Հա

Համայնք

30/12/2017

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը պարգեւատրեց Թաւրիզի «Ռազի» հիւանդանոցի պատասխանատուներին

Հինգշաբթի, 28 դեկտեմբեր 2017-ին, առաւօտեան ժամը 11-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան այցելեց Թաւրիզի «Ռազի» հիւանդանոց եւ հանդիպում ունեցաւ հաստատութեան ընդհանուր տնօրէն դոկտ. Խազէնի հետ: 

«alikonline.ir» - Հինգշաբթի, 28 դեկտեմբեր 2017-ին, առաւօտեան ժամը 11-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան այցելեց Թաւրիզի «Ռազի» հիւանդանոց եւ հանդիպում ունեցաւ հաստատութեան ընդհանուր տնօրէն դոկտ. Խազէնի հետ: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Սրբազան Հօր ընկերակցում էին Թաւրիզի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը, Թեմական խորհրդի անդամներ Վարդան Աբրահամեանը եւ Գագիկ Ջորջեանը, Պատգամաւորական ժողվի անդամ օրդ. Ռիմա Աղաջանեանը, ինչպէս նաեւ Ազգային առաջնորդարանի պաշտօնեաներ:

Առաջնորդ Սրբազանը բարձր գնահատելով դոկտ. Խազէնի հայախնամ մօտեցումը եւ ցուցաբերած հոգատարութիւնը հանդէպ հայ հիւանդների, նրան պարգեւատրեց յատուկ գնահատագրով, նշելով այն աստւածահաճոյ գործի բնոյթը, որը իրականացւում է հաստատութիւնում:

Յայտնենք, որ սոյն հիւանդանոցի հոգատարութեանն են յանձնւել երեք հայ հիւանդներ, որոնցից մէկը աւելի քան քառասուն տարիներից ի վեր, եւ հաստատութիւնը առանց նիւթական ակնկալութեան խնամում է նրանց: Սրբազան Հայրը այս առիթով, Ազգային իշխանութեան եւ իր անունից երախտագիտութիւն յայտնեց ընդհանուր տնօրէնին, որոնք հաստատութեան իրերայաջորդ տնօրէնութիւնների ժամանակաշրջաններում պահպանել են հայախնամ քաղաքականութիւն, միեւնոյն վերաբերմունքը ցուցաբերելով այնտեղ պատսպարւած հայ հիւանդներին:

Հաստատութեան պաշտօնէութեան մարդասիրական դժւարին աշխատանքը եւս գնահատելով, Սրբազան Հայրը յատուկ գնահատագիր յանձնեց նաեւ հիւանդանոցի բժշկական խմբի ընդհանուր պատասխանատու դոկտ. Ռէնջկէրին:

Առաջնորդ Սրբազանը ուրախութեամբ յիշեց, որ նոյն հիւանդանոցում տարիներից ի վեր գործում է թեմի պատգամաւորական ժողովի անդամ դոկտ. Հենրիկ Համբարձումեանը: Ընդհանուր տնօրէնը իր հերթին ուրախութեամբ նշեց, որ անցած տարի դոկտ. Համբարձումեանը արժանացել էր «Օրինակելի բժիշկ» մրցանակին եւ այն ստանձնել էր Թեհրանում, պետութեան կողմից կազմակերպւած յատուկ հանդիսութեան ընթացքում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։