Հա

Համայնք

30/12/2017

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը հիւանդանոցում պատսպարւած հայ հիւանդների հետ

Քրիստոսի Սբ. Ծնունդը աւետելու եւ Նոր տարւայ առիթով բարեմաղթանքներ կատարելու համար հիւանդանոցում խնամւող հայ հիւանդներին, հինգշաբթի 28 դեկտեմբեր 2017-ի կէսօրին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը այցելեց «Ռազի» հիւանդանոց: Սրբազան Հօրը ընկերակցում էին Թաւրիզի հոգեւոր հովիւ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը, Թեմական խորհրդի եւ Պատգամաւորական ժողովի անդամներ, ինչպէս նաեւ Ազգային առաջնորդարանի պաշտօնեաներ:

«alikonline.ir» - Քրիստոսի Սբ. Ծնունդը աւետելու եւ Նոր տարւայ առիթով բարեմաղթանքներ կատարելու համար հիւանդանոցում խնամւող հայ հիւանդներին, հինգշաբթի 28 դեկտեմբեր 2017-ի կէսօրին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը այցելեց «Ռազի» հիւանդանոց: Սրբազան Հօրը ընկերակցում էին Թաւրիզի հոգեւոր հովիւ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը, Թեմական խորհրդի եւ Պատգամաւորական ժողովի անդամներ, ինչպէս նաեւ Ազգային առաջնորդարանի պաշտօնեաներ: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Հիւանդանոցի բժշկական բաժանմունքի գրասենեակում, առաջնորդ Սրբազանը եւ նրա ընկերակիցները հանդիպեցին հայ հիւանդներին, աղօթելով նրանց հետ Սուրբ Ծննդեան առիթով: Երգւեցին «Խորհուրդ մեծ» եւ «Այսօր տօն է սուրբ ծննդեան» շարականները, ինչպէս նաեւ ծննդեան յատուկ մեղեդիներ, տօնական մթնոլորտ ստեղծելով պատսպարեալների համար:

Ազգային առաջնորդարանի պաշտօնեաներ հիւրասիրեցին հիւանդներին խմորեղէնով, սուրճով եւ մրգերով, ընտանեկան հարազատ միջավայր պարգեւելով նրանց: Իրենց համայնքի ծանօթ զաւակներին, ինչպէս նաեւ առաջնորդ Սրբազանին եւ Տէր հօրը տեսնելով, հայ հիւանդները հաճելի զրոյց ունեցան նրանց հետ, պատմելով իրենց ցաւերից եւ առօրեայից:

Յայտնենք, որ երեք հայ հիւանդները սոյն հաստատութիւնում խնամւում են ամբողջութեամբ անվճար, հայ համայնքի նկատմամբ բացառիկ յարգանքի եւ սիրոյ որպէս արտայայտութիւն:

«Հիւանդաց» յատուկ աղօթքով եզրափակւեց հանդիպումը, Նոր տարւայ առիթով մեծագոյն նւէրը՝ առողջութիւն խնդրելով բոլոր հիւանդներին: Տօնական օրերի ուրախութիւնը թերի է մնում յաճախ, երբ նրան մասնակից չենք դարձնում այն անձերին, որոնք առողջական պատճառներով հնարաւորութիւն չունեն մեզ հետ լինելու, մեր ուրախ սեղանների շուրջը:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Լոս Անջելէս
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Լոս Անջելէս

    Երեքշաբթի 17 յուլիս 2018-ի առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Լոս Անջելէս, Միացեալ Նահանգներ, որտեղ մասնակցելու է իր հեղինակած «Ուղեւորութիւն Ատրպատականի հայոց թեմում հայկական յուշարձանների հետքերով» գրքի Ա. հատորի շնորհանդէսին: 

  • Սբ. Թադէի վանքի 64-րդ եռօրեայ ուխտագնացութիւնը
    Սբ. Թադէի վանքի 64-րդ եռօրեայ ուխտագնացութիւնը

    Արտազի Սբ. Թադէոս Առաքեալի վանքի տարեկան եռօրեայ ուխտագնացութիւնը, հոգեւոր ու ազգային ապրումներով դարձեալ յուզեց համայն իրանահայութեանը եւ յատկապէս Ատրպատականցի հային: 

    64-րդ տարին լինելով, Ատրպատականի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ եւ կազմակերպութեամբ Վանքերի ուխտագնացութեան յանձնախմբին, սոյն ուխտագնացութիւնը տեղի ունեցաւ 12-15 յուլիս 2018-ին:

  • Հայ եկեղեցին ուրախացաւ եւ ուրախացրեց նոր սերնդին Վարդավառի ժողովրդական տօնով
    Հայ եկեղեցին ուրախացաւ եւ ուրախացրեց նոր սերնդին Վարդավառի ժողովրդական տօնով

    Կիրակի, 8 յուլիս 2018-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ մատոյց եւ քարոզեց Թաւրիզի Մարալան թաղամասում, հայոց ուխտավայր Ս. Աստւածածին մատուռում, որտեղ կանուխ ժամերից հաւաքւել էին թաւրիզահայեր:

  • Ատրպատականի հայոց առաջնորդը Ղարադաղի Գինդիմնան (Վարդանաշէն) գիւղում
    Ատրպատականի հայոց առաջնորդը Ղարադաղի Գինդիմնան (Վարդանաշէն) գիւղում

    Հիւսիսային Իրանի պատմական եւ հայ եկեղեցու հնագոյն թեմում իր կատարած տեղագրութեան աշխատանքի ընթացքում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը այցելեց Գինդիմնան նախկին հայկական գիւղը:

  • Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի օծման 23-րդ տարեդարձ. «Շատե՜ր սխալւեցին՝ Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը ժամանակավրէպ համարելով»
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի օծման 23-րդ տարեդարձ. «Շատե՜ր սխալւեցին՝ Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը ժամանակավրէպ համարելով»

    Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Սրբազնագոյն Վեհափառ Հայրապետի բարեբաստիկ ընտրութեան եւ շնորհառատ հովւապետական օծման 23-րդ տարեդարձի առիթով (յունիս 28 - 1 յուլիս 1995) կիրակի, 1 յուլիս 2018-ին, Ատրպատականի հայոց թեմում կատարւեց Հայրապետական մաղթանք, Վեհափառ Հայրապետի կենաց արեւշատութեան, քաջառողջութեան եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան անսասանութեան համար: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։