Հա

Համայնք

Երկուշաբթի, 15 Յունւարի 2018 14:30

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ցաւակցագիր յղեց «Սանչի» նաւի արկածի տխուր առիթով

Երկուշաբթի, 15 յունւար 2018-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ցաւակցական յատուկ գիր ուղարկեց Իրանի Իսլամական Հանրապետութեան առաջնորդ՝ այաթ. Ալի Խամենէին եւ նախագահ Ռոհանիին, թեմի Ազգային իշխանութեան եւ ողջ ժողովրդի անունից ցաւակցելով 6 յունւար 2018-ին Չինական բեռնատար նաւի հետ բախման հետեւանքով ընկղմած «Սանչի» նաւի վրայ գտնւող 32 հոգանոց անձնակազմի կորստի տխուր առիթով:

«alikonline.ir» - Երկուշաբթի, 15 յունւար 2018-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ցաւակցական յատուկ գիր ուղարկեց Իրանի Իսլամական Հանրապետութեան առաջնորդ՝ այաթ. Ալի Խամենէին եւ նախագահ Ռոհանիին, թեմի Ազգային իշխանութեան եւ ողջ ժողովրդի անունից ցաւակցելով 6 յունւար 2018-ին Չինական բեռնատար նաւի հետ բախման հետեւանքով ընկղմած «Սանչի» նաւի վրայ գտնւող 32 հոգանոց անձնակազմի կորստի տխուր առիթով: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Թեմակալ առաջնորդը իր ցաւակցագրում վշտակցելով Երկրի բարձրագոյն իշխանութեան, աղօթք է բարձրացնում առ Աստւած՝ զոհերի հոգւոց համար, ինչպէս նաեւ մխիթարութիւն հայցում նրանց բոլոր հարազատներին:

Յարակից Հրապարակումներ

  • Ցաւակցագիր
    Ցաւակցագիր

    Մեծ կսկիծով մամուլից իմացանք այն ողբերգական լուրը, որ պատահել է անցնող առաւօտեան ժամը 08:50-ին, երբ «Ասեման» աւիաընկերութեան Թեհրան-Եասուջ չւերթն իրականացնող ինքնաթիռը կործանւել է Թեհրանի «Մեհրաբադ» օդանաւակայանը լքելուց 50 րոպէ անց:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ցաւակցագիր յղեց Իրանի պետական աւագանուն օդանաւի արկածի տխուր առիթով
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ցաւակցագիր յղեց Իրանի պետական աւագանուն օդանաւի արկածի տխուր առիթով

    Կիրակի, 18 փետրւար 2018-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան, թեմի ազգային իշխանութեան եւ ժողովրդի անունից ցաւակցագիր յղեց Իրանի Իսլամական հանրապետութեան Յեղափոխութեան հոգեւոր առաջնորդ այաթ. Խամենէյի, նախագահ Ռոհանիի եւ պետական աւագանուն, նոյն օր առաւօտեան, Թեհրանից դէպի Եասուջ ուղղւող ճամբորդատար օդանաւի ջախջախման տխուր առիթով:

  • Սկիզբ Մեծի պահոց Ատրպատականի հայոց թեմում եւ խնամակալ մարմնի հանդիպում՝ Թաւրիզում
    Սկիզբ Մեծի պահոց Ատրպատականի հայոց թեմում եւ խնամակալ մարմնի հանդիպում՝ Թաւրիզում

     

    Բուն Բարեկենդանի կիրակիով, մեր եկեղեցու կանոնակարգի համաձայն, Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում էլ, Թաւրիզում եւ Ուրմիայում, սկիզբը նշւեց Մեծի պահոց քառասնօրեակի հոգեւոր ճանապարհորդութեան: 

    Կիրակի, 18 փետրւար 2018-ին, Լիլաւայի հայաշատ թաղամասի Սբ. Սարգիս եկեղեցում, յընթացս սուրբ պատարագի քարոզեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը:

  • Ամենայն հայոց կաթողիկոսը ցաւակցագիր է յղել Հանրապետութեան նախագահին
    Ամենայն հայոց կաթողիկոսը ցաւակցագիր է յղել Հանրապետութեան նախագահին

    Փետրւարի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը ցաւակցագիր է յղել Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիին՝ Թեհրան-Եասուջ թռիչքն իրականացնող ինքնաթիռի կործանման կապակցութեամբ։

  • Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակ, մանուկների խորան ընծայում եւ աւանդական խարոյկ՝ Ատրպատականի հայոց թեմում
    Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակ, մանուկների խորան ընծայում եւ աւանդական խարոյկ՝ Ատրպատականի հայոց թեմում

    Հայ եկեղեցու որդեգրած սիրելի աւանդութիւններից է Տեառնընդառաջի տէրունի տօնը, մեր Տիրոջ տաճար ընծայման յիշատակը, որը կարօտով սպասւում է ամէն տարի Ատրպատականի հայոց թեմի ժողովրդի կողմից:

    Երեքշաբթի, 13 փետրւար 2018-ի երեկոյեան ժամը 5-ին, թեմի եկեղեցիներում՝ Թաւրիզիում եւ Ուրմիայում տեղի ունեցան հանդիսաւոր նախատօնակ եւ ապա աւանդական խարոյկի բոցավառում:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։