Հա

Համայնք

19/02/2018 - 10:10

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ցաւակցագիր յղեց Իրանի պետական աւագանուն օդանաւի արկածի տխուր առիթով

Կիրակի, 18 փետրւար 2018-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան, թեմի ազգային իշխանութեան եւ ժողովրդի անունից ցաւակցագիր յղեց Իրանի Իսլամական հանրապետութեան Յեղափոխութեան հոգեւոր առաջնորդ այաթ. Խամենէյի, նախագահ Ռոհանիի եւ պետական աւագանուն, նոյն օր առաւօտեան, Թեհրանից դէպի Եասուջ ուղղւող ճամբորդատար օդանաւի ջախջախման տխուր առիթով:

«alikonline.ir» - Կիրակի, 18 փետրւար 2018-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան, թեմի ազգային իշխանութեան եւ ժողովրդի անունից ցաւակցագիր յղեց Իրանի Իսլամական հանրապետութեան Յեղափոխութեան հոգեւոր առաջնորդ այաթ. Խամենէյի, նախագահ Ռոհանիի եւ պետական աւագանուն, նոյն օր առաւօտեան, Թեհրանից դէպի Եասուջ ուղղւող ճամբորդատար օդանաւի ջախջախման տխուր առիթով:

«Արկածեալ օդանաւում գտնւող 60 ուղեւորների եւ անձնակազմի 6 անդամների անժամանակ կորուստը ահաւոր ցաւ է ո՛չ միայն նրանց հարազատների եւ բարեկամների համար, այլեւ մեզ բոլորիս համար, երբ դժբախտ արկածի հետեւանքով մահը անսպասելիօրէն վրայ է հասնում եւ հնձում անմեղ հայրենակիցների կեանքը: Աղօթում են նրանց ընտանիքների համբերութեան եւ մխիթարութեան համար, ինչպէս նաեւ աղօթում ենք որ Ամենակալն Աստւած խնայի մարդկութեան նման աղէտալի արկածներ», ասւում է Սրբազան Հօր ցաւակցագրում:

Յարակից լուրեր

  • Սբ. Թադէի վանքի կենտրոնական գմբէթի նորակերտ խաչի օծումը Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցում
    Սբ. Թադէի վանքի կենտրոնական գմբէթի նորակերտ խաչի օծումը Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցում

    Կիրակի, 4 նոյեմբեր 2018-ին, մեր հաւատքի ծննդավայր Սբ. Թադէոս Առաքեալի վանքի կենտրոնական գմբէթի նորակերտ խաչի օծումը կատարւեց Թաւրիզում, ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի: 

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Անթիլիաս
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Անթիլիաս

    Երեքշաբթի, 16 հոկտեմբեր 2018-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Անթիլիաս, Լիբանան, իբրեւ անդամ Ազգային Կենտրոնական վարչութեան Կրօնական ժողովի: 

  • Թարգմանչաց տօնի հանդիսաւոր ժամերգութիւն եւ Հայ Մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզում
    Թարգմանչաց տօնի հանդիսաւոր ժամերգութիւն եւ Հայ Մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզում

    Շաբաթ, 13 հոկտեմբեր 2018-ի առաւօտեան ժամը 11-ին, հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Սբ. Սարգիս եկեղեցում տեղի ունեցաւ հանդիսաւոր ժամերգութիւն, Սրբոց Թարգմանչաց Վարդապետաց տօնի առիթով: «Քրիստոս Աստւած մեր» եղանակաւոր մաղթանքի ընթացքում յիշւեցին Թարգմանիչ Վարդապետները գլխաւորութեամբ Սուրբ Սահակ հայրապետի եւ Սբ. Մեսրոպ Մաշտոց վարդապետի:

  • «Յիմ Կիլիկիա»
    «Յիմ Կիլիկիա»

    Նահապետի երազը, մեր ստւերոտ պատմութեան ոլորապտոյտ բաւիղների եզրին հասակ առած ծառերի տերեւներն է շօշափում, դրանց երեսի փայլի յետեւում պահւած արծաթագոյն էջերը թերթատելով: Երազը երբե՛ք հեռու չէ իրականութիւնից, եթէ ժամանակի խորհուրդը խորտակելու ոյժ կարելի լինի ամբարել բազկի մէջ առնական, ինչպէս նաեւ եթէ յաջողւի խեղդել կոկորդում՝ հեծկլտուքը մանկական, վարդի փոխարէն յոյս ցանելով հրւանդանին մօտեցող մեր նաւի տատանող կամրջակի լաստերի վրայ:

  • Գերմանացի Մարկոս Էնդլերի «Պատուհան» գծանկարչական ցուցահանդէսը՝ Թաւրիզում
    Գերմանացի Մարկոս Էնդլերի «Պատուհան» գծանկարչական ցուցահանդէսը՝ Թաւրիզում

    Չորեքշաբթի, 10 հոկտեմբեր 2018-ի երեկոյեան ժամը 8-ին, ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, ազգ. առաջնորդարանի «Հ. Ոսկանեան» սրահում բացումը կատարւեց գերմանացի արւեստագէտ Մարկոս Էնդլերի «Պատուհան» խորագրով գծանկարչական ցուցահանդէսին, հովանաւորութեամբ Թեմական խորհրդի եւ կազմակերպութեամբ Թաւրիզի Հայ Համալսարանականների միութեան: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։