Հա

Համայնք

28/01/2018 - 11:10

Սբ. Սարգսի տօնը ուրմիահայ համայնքում

Շաբաթ, 27 յունւար 2018-ին, Սբ. Սարգսի տօնի առիթով Ուրմիոյ Սբ. Ստեփանոս ծխական եկեղեցում տեղի ունեցաւ ժամերգութիւն, յիշատակելու համար մեծանուն Սրբի եւ նրա որդու՝ Մարտիրոսի նահատակութեան տօնը:

«alikonline.ir» - Շաբաթ, 27 յունւար 2018-ին, Սբ. Սարգսի տօնի առիթով Ուրմիոյ Սբ. Ստեփանոս ծխական եկեղեցում տեղի ունեցաւ ժամերգութիւն, յիշատակելու համար մեծանուն Սրբի եւ նրա որդու՝ Մարտիրոսի նահատակութեան տօնը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ժամերգութեան յատկապէս հրաւիրւել էին համայնքում Սարգիս, Սաքօ, Գիվարգիզ, Սերգէյ եւ ինչպէս նաեւ Սարգիս անունից սերած այլ անուններ կրող հայորդիները, շնորհաւորելու համար նրանց անւանակոչութիւնը:

Երեկոյեան ժամերգութիւնը կատարւեց Ուրմիոյ հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանի միջոցով, որ նա տւեց յաւուր պատշաճի քարոզը: Նա անդդրադարձաւ Սրբի վարքին, որը աւարտւել էր նահատակութեամբ, քրիստոնէական իր հաւատքը բացայայտ խոստովանելու համար:

Իր քարոզի աւարտին, Տէր Հայրը յատկապէս շնորհաւորեց Սրբի անունը կրող բոլոր հայորդիներին, ինչպէս նաեւ սոյն արարողութեանը ներկայ՝ Թարվերդեան Սարգիսին, Ֆարհադեան Սարգիսին, Գրիգորեան Սերգէյին եւ Զքիփուր Սարգիսին, Սուրբ Սարգսի արիութեան շնորհքը մաղթելով նրանց: Ապա, նա բեմի առջեւ հրաւիրեց նրանց, եւ հերթով շնորհաւորեց: 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։