Հա

Համայնք

03/01/2018 - 08:50

Նոր տարւայ առաջին սբ. պատարագի մատուցմամբ՝ գոհաբանութիւն վերառաքւեց Ատրպատականի հայոց թեմում

Ատրպատականի հայոց թեմում՝ յատկապէս Թաւրիզում եւ Ուրմիայում ապրող հայութիւնը, կիրակի 31 դեկտեմբեր 2017-ի գիշեր ամանորը տօնելուց յետոյ, երկուշաբթի 1 յունւար 2018-ին փութացին հայոց եկեղեցիները, Թաւրիզում եւ Ուրմիայում, աղօթքով ու սուրբ պատարագի մասնակցութեամբ սկսելու համար տարին: 

«alikonline.ir» - Ատրպատականի հայոց թեմում՝ յատկապէս Թաւրիզում եւ Ուրմիայում ապրող հայութիւնը, կիրակի 31 դեկտեմբեր 2017-ի գիշեր ամանորը տօնելուց յետոյ, երկուշաբթի 1 յունւար 2018-ին փութացին հայոց եկեղեցիները, Թաւրիզում եւ Ուրմիայում, աղօթքով ու սուրբ պատարագի մասնակցութեամբ սկսելու համար տարին: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Այս առիթով, Թաւրիզի Սբ. Սարգիս եկեղեցում, երեկոյեան ժամը 6-ին ս. պատարագին հանդիսապետեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, իսկ պատարագը մատոյց՝ Թաւրիզի հոգեւոր հովիւ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը: Ուրմիայում ս. պատարագը մատոյց՝ հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը:

Թաւրիզում, յընթացս սուրբ պատարագի իր պատգամը տւեց թեմակալ առաջնորդը: Նա շնորհաւորելուց յետոյ Ազգային իշխանութեանը, մեր հաւաքական կեանքում գործող բոլոր կառոյցներին եւ հաւատացեալ ժողովրդի զաւակներին Նոր տարւայ առիթով, անդրադարձաւ ժամանակը արժեւորելու խորհրդին: Աւետարանի առակից վերցնելով օրինակը, իրենց տրւած տասը եւ հինգ մնասները օգտագործող իմաստուն ծառաների եւ մէկ մնասը թաշկինակում փաթաթող եւ տիրոջ վերդարձնող անպիտան ծառայի օրինակները վերբերելով ասաց. «Ամանորի առիթով Աւետարանի սոյն հատւածը մեր ուշադրութիւնը կենտրոնացնում է ժամանակի գաղափարի շուրջը: Մեր կեանքն է այն աւանդը՝ մնասը, որը Աստւած յանձնել է մեզ: Եւ այդ կեանքը սահմանափակ իրականութիւն է: Արժեւորենք այնպիսի գործերով, որոնք նախ աստւածահաճոյ լինեն, ինչպէս նաեւ՝ մեր շրջապատի համար բարիք»:

Ս. պատարագի աւարտին տեղի ունեցաւ հաւաքական խոստովանանք եւ բարեպաշտ ժողովուրդը հաղորդւեց մեր Տիրոջ սուրբ մարմնով եւ արեամբ: Ս. պատարագի երգեցողութիւնը կատարւեց «Կոմիտաս» երգչախմբի կողմից, ղեկավարութեամբ երաժիշտ Վարդան Վահրամեանի: Իսկ խորանին սպասարկեցին սարկաւագաց, կիսասարկաւագաց եւ դպրաց դասի անդամները:

Յարակից լուրեր

  • Մեր սրբերի արեան գինը խաղաքարտ չէ՛
    Մեր սրբերի արեան գինը խաղաքարտ չէ՛

    Պահանջատէր մեր ժողովուրդը արդէն 104-րդ տարին լինելով, ապշահար հետեւում է քաղաքակիրթ կոչւած աշխարհի յամրաքայլ ընթացքին, որոնք իրենց դարաւոր քնից արթնացող հեքիաթային իշխանների նման, նոր յիշում են 20-րդ դարի առաջին եւ մեծագոյն ողբերգութիւնը գէթ ճանաչելու իրենց պարտականութիւնը, թող դեռ դատապարտելու պարտաւորութիւնը:  

  • Սուրբ Զատիկը ազգային-եկեղեցական տօնախմբութեան վերածւեց Ատրպատականի հայոց թեմում
    Սուրբ Զատիկը ազգային-եկեղեցական տօնախմբութեան վերածւեց Ատրպատականի հայոց թեմում

    Հրաշափառ Յարութեան տօնի առիթով, մեր Տիրոջ եւ Փրկչի միջոցով մահւան վրայ տարւած յաղթանակի յոյսով լցւեց համայն քրիստոնեաների սրտերը: Կիրակի 21 սպրիլ 2019-ի առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմի զաւակները, Թաւրիզում, Ուրմիայում եւ Գեարդաբադում իրենց աղօթքը մատուցին Ամենակալ Աստծուն, Սուրբ Յարութեան տօնի յուսադրիչ ապրումներով:

  • «Քրիստոսի խորհրդանշական թաղման կարգը Ատրպատականի հայոց թեմում
    «Քրիստոսի խորհրդանշական թաղման կարգը Ատրպատականի հայոց թեմում

    Աւագ ուրբաթ, 19 ապրիլ 2019 թ.-ի երեկոյեան, Ատրպատականի հայոց թեմում հանդիսաւորապէս կատարւեց տարւայ ամէնից սուրբ օրւայ արարողութիւնը՝ Յիսուսի սուրբ թաղման խորհրդանշական արարողութիւնը: Երեկոյեան ժամերգութեան ընթացքին եւ ապա նախատօնակով, բարեպաշտ ժողովուրդը իր երկիւղալից յարգանքը ընծայեց Փրկչին, որ մարդկութեան մեղքերի քաւութեան համար յանձն առաւ խաչի մահը:

  • Տառապողին փառաւորումը՝ Յարութիւն
    Տառապողին փառաւորումը՝ Յարութիւն

    Մարդկանց ամենամեծ ակնկալիքը, դժւարութիւններից դուրս գալու հրաշազան պահն է, որը եթէ ո՛չ յաղթանակի, բայց գէթ փրկութեան ելքով է ազատագրում տագնապահար մարդուն: Յաջողութիւնների ակնկալիքը միշտ զբաղեցնում է մարդու հոգու եւ մտքի հորիզոնը, կարմրաւուն արեւի բազմերանգ ճառագայթների գունագեղ յոյսով վառւած: Սակայն նեղութիւնների դժւարանցանելի արահետներից եւ տրտմութեան հովտից դուրս գալը՝ մարդկային ցեղի համար միշտ նախապատիւ է ու գերադաս, գլխաւորելով նրա սպասումների փութանակի լուծում սպասող ցուցակը:

  • Աւագ հինգշաբթիի հոգեթով արարողութիւնները Ատրպատականի հայոց թեմում
    Աւագ հինգշաբթիի հոգեթով արարողութիւնները Ատրպատականի հայոց թեմում

    Եկեղեցական սրտառուչ արարողութիւններով եւ մեղանոյշ շարականներով հարուստ Աւագ շաբաթում, իւրայատուկ իմաստ եւ նշանակութիւն ունի Աւագ հինգշաբթին համայն քրիստոնեայ աշխարհի համար: Սոյն օրւայ ընթացքում, աղօթքների միջոցաւ եւ շարականների երաժշտական յուզականութեամբ պատմւում են Քրիստոսի տնօրինական կեանքի վերջին դէպքերը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։