Հա

Համայնք

Կիրակի, 14 Յունւարի 2018 11:00

Իսլամական մշակոյթի պետական հիմնարկութեան ընդհ. տնօրէնի այցը Ատրպատականի ազգային առաջնորդարան

Շաբաթ, 13 յունւար 2018-ի առաւօտեան, Իրանի Իսլամական Հանրապետութեան մշակոյթի տարածման հիմնարկութեան ընդհանուր տնօրէն դոկտ. Մոհամմադփուր պաշտօնական այցով ժամանեց Ատրպատականի հայոց թեմի ազգային առաջնորդարան եւ ընդունւեց թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի կողմից: Ընդհ. տնօրէնին ընկերակցում էին նրա մշակութային խորհրդականը եւ փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատուն:

«alikonline.ir» - Շաբաթ, 13 յունւար 2018-ի առաւօտեան, Իրանի Իսլամական Հանրապետութեան մշակոյթի տարածման հիմնարկութեան ընդհանուր տնօրէն դոկտ. Մոհամմադփուր պաշտօնական այցով ժամանեց Ատրպատականի հայոց թեմի ազգային առաջնորդարան եւ ընդունւեց թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի կողմից: Ընդհ. տնօրէնին ընկերակցում էին նրա մշակութային խորհրդականը եւ փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատուն: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Սրբազան Հօր գրասենեակում տեղի ունեցած հանդիպման ներկայ գտնւեցին Թեմական խորհրդի անդամները, գլխաւորութեամբ ատենապետ՝ Ռուբիկ Ջանանեանի: Սրբազանը իր ողջոյնի խօսքում բարեբաստիկ առիթ համարեց սոյն այցը, շեշտելով Իրանում տարբեր կրօնների եւ մշակոյթների հետեւորդների մէկ հայրենիքի պատկանելիութիւնը: Ապա, անդրադառնալով Իրանի շուրջ ստեղծւած արհեստական դժւարութիւններին, Սրբազանը ասաց. «Այնպէս ինչպէս ուղիղ գործող մարդկանց կեանքը ընդհանրապէս խոշորացոյցի տակ է դիտւում, այնտեղ յանցանքներ յայտնաբերելու համար, այսօրւայ քաղաքական աշխարհում նոյն փորձից է անցնում Իրանի Իսլամական Հանրապետութիւնը»:

Դոկտ. Մոհամմադփուր իր հերթին շնորհակալութիւն յայտնելով սիրալիր ընդունելութեան համար, արտայայտւեց երկրում անպարտելի միասնականութիւնը խաթարելու անիմաստ փորձերի, Երուսաղէմի մասին հրապարակւած աղմուկի անհիմն լինելու եւ պաղեստինցի ժողովրդի արդար դատի մասին: Ապա, ընդհ. տնօրէնը անդրադարձաւ «Թաւրիզ 2018» պետական մշակութային լայնածիր աշխատանքներին, առաջարկելով ուսումնասիրել նոյն թւին Սփիւքից հայեր դէպի Ատրպատական հրաւիրելու հնարաւորութիւնները:

Թեմական խորհրդի անդամներ, իրենց հերթին, լայն տեղեկութիւններ տւեցին ընդհ. տնօրէնին, թեմի թանգարանի ծրագրի մասին, բացատրելով դրա յապաղումի հիմնական պատճառները:

Հանդիպման աւարտին տեղի ունեցաւ յուշանւէր գրքերի նւիրաբերում: Առաջնորդ Սրբազանը եւ դոկտ. Մոհամմադփուր մշակութային նորագոյն հրատարակութիւններով պատւեցին իրարու:

Երկկողմ հանդիպումը գործակցութեան նոր հորիզոններ բացեց, աշխատանքի մղելով բոլորին, լաւագոյնս կատարելու իրենց ուսերին դրւած պարտաւորութիւնները:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։