Հա

Համայնք

Երեքշաբթի, 26 Դեկտեմբերի 2017 14:10

Նոր տարւայ եւ Սբ. Ծննդեան շնորհաւորական այցով, Թաւրիզի աղօթապետը Ատրպատականի հայոց առաջնորդարանում

Երկուշաբթի, 25 դեկտեմբեր 2017-ի առաւօտեան ժամը 11.30-ին, Նոր տարւայ եւ Քրիստոսի Սբ. Ծննդեան տօների ընդառաջ, Թաւրիզի աղօթապետ՝ Ալէ Հաշեմը պաշտօնական այցով ժամանեց Ատրպատականի հայոց թեմի ազգային առաջնորդարան եւ ընդունւեց թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի անդամների կողմից:

«alikonline.ir» - Երկուշաբթի, 25 դեկտեմբեր 2017-ի առաւօտեան ժամը 11.30-ին, Նոր տարւայ եւ Քրիստոսի Սբ. Ծննդեան տօների ընդառաջ, Թաւրիզի աղօթապետ՝ Ալէ Հաշեմը պաշտօնական այցով ժամանեց Ատրպատականի հայոց թեմի ազգային առաջնորդարան եւ ընդունւեց թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի անդամների կողմից: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Հանդիպումը տեղի ունեցաւ Ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում, ներկայութեամբ Թաւրիզի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի, ազգային իշխանութեան ներկայացուցիչների եւ հայ նահատակների ու ազատորդիների հարազատների:

Աղօթապետի կողքին ներկայ էին Փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատուն, Նահատակների պետական հիմնարկութեան նահանգային եւ քաղաքային պատասխանատուները, իսկ հայ համայնքի հանդէպ իր յարգանքը մատուցելու էր եկել նաեւ Թաւրիզի քաղաքապետ՝ Շահին Բահեր:

Ողջոյնի խօսքով հանդէս եկաւ առաջնորդ Սրբազանը, ամանորի եւ Սբ. Ծննդեան տօների առիթով սոյն եղբայրական փոխադարձ այցի համար, ազգային իշխանութեան եւ համայն Ատրպատականի հայ ժողովրդի անունից իր շնորհակալութիւնը յայտնելով աղօթապետ Ալէ Հաշեմին. «Մեր կրօնները իրենց միաստւածեան արմատով հարազատ են իրարու, իսկ այս երկրի համար թափւած մեր նահատակների արիւնով պատրաստւած շաղախը, մեր միասնական տան՝ Իրանական հայրենիքի ոգեղէն շէնքն է բարձրացրել եւ ամրապնդել մեր եղբայրութիւնը», ասաց Սրբազանը: Ապա, թեմի համայն հայ ժողովրդի անունից դատապարտեց Երուսաղէմի միջազգային նկարագիրը աղարտող բոլոր նկրտումները, յիշեցնելով որ Միջին արեւելքը ծննդավայրն է հաւասարապէս քրիստոնեաների եւ մուսուլմանների: Նա անդրադարձաւ նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի կողմից կատարւած դատապարտումի յայտարարութեան, վերյիշեցնելով Վեհափառի այն խօսքը, թէ Իրանում մեր համայնքները ապրում են երկրի հոգեւոր առաջնորդ՝ այաթ. Խամենէի բարձր հովանաւորութեան ներքոյ: 

Աղօթապետ Ալէ Հաշեմ, շնորհակալութիւն յայտնելով սիրալիր ընդունելութեան եւ եղբայրական յարգանքի համար, իր շնորհաւորանքը ուղղեց Սրբազան հօր, ազգային իշխանութեան եւ համայն հայ համայնքին: Ապա նա սրտանց ողջունեց հայ նահատակների եւ ազատորդիների ընտանիքներին, տօնական օրերի առիթով իր սրտակցութիւնը յայտնելով բոլորին:

Ալէ Հաշեմ անդրադարձաւ քաղաքական վերջին դէպքերին՝ Միացեալ Նահանգաների նախագահի կողմից Երուսաղէմը Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու փոխան Թէլ Աւիւի, եւ արդար համարեց համայն աշխարհի՝ քրիստոնեաների եւ իսլամների ընդվզումը:

Վերջապէս, աղօթապետը յիշեց Ատրպատականի հայոց թեմի հետ իր երկար տարիների բարեկամութիւնը, սկսած իր հօր ունեցած սերտ կապերից մինչեւ այս օրը,  յիշատակելով  անունները  թեմի  անցած  հոգեւոր առաջնորդների, որոնք ուրախ եւ տխուր օրերին կառավարեցին իրենց վստահւած համայնքը: Իր խօսքի աւարտին, նա յատուկ յուշագրեր յանձնեց նահատակների եւ ազատորդիների ընտանիքներին, շեշտելով ազգային առաջնորդարանի հաւատարիմ պաշտօնեաներից՝ Վիգէն Սարգիսեանի ունեցած երկար տարիների ծառայութիւնը:

Հանդիպմանը ներկայ Թաւրիզի քաղաքապետը առաջնորդ Սրբազան Հօր ներկայացրեց շնորհաւորագիր, որը ատենապետ Ռուբիկ Ջանանեանի կողմից ընթերցւեց: Ապա, նահատակների պետական հիմնարկութիւնը նւէրներ բաշխեց հայ նահատակների ընտանիքներին, պետութեան զօրակցութիւնը յայտնելով նրանց, տօնական ուրախ օրերի առիթով:

Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Ջանանեանը ազգային իշխանութեան անունից շնորհակալութիւն յայտնեց սոյն այցի եւ բարձր հոգածութեան համար հանդէպ հայ համայնքի զաւակների:

Հիւրասիրութեան ընթացքում շարունակւեց զրոյցը, կրօնների միջեւ խաղաղ գոյակցութեան օրինակելի օրինակ ներկայացնելով Իրանի Իսլամական Հանրապետութիւնը, որի տարածքում փոքրամասնութիւնները վայելում են իրենց մուսուլման հայրենակիցների յարգանքը:

Յարակից Հրապարակումներ

  • Իրանահայ Գրողների միութեան վարչութեան անդամներն այցելեցին առաջնորդ Սրբազանին
    Իրանահայ Գրողների միութեան վարչութեան անդամներն այցելեցին առաջնորդ Սրբազանին

    Չորեքշաբթի թւականիս ապրիլի 18-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանահայ Գրողների միութեան վարչութեան անդամներից տիկնայք Արփի Ալեքսանդր եւ Աշխէն Եղեայեանին եւ պարոնայք՝ Վարանդ Քուրքչեան, Յովիկ Մինասեան եւ Մարտիրոս Օհանջանեանին:

  • Այցելութիւն առաջնորդարան
    Այցելութիւն առաջնորդարան

    Երկուշաբթի ապրիլի 16-ի կէսօրին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի դահլիճում ընդունեց մի խումբ գերմանացի հոգեւորականների, ովքեր գործում են Միջին Արեւելքում, Թեհրանի Գերմանական եկեղեցու հոգեւոր հովւի համադրութեամբ:

  • Մայրերի օրւայ առիթով իւրայատուկ հանդիսութիւն Թաւրիզում
    Մայրերի օրւայ առիթով իւրայատուկ հանդիսութիւն Թաւրիզում

    Կազմակերպութեամբ Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի, 6 ապրիլ 2018 թ.-ի երեկոյեան ժամը 8-ին, Մայրերի որւայ նախօրեակին, իւրայատուկ հանդիսութիւն տեղի ունեցաւ Թաւրիզում, Ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի: Սոյն հանդիսութեան համար Թեհրանից էր հրաւիրւել Իռէն Աբնուսեանը, իբրեւ բանախօս:

  • Ալեքսիս Օհանեանը խոստովանել է՝ իրականում ինչու էր Հայաստան այցելել
    Ալեքսիս Օհանեանը խոստովանել է՝ իրականում ինչու էր Հայաստան այցելել

    Ամերիկահայ միլիոնատէր Ալեքսիս Օհանեանը պատմական հայրենիք է եկել մի քիչ հանգստանալու։ 

    Ամերիկահայ յայտնի գործարար Ալեքսիս Օհանեանը «The New Yourk Times» թերթին տւած հարցազրոյցում խոստովանել է, թէ իրականում ինչն է իրեն ստիպել 2010 թւականին պատմական հայրենիք այցելել։

  • Գեղեցիկ եւ գրագէտ խաղ է. «Gazeta »-ի անդրադարձը Պուտինի` Անկարա այցին
    Գեղեցիկ եւ գրագէտ խաղ է. «Gazeta »-ի անդրադարձը Պուտինի` Անկարա այցին

    Ռուսական «Gazeta»-ն անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Թուրքիայի կատարած այցին` խօսելով այցի բուն պատճառների մասին: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։