Հա

Համայնք

13/01/2018

Ատրպատականի առաջնորդը Սբ. Ծննդեան պատարագ մատուցեց Ռահւա գիւղում

Ուրբաթ, 12 յունւար 2018-ի առաւօտուն, Ռահւա գիւղ ժամանեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան, եւ գիւղի աւանդութեան համաձայն Սբ. Ծննդեան տօնի յաջորդող ուրբաթ օրը ս. պատարագ մատուցեց Ս. Աստւածածին պատմական եկեղեցում: Խորանին սպասարկում էր Ուրմիոյ հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը: 

«alikonline.ir» - Ուրբաթ, 12 յունւար 2018-ի առաւօտուն, Ռահւա գիւղ ժամանեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան, եւ գիւղի աւանդութեան համաձայն Սբ. Ծննդեան տօնի յաջորդող ուրբաթ օրը ս. պատարագ մատուցեց Ս. Աստւածածին պատմական եկեղեցում: Խորանին սպասարկում էր Ուրմիոյ հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Սբ. պատարագին ներկայ էին հաւատացեալներ գիւղից եւ Ուրմիա քաղաքից, ինչպէս նաեւ Թաւրիզից: Առաջնորդ Սրբազան Հօր ընկերակցում էին Թեմական խորհրդի անդամներ, գլխաւորութեամբ ատենապետ Ռուբիկ Ջանանեանի:

«Հայր մեր»-ից առաջ առաջնորդ Սրբազանը տւեց իր պատգամը: Փրկչի մարդեղութեամբ աշխարհի վրայ բացւած նոր արշալոյսը մարդկութեան մեծագոյն բարիքը ներկայացնելով, Սրբազանը յորդորեց հետեւել Յիսուսի Ծնունդը աւետած հրեշտակների պատգամի եռամաս խորհրդից՝ «Չմոռանանք՝ ա) Աստծուն փառաբանութիւն վերառաքել, բ) արտաքին եւ ներքին խաղաղութեան համար աղօթել, եւ գ) մարդկանց միջեւ հաշտութիւն գոյացնել», ասաց Սրբազանը: Սրբազան Հայրը բարձրօրէն գնահատեց եկեղեցու հոգաբարձութեան եւ բոլոր ռահւացիներին, որոնց միասնական ջանքերով պահպանւում է գիւղն ու իր պատմական եկեղեցին այսքան բարեկարգ պայմաններում:

Ջրօրհնէքից առաջ, Կարէն Մկրտիչեանը գիւղի հոգաբարձութեան անունից յայտարարեց օրւայ խաչքաւորների անունները՝ Փոքրիկներ՝ Անդրու Աւաննէս, Քրիստեան Չարլու եւ Նորիկ Մնացականեան, որոնք արարողութեան ընթացքում օրհնւած ջրից դուրս բերւած խաչը շղարշով բարձրացրեցին: 

Սբ. պատարագից անմիջապէս յետոյ, գիւղի նախկին հայոց դպրոցի շէնքում, որը այսօր վերածւել է սրահ-հաւաքավայրի, սիրոյ  սեղան տրւեց հոգաբար ձութեան եւ խնամակալ մարմնի կողմից, բոլոր ժողովրդին հիւրասիրելով կէսօրւայ ճաշով: Սեղանավարն էր Սամւէլ Բադալեանը: Նա կենացներ առաջարկեց առաջնորդ Սրբազան Հօր, Թեմական խորհրդի, Հոգաբարձութեան եւ համայն ռահւացի ժողովրդի արեւշատութեան համար: Բոլոր կենացները ծաղկեցրեց գիւղի զաւակ եւ իր բամբ ձայնով հռչակ շահած Հայկազ Խոշբախդեանը:

Թեմական խորհրդի ատենապետը խօսք առնելով շնորհաւորեց բոլոր ամանորը եւ Սբ. Ծննդեան տօնը, իր ուրախութիւնը յայտնելով սոյն տօնախմբութեան համար այսքան ջերմ հաւաքի առիթով:

Առաջնորդ Սրբազանը եզրափակիչ եւ օրհնութեան խօսքով բարձր գնահատեց ժողովրդի սիրայօժար մասնակցութիւնը եւ հոգաբարձութեան ու խնամակալ մարմնի այնքան սիրազեղ ընդունելութիւնը: Ապա, Թեմական խորհրդի անունից յայտարարեց քաջալերական նւիրատւութիւն, միշտ շեշտելով միասնականութեան ոգին բարձր պահելու անհրաժեշտութիւնը Ատրպատականի հայոց թեմում:

Եկեղեցու հոգաբարձութեան կազմակերպութեամբ ամէն տարի Սբ. Ծննդեան յաջորդող շաբաթների ընթացքում, Ռահւա գիւղում տեղի ունեցող եկեղեցական արարողութիւնը եւ ապա հիւրասիրութիւնը առիթ են հանդիսանում մի անգամ եւս ողջունելու մեր Տիրոջ եւ Փրկչի Սուրբ Ծնունդը եւ Մկրտութիւնը, ինչպէս նաեւ շնորհաւորելու հայոց Ամանորը:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Խանագահ գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Խանագահ գիւղում

    Շարունակելով իր հետազօտական եւ տեղագրական արշաւը Ատրպատականի թեմի տարածքում, թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը հասաւ Ղարադաղի ամէնից աւելի հայաշատ գիւղերից՝ Խանագահ, որտեղ գտնւում է Սբ. Ստեփանոս պատմական եկեղեցին, ինչպէս նաեւ «Ազիզեան-Մնացականեան» հայոց դպրոցի աւերակը եւ գիւղի գերեզմանատունը: 

    6 յունիս 2018-ին, առաջնորդ Սրբազանի Խանագահ գիւղ այցելութեան մանրամասնութիւնները ստորեւ ներկայացնում ենք, ի՛ր գրչով:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը յանուն իր թեմի շնորհաւորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի քահանայագործութեան 50-ամեակը
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը յանուն իր թեմի շնորհաւորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի քահանայագործութեան 50-ամեակը

    Պաշտօնական յատուկ նամակով, ուղղւած Նորին Սուրբ Օծութիւն Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսին Մեծի Տանն Կիլիկիոյ, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը որդիական զգացմունքով շնորհաւորեց Վեհափառ Հայրապետի քահանայագործութեան 50-ամեայ յոբելեանը, որը գեղեցիկ դիպւածով զուգադիպում է Հայաստանի Հանրապետութեան անկախութեան փառապանծ տօնին:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղում

    Ատրպատականի ամբողջ տարածքին սփռւած եկեղեցիների եւ պատմական կառոյցների ներկայ իրավիճակի մասին ուսումնասիրական նիւթերի առաջին հատորը հրատարակելուց յետոյ, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը շարունակում է իր պրպտողական աշխատանքը թեմի տարբեր շրջաններում, ուսումնասիրելով, չափագրելով եւ լուսանկարելով բոլոր այն մասունքները՝ կանգուն եւ խոնարհւած եկեղեցիներ, մատուռներ, սրբավայրեր, դպրոցներ եւ այլ կառոյցներ, որոնք թեմի պատմութեան անմոռաց յուշերն են կազմում:

  • Իրանի Եկեղեցիների պետական հիմնարկութեան տնօրէն Շերլի Աւետեան Ատրպատականի առաջնորդարանում
    Իրանի Եկեղեցիների պետական հիմնարկութեան տնօրէն Շերլի Աւետեան Ատրպատականի առաջնորդարանում

    Շաբաթ, 2 յունիս 2018-ի երեկոյեան ժամը 6-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի նախագահութեամբ, առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում տեղի ունեցաւ հանդիպում, Թեմական խորհրդի եւ Իրանի եկեղեցիների պետական հիմնարկութեան տնօրէն ճարտարապետ Շերլի Աւետեանի միջեւ: Սոյն հանդիպման ներկայ գտնւեցին նաեւ Ատրպատականի վանքերի ուխտագնացութեան յանձնախմբի վարչական անդամներ:

  • Իրանահայ բանաստեղծ Վարանդը այցելեց Ատրպատականի առաջնորդարան
    Իրանահայ բանաստեղծ Վարանդը այցելեց Ատրպատականի առաջնորդարան

    Ուրբաթ, 1 յունիս 2018-ի առաւօտեան, իրանահայ անւանի բանաստեղծ Վարանդը, որ մէկ օր առաջ Մայիսեան փառատօնի եւ Հայաստանի անկախութեան հարիւրամեակի առիթով իբրեւ օրւայ բանախօս հրաւիրւել էր Թեհրանից, այցելեց առաջնորդարան եւ ընդունւեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի կողմից:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։