրագրի սկզբում, դոկտ. Բահրամ Աճուրլուն՝ «Հոնարէ Էսլամի»-ի հնագիտութեան եւ արւեստի պատմութեան դասատու, ներկայացրեց արւեստագէտ Վահրամեանի կենսագրութիւնն եւ ունեցած աշխատանքային փայլուն վկայագիրը եւ իր ունեցած տեղը Իրանի արդիական արւեստում մանաւանդ Թաւրիզի գեղարւեստական շրջանակներում, ապա դոկտ. Վահիդ Ասկարփուրը՝ հնագիտութեան դասատու եւ արդիական արւեստի քննադատ, արտայայտւեց գերիրապաշտութեան իմաստի, ոճի եւ պատգամի մասին։

Վարդան Վահրամեանը, դոկտ. Ասկարփուրի խօսքերից յետոյ անդրադարձաւ թէ ինչ մտքեր են արձագանգւել իր գերիրապաշտական ստեղծագործութիւնների մէջ, նաեւ արտայայտւեց այն գործօնների մասին որոնք մեծ ազդեցութիւն են ունեցել իր ստեղծագործութիւնների վրայ։

Բահրամ Աճուրլուն արւեստագէտ Վարդան Վահրամեանի անհատական, մշակութային եւ հասարակական կողմերը գեղարւեստական մարդաբանութեան, գեղարւեստական հասարակագիտութեան եւ գեղարւեստական հոգեբանութեան տեսակէտներից ներկայացնելու համար, շեշտը դրեց նրա հայ եւ քրիստոնեայ լինելուն, մարդ արարածի վշտի արտացոլման, հայ մշակոյթին, քրիստոնէական հաւատքին եւ մարդկային անմեղութեան կորստին արդիականացման յարձակման պատճառով եւ շեշտեց թէկուզ արւեստագէտ Վարդան Վահրամեանը քրիստոնեայ հայ է, բայց հաւատարիմ է մնացել Թաւրիզին եւ հակառակ ունեցած արտագաղթի առիթներին, գնահատելի է որ նա ամենայն համբերութեամբ տանելով բոլոր դժւարութիւնները չի լքել Թաւրիզը։ Աճուրլուն ասելով որ եթէ Վահրամեանը գաղթէր արտասահման անշուշտ շատ բարձր կը գնահատւէր, իր յուզմունքը յայտնեց որ հակառակ Վահրամեանի եւ նրա արւեստասէր եւ մշակոյթի զարգացման նպաստող ընտանիքի արժէքաւոր մշակութային եւ գեղարւեստական ծառայութիւնների, մանաւանդ իր հօր եւ մօր՝ հանգուցեալ Գրիգոր Վահրամեանի, որը Նախիջեւանի գաղթականներից էր եւ Մարուսիա Վահրամեանի որ իր ամուսնու հետ Թաւրիզի Միրաք արւեստի ուսումնարանի դասատուներ էին, այսօր Վահրամեանը Իրանի սահմաններից դուրս եւ Հայաստանում աւելի ճանաչւած է եւ աւելի մեծ համբաւ ունի։

Աճուրլուն իր խօսքերի աւարտին աւելացրեց որ թաւրիզեցի լինելը, ատրպատականցի լինելը եւ իրանցի լինելը միայն ասելով, ինքնութեան թղթով եւ նախնիքների շիրմաքարերով չէ, այլ՝ ազգային, մշակութային եւ հասարակական ծառայութեամբ եւ անշուշտ արւեստագէտ Վահրամեանը եւ իր հայրն ու մայրը իրենց մշակութային եւ գեղարւեստական արժէքաւոր եւ գնահատելի ծառայութիւններով, որը կատարել են Թաւրիզի մշակոյթի եւ գեղարւեստական զարգացման համար, շատերից աւելի իրանցի, Ատրպատականցի եւ թաւրիզեցի են եւ Թաւրիզի գեղարւեստական եւ մշակութային շրջանականները պարտական են նրանց։

Յարակից լուրեր

  • Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման 100-ամեակի շքեղ հանդիսութիւնը Թաւրիզում
    Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման 100-ամեակի շքեղ հանդիսութիւնը Թաւրիզում

    Հինգշաբթի, 31 մայիս, 2018-ին, երեկոյեան ժամը 8.30-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի մշակութային յանձնախմբի կազմակերպութեամբ, «Արարատ»-ի կենտրոնատեղիում տեղի ունեցաւ Հայաստանի անկախութեան 100-ամեակի շքեղ հանդիսութիւնը, նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի: 

  • ՀՀ դեսպան՝ Արտաշէս Թումանեանը Ատրպատականի ազգ. առաջնորդարանում
    ՀՀ դեսպան՝ Արտաշէս Թումանեանը Ատրպատականի ազգ. առաջնորդարանում

    Չորեքշաբթի, 23 մայիս 2018-ի երեկոյեան ժամը 5-ին, Իրանում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը պաշտօնական այցով եղաւ Ատրպատականի հայոց թեմի Ազգային առաջնորդարանում, Թաւրիզ կատարած իր աշխատանքային այցելութեան շրջանակներում:

  • Թաւրիզի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզի ամավերջի հանդէսը
    Թաւրիզի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզի ամավերջի հանդէսը

    Հինգշաբթի, 24 նայիս 2018-ի երեկոյեան ժամը 8-ին, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանը եզրափակեց իր ուսումնական-կրթական տարին, ամավերջի ճոխ հանդիսութեամբ, որը տեղի ունեցաւ ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում, նւիրւած Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման 100-ամեակին: 

  • Թեհրանի Պետական համալսարանում դասախօսութիւն՝ Հայաստանի վերջին իրադարձութիւնները
    Թեհրանի Պետական համալսարանում դասախօսութիւն՝ Հայաստանի վերջին իրադարձութիւնները

    Հայաստանի վերջին իրադարձութիւնների կապակցութեամբ երէկ երեկոյեան կազմակերպւել էր դասախօսութիւն, Թեհրանի Պետական համալսարանի իրաւաբանական եւ քաղաքական գիտութիւնների ֆակուլտետում: Թեհրանի Պետական համալսարանի Կենտրոնական Եւրասիայի հետազօտութիւնների գիտա-հետազօտական խումբը եւ Կովկասի հետազօտութիւնների հիմնադրամը, հետեւեալ խորագրով էին կազմակերպել դասախօսութիւնը՝ «Հայաստանում 2018-ի բողոքները, ակունքները, դրդապատճառները եւ հեռանկարները»:

  • Յարգանք ուսուցչաց Թաւրիզի հայոց ազգային դպրոցում՝ իրենց նւիրւած տօնի առիթով
    Յարգանք ուսուցչաց Թաւրիզի հայոց ազգային դպրոցում՝ իրենց նւիրւած տօնի առիթով

    Չորեքշաբթի, 9 մայիս 2018-ի կէսօրին, Թաւրիզի ազգ. «Հայկազեան, Թամարեան Սահակեան» դպրոցի հանդիսասրահում տեղի ունեցաւ Ուսուցիչների շաբաթւայ առիթով յատուկ հանդիսութիւն, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի: Սրբազան Հօր հետ, հանդիսութեան ներկայ գտնւեցին Թաւրիզի հոգեւոր հովիւ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը, Ազգային իշխանութեան անդամներ, գլխաւորութեամբ Թեմական խորհրդի ատենապետ՝ Ռուբիկ Ջանանեանի

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։