Հա

Համայնք

02/01/2018

ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի վարիչը Ատրպատականի հայոց թեմի առաջնորդարանում

Ուրբաթ, 29 դեկտեմբեր 2017-ի երեկոյեան ժամը 5-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը իր գրասենեակում ընդունեց Երեւանի պետական համալսարանի արեւելագիտութեան բաժանմունքի իրանագիտութեան ամբիոնի վարիչ՝ դոկտ. Վարդան Ոսկանեանի այցը, ընկերակցութեամբ Հայաստան-Իրան հիմնարկութեան քարտուղար՝ Նազիֆի:

«alikonline.ir» - Ուրբաթ, 29 դեկտեմբեր 2017-ի երեկոյեան ժամը 5-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը իր գրասենեակում ընդունեց Երեւանի պետական համալսարանի արեւելագիտութեան բաժանմունքի իրանագիտութեան ամբիոնի վարիչ՝ դոկտ. Վարդան Ոսկանեանի այցը, ընկերակցութեամբ Հայաստան-Իրան հիմնարկութեան քարտուղար՝ Նազիֆի: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Հանդիպման ներկայ գտնւեց նաեւ Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Ջանանեանը: Առաջնորդ Սրբազանը ողջունելով իրանագէտ հիւրին, համապարփակ տեղեկութիւններ տւեց Հայ եկեղեցու հնագոյն թեմի պատմութեան եւ կառոյցի մասին, շեշտելով Հայաստան-Իրան սահմանագծի վրայ գտնւելու կարեւորութիւնը Ատրպատականի, ինչպէս նաեւ սիրալիր կապերը պետական իշխանութեանց պատասխանատուների հետ:

Դոկտ. Ոսկանեան իր ուրախութիւնը յայտնեց Թաւրիզի համալսարանի հետ եղած պայմանաւորւածութիւնների գծով, եւ կողմերը երկուստեկ շեշտեցին փոխադարձ գործակցութեան կարեւորութիւնը, նոր սերնդի միջեւ կապեր ստեղծելու հեռանկարով: 

Թեմական խորհրդի ատենապետը եւս լայն բացատրութիւններ տւեց Իրան-Հայաստան ազատ գօտու ստեղծման առաւելութիւնների մասին, յոյս յայտնելով որ Իրանական ներդրման նեցուկը անպայման կապահովւի գործի յաջողութեան համար:

Առաջնորդ Սրբազանը այս առիթով, թեմի յուշարձանների մասին հրատարակած գրքից մէկ օրինակ յանձնեց դոկտ. Ոսկանեանին, վստահ լինելով որ Իրանագիտութեան ամբիոնում ուսումնասիրողների համար օգտակար կը հանդիսանայ այն:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Խանագահ գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Խանագահ գիւղում

    Շարունակելով իր հետազօտական եւ տեղագրական արշաւը Ատրպատականի թեմի տարածքում, թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը հասաւ Ղարադաղի ամէնից աւելի հայաշատ գիւղերից՝ Խանագահ, որտեղ գտնւում է Սբ. Ստեփանոս պատմական եկեղեցին, ինչպէս նաեւ «Ազիզեան-Մնացականեան» հայոց դպրոցի աւերակը եւ գիւղի գերեզմանատունը: 

    6 յունիս 2018-ին, առաջնորդ Սրբազանի Խանագահ գիւղ այցելութեան մանրամասնութիւնները ստորեւ ներկայացնում ենք, ի՛ր գրչով:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը յանուն իր թեմի շնորհաւորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի քահանայագործութեան 50-ամեակը
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը յանուն իր թեմի շնորհաւորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի քահանայագործութեան 50-ամեակը

    Պաշտօնական յատուկ նամակով, ուղղւած Նորին Սուրբ Օծութիւն Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսին Մեծի Տանն Կիլիկիոյ, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը որդիական զգացմունքով շնորհաւորեց Վեհափառ Հայրապետի քահանայագործութեան 50-ամեայ յոբելեանը, որը գեղեցիկ դիպւածով զուգադիպում է Հայաստանի Հանրապետութեան անկախութեան փառապանծ տօնին:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղում

    Ատրպատականի ամբողջ տարածքին սփռւած եկեղեցիների եւ պատմական կառոյցների ներկայ իրավիճակի մասին ուսումնասիրական նիւթերի առաջին հատորը հրատարակելուց յետոյ, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը շարունակում է իր պրպտողական աշխատանքը թեմի տարբեր շրջաններում, ուսումնասիրելով, չափագրելով եւ լուսանկարելով բոլոր այն մասունքները՝ կանգուն եւ խոնարհւած եկեղեցիներ, մատուռներ, սրբավայրեր, դպրոցներ եւ այլ կառոյցներ, որոնք թեմի պատմութեան անմոռաց յուշերն են կազմում:

  • Իրանի Եկեղեցիների պետական հիմնարկութեան տնօրէն Շերլի Աւետեան Ատրպատականի առաջնորդարանում
    Իրանի Եկեղեցիների պետական հիմնարկութեան տնօրէն Շերլի Աւետեան Ատրպատականի առաջնորդարանում

    Շաբաթ, 2 յունիս 2018-ի երեկոյեան ժամը 6-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի նախագահութեամբ, առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում տեղի ունեցաւ հանդիպում, Թեմական խորհրդի եւ Իրանի եկեղեցիների պետական հիմնարկութեան տնօրէն ճարտարապետ Շերլի Աւետեանի միջեւ: Սոյն հանդիպման ներկայ գտնւեցին նաեւ Ատրպատականի վանքերի ուխտագնացութեան յանձնախմբի վարչական անդամներ:

  • Իրանահայ բանաստեղծ Վարանդը այցելեց Ատրպատականի առաջնորդարան
    Իրանահայ բանաստեղծ Վարանդը այցելեց Ատրպատականի առաջնորդարան

    Ուրբաթ, 1 յունիս 2018-ի առաւօտեան, իրանահայ անւանի բանաստեղծ Վարանդը, որ մէկ օր առաջ Մայիսեան փառատօնի եւ Հայաստանի անկախութեան հարիւրամեակի առիթով իբրեւ օրւայ բանախօս հրաւիրւել էր Թեհրանից, այցելեց առաջնորդարան եւ ընդունւեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի կողմից:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։