Հա

Համայնք

19/02/2018

Սկիզբ Մեծի պահոց Ատրպատականի հայոց թեմում եւ խնամակալ մարմնի հանդիպում՝ Թաւրիզում

 

Բուն Բարեկենդանի կիրակիով, մեր եկեղեցու կանոնակարգի համաձայն, Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում էլ, Թաւրիզում եւ Ուրմիայում, սկիզբը նշւեց Մեծի պահոց քառասնօրեակի հոգեւոր ճանապարհորդութեան: 

Կիրակի, 18 փետրւար 2018-ին, Լիլաւայի հայաշատ թաղամասի Սբ. Սարգիս եկեղեցում, յընթացս սուրբ պատարագի քարոզեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը:

«alikonline.ir» - Բուն Բարեկենդանի կիրակիով, մեր եկեղեցու կանոնակարգի համաձայն, Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում էլ, Թաւրիզում եւ Ուրմիայում, սկիզբը նշւեց Մեծի պահոց քառասնօրեակի հոգեւոր ճանապարհորդութեան: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Կիրակի, 18 փետրւար 2018-ին, Լիլաւայի հայաշատ թաղամասի Սբ. Սարգիս եկեղեցում, յընթացս սուրբ պատարագի քարոզեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը: Մեծ պահոց ինքնադաստիարակչական բնոյթի եւ դրա աղօթական կեանքի առաւելութիւնների մասին անդրադառնալով, Սրբազան Հայրը Քրիստոսի պատմած առակների եւ օրւայ խորհրդի միջեւ զուգորդումներ կատարեց, ցոյց տալով, թէ դրախտի երանական կեանքից զրկւած լինելու դժբախտութիւնը մարդուն հալածում է իր ապրած բոլոր օրերի ընթացքում, այնքան ատեն որ մարմնեղէն մահկանացու զգեստի մէջ է գտնւում նա: Սակայն զղջումով, ապաշխարհութեամբ, բարեգործութեամբ, նա իր կողքին է տեսնում Աստծուն, որ իբրեւ գթառատ հայր, միշտ պատրաստ է ներելու մարդուն կատարած կամայ եւ ակամայ յանցանքները:

Սուրբ պատարագից յետոյ, երեկոյեան ժամը 5-ին, Թաւրիզի եկեղեցիների Խնամակալ մարմնի վարչութեան հրաւէրով հանդիպում տեղի ունեցաւ Ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում, նախագահութեամբ թեմակալ առաջնորդի եւ ներկայութեամբ Թաւրիզի հոգեւոր հովիւ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի: Ներկայ էին սոյն Մարմնի շուրջ 25 անդամները, թէյասեղանով նշելու Մեծ պահքի սկիզբը:

Բացման խօսքով հանդէս եկաւ Էմմա Յարութիւնեան, շնորհակալական խօսքերով ողջունելով բոլորին, որոնք այնքան կազմակերպ աշխատանքով աջակից են լինում Միութեան աշխատանքներին, թեմի եկեղեցիների մեծավայելչութիւն ապահովելով: 

Վարչութեան զեկուցաբերը նաեւ նոյն կազմի գանձապահը լինելով, հաշւական պատկերը ներկայացրեց անդամներին, ելեւմուտքի մասին գաղափար տալով եւ յառաջիկայ շրջանի եկամուտների ակնկալիքը պարզելով բոլորին:

Մտերմիկ հանդիպումը առիթ հանդիսացաւ, որ ներկայ անդամները նախածրագրեն միասնական ջանքով նշելու Միջինքը, ժողովրդի կեանքում առաւել եւս շեշտելու պահեցողութեան քառասնօրեայ շրջանի խորհուրդը իր հոգեւոր եւ ֆիզիքական բարի արդիւնքներով:

Առաջնորդ Սրբազանը այս առիթով իր օրհնութեան եւ գնահատանքի խօսքը ուղղեց Խնամակալ մարմնի բոլոր անդամներին, որոնք անվերապահ գործակցութեամբ իրարու հետ, մեր եկեղեցիների բարեզարդումը, մաքրութիւնն ու կանոնաւորութիւնը կատարում են նւիրւածութեամբ: Նա անդրադարձաւ նոր սերնդի աշխոյժ մասնակցութեան դպրաց դասին, որոնք տօնական եւ այլ առիթներով սիրայօժար ծառայում են Աստծու սուրբ խորանին մոմակրութեամբ, քշոցակրութեամբ, կերոնակրութեամբ, բուրվառակրութեամբ եւ խորանի երգեցողութեամբ: Վերջապէս Սրբազան հայրը գովեց Միութեան բոլոր անդամների նախանձախնդրութիւնը հայոց առաքելական մեր մայրենի սուրբ եկեղեցու հանդէպ, եւ պատրաստակամութիւնը, դրա բարեզարդութեան իրենց նպաստը բերելու:

Հանդիպման համար վարչութեան անդամներ հիւրասիրութիւն էին պատրաստել մասնակիցների համար, ինչպէս նաեւ մէկ նւէր, որը վիճակախաղով շահեց վարչութեան ատենապետուհի՝ Մինէ Նազարեանը: 

Մեր եկեղեցու առաքելութեան կանանց մասնակցութեան կարեւոր կազմակերպութիւններից են Տիկնանց միութիւնները, որոնք սոսկ եկեղեցու մաքրութեան կամ մոմավաճառութեան աշխատանքով չեն զբաղւած, այլեւ հաւատացեալների ներկայութիւնը քաջալերելու, ինչպէս նաեւ նոր սերունդը իրենց մայրական յորդորներով դէպի եկեղեցի առաջնորդելու նւիրական պարտականութիւնը ունեն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։