Հա

Համայնք

09/01/2018

Յեղափոխութեան պահակազօրի ընդհ. հրամանատարը յարգանք ընծայեց հայ նահատակաց ընտանիքներին Թաւրիզում

Կիրակի, 7 յունւար 2018-ի առաւօտեան ժամը 11.30-ին, Յեղափոխութեան պահակազօրի ընդհ. հրամանատար Քերիմեան, այցելեց Թաւրիզի հայոց ազգային գերեզմանատունը, որտեղ Մեռելոց յիշատակի հոգեհանգստեան պաշտօն կատարւեց հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի: 

«alikonline.ir» - Կիրակի, 7 յունւար 2018-ի առաւօտեան ժամը 11.30-ին, Յեղափոխութեան պահակազօրի ընդհ. հրամանատար Քերիմեան, այցելեց Թաւրիզի հայոց ազգային գերեզմանատունը, որտեղ Մեռելոց յիշատակի հոգեհանգստեան պաշտօն կատարւեց հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Հիւրերը ընդունւեցին Թեմական խորհրդի անդամների կողմից, գլխաւորութեամբ ատենապետ Ռուբիկ Ջանանեանի: Նրանք նահատակների գերեզմաններին այցելելով խունկ մատուցին եւ ապա առաջնորդւեցին սրահ, որտեղ կատարւեց յարգանքի յատուկ հանդիսութիւն:

Վերոյիշեալ հանդիսութեան ներկայ գտնւեցին առաջնորդ Սրբազանը, Թաւրիզի հոգեւոր հովիւ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը, Թեմական խորհրդի կազմը, եւ հայ նահատակների ընտանիքները, ազատորդիները իրենց ընտանիքներով եւ հաւատացեալ թաւրիզահայեր, որոնք մեռելոց յիշատակի օրւայ առիթով ազգային գերեզմանատուն էին ժամանել, խնկելու իրենց հարազատների շիրիմները:

Հրամանատար Քերիմեանի կողքին էին մուսլման կրօնաւոր Խոտայի, ինչպէս նաեւ բարձրաստիճան  զօրավարներ,  Յեղափոխութեան  պահակազօրի  գլխաւոր գումարտակների գնդապետներ, եւ տեղական լրատւամիջոցների թղթակիցներ:

Առաջին խօսքը տրւեց հրամանատար Քերիմեանի, որ շնորհաւորական արտայայտութիւններով ողջունեց 2018 Նոր տարին եւ Քրիստոսի ծնունդը, մաղթելով որ Ատրպատականի հայոց թեմում ապրող բոլոր հայերի համար արդիւնաւէտ եւ խաղաղ լինի այն: Ապա, յատուկ ուշադրութեան առարկայ դարձրեց Իրանի իսլամական հանրապետութեան նահատակներին, եւ նրանց շարքից անբաժան հայ նահատակների, որոնք հայրենիքի պաշտպանութեան համար զոհւեցին:

Ապա խօսք առաւ առաջնորդ Սրբազանը, եւ Իրանում առկայ տարբեր կրօններ դաւանող փոքրամասնութիւնների, տարբեր մշակոյթներ ունեցող ազգերի եւ հաւաքականութիւնների հանդէպ հանդուրժողականութեան քաղաքականութիւնը ուսուցող մեծ օրինակ ներկայացրեց Յեղափոխութեան առաջնորդ այաթ. Խամենէին. «Հայ նահատակների տները անձամբ գնալով, խոնարհութեան եւ հոգածութեան մեծ օրինակ է հանդիսանում Այաթ. Խամենէին, այս երկրի հանդուրժողական քաղաքականութեան հիմքը լինելով», ասաց Սրբազանը: Նա շարունակելով իր խօսքը, անդրադարձաւ նահատակների զոհաբերութեան. «Նահատակների ար-իւնն է այն շաղախը, որ բարձրացրել է այս երկիրը եւ հասցրել անկախութեան եւ վերելքի»: Սրբազան Հայրը նաեւ դատապարտեց Երուսաղէմի միջազգային նկա-րագիրը աղարտելու բոլոր փորձերը, որոնք խեղաթիւրումն են պատմութեան:

Իր խօսքը աւարտին, Սրբազանը «Հոգւոց» աղօթքով օրհնեց յիշատակը բոլոր նահատակների, մխիթարութիւն հայցելով Սուրբ Հոգուց, նրանց ընտանիքներին:

Մուսուլման կրօնաւոր Խոտայի, իր հերթին, աղօթքով յարգեց յիշատակը նահատակների, եւ քաջալերական խօսք ուղղեց նրանց ընտանիքներին եւ հարազատներին: Ապա հրամանատարը նւէրներ բաշխեց հայ նահատակների եւ ազատորդիների ընտանիքներին:

Յայտնենք, որ Թեմական խորհրդի հետ միասին, հիւրերը այցելեցին հայ նահատակների շիրիմներին եւ խունկ մատուցին նրանց յիշատակին: 

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Լոս Անջելէս
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Լոս Անջելէս

    Երեքշաբթի 17 յուլիս 2018-ի առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Լոս Անջելէս, Միացեալ Նահանգներ, որտեղ մասնակցելու է իր հեղինակած «Ուղեւորութիւն Ատրպատականի հայոց թեմում հայկական յուշարձանների հետքերով» գրքի Ա. հատորի շնորհանդէսին: 

  • Սբ. Թադէի վանքի 64-րդ եռօրեայ ուխտագնացութիւնը
    Սբ. Թադէի վանքի 64-րդ եռօրեայ ուխտագնացութիւնը

    Արտազի Սբ. Թադէոս Առաքեալի վանքի տարեկան եռօրեայ ուխտագնացութիւնը, հոգեւոր ու ազգային ապրումներով դարձեալ յուզեց համայն իրանահայութեանը եւ յատկապէս Ատրպատականցի հային: 

    64-րդ տարին լինելով, Ատրպատականի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ եւ կազմակերպութեամբ Վանքերի ուխտագնացութեան յանձնախմբին, սոյն ուխտագնացութիւնը տեղի ունեցաւ 12-15 յուլիս 2018-ին:

  • Հայ եկեղեցին ուրախացաւ եւ ուրախացրեց նոր սերնդին Վարդավառի ժողովրդական տօնով
    Հայ եկեղեցին ուրախացաւ եւ ուրախացրեց նոր սերնդին Վարդավառի ժողովրդական տօնով

    Կիրակի, 8 յուլիս 2018-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ մատոյց եւ քարոզեց Թաւրիզի Մարալան թաղամասում, հայոց ուխտավայր Ս. Աստւածածին մատուռում, որտեղ կանուխ ժամերից հաւաքւել էին թաւրիզահայեր:

  • Ատրպատականի հայոց առաջնորդը Ղարադաղի Գինդիմնան (Վարդանաշէն) գիւղում
    Ատրպատականի հայոց առաջնորդը Ղարադաղի Գինդիմնան (Վարդանաշէն) գիւղում

    Հիւսիսային Իրանի պատմական եւ հայ եկեղեցու հնագոյն թեմում իր կատարած տեղագրութեան աշխատանքի ընթացքում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը այցելեց Գինդիմնան նախկին հայկական գիւղը:

  • Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի օծման 23-րդ տարեդարձ. «Շատե՜ր սխալւեցին՝ Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը ժամանակավրէպ համարելով»
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի օծման 23-րդ տարեդարձ. «Շատե՜ր սխալւեցին՝ Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը ժամանակավրէպ համարելով»

    Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Սրբազնագոյն Վեհափառ Հայրապետի բարեբաստիկ ընտրութեան եւ շնորհառատ հովւապետական օծման 23-րդ տարեդարձի առիթով (յունիս 28 - 1 յուլիս 1995) կիրակի, 1 յուլիս 2018-ին, Ատրպատականի հայոց թեմում կատարւեց Հայրապետական մաղթանք, Վեհափառ Հայրապետի կենաց արեւշատութեան, քաջառողջութեան եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան անսասանութեան համար: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։