Հա

Համայնք

08/03/2018 - 08:20

Ուրմիահայ Լիանա Ալեքսանեանը Իրանի առաջնակարգ 1000 ուսանողների շարքում

Երկուշաբթի, 29 յունւար 2018 թւին, «Գիտութեան աստղեր» անւամբ գնահատական երեկոյի ընթացքին, Ուրմիոյ կուսակալ՝ Հասանխանիի եւ ուրիշ պետական պատասխանատուների ներկայութեամբ գնահատւեցին Իրանի պետական համալսարանների մուտքի քննութիւններում գերազանց նիշեր ստացած երիտասարդ-ուհիներ (մինչեւ 1000-րդ տեղը գրաւող ուսանողներ)։ 

«alikonline.ir» - Երկուշաբթի, 29 յունւար 2018 թւին, «Գիտութեան աստղեր» անւամբ գնահատական երեկոյի ընթացքին, Ուրմիոյ կուսակալ՝ Հասանխանիի եւ ուրիշ պետական պատասխանատուների ներկայութեամբ գնահատւեցին Իրանի պետական համալսարանների մուտքի քննութիւններում գերազանց նիշեր ստացած երիտասարդ-ուհիներ (մինչեւ 1000-րդ տեղը գրաւող ուսանողներ)։ Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Սոյն ծրագրի ընթացքում բարձր գնահատանքի արժանացաւ նաեւ ուրմիահայ՝ Լիանա Ալեքսանեանը (Լիանա Ալեքսան Շիրաբադ) որը նաեւ գնահատագրով պարգեւատրւեց Ուրմիոյ կրթադաստիարակչական առաջին հիմնարկի տնօրէն՝ Ղահրեման ԱշրաՖ ՆաջաՖաբադի կողմից իր ձեռք բերած յաջողութեան համար՝ պետական համալսարանների մուտքի քննութիւններում 866-րդ տեղը գրաւելով։ Սոյն գնահատական երեկոն տեղի ունեցաւ Ուրմիոյ կրթադաստիարակչական առաջին հիմնարկի դահլիճում։

Այս առիթով Ատրպատականի հայոց առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը իր բարձր գնահատանքը յայտնեց Լիանային եւ շնորհաւորեց նրա ծնողներին՝ տէր եւ տիկին Ռաֆիկ Ալեքսանեանին, փայլուն ապագայ մաղթելով իրենց դստեր, միաժամանակ սոյն յաջողութիւնը պատիւ համարելով ուրմիահայութեան եւ ընդհանրապէս Ատրպատականի հայոց թեմին:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը նահանգապետ Փուրմոհամմադիի մօտ
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը նահանգապետ Փուրմոհամմադիի մօտ

    Ընկերակցութեամբ Ազգային իշխանութեան Պատգմաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչների, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, երկուշաբթի 14 յունւար 2019 թ.-ի առաւօտեան ժամը 11-ին, պաշտօնական այցելութիւն տւեց Արեւելեան Ատրպատականի նորանշանակ նահանգապետ՝ Փուրմոհամմադին, նահանգապետարանում: 

  • Սբ. Ծննդեան եւ Աստւածայայտութեան տօնը Ռահւա գիւղի Սբ. Աստւածածին եկեղեցում
    Սբ. Ծննդեան եւ Աստւածայայտութեան տօնը Ռահւա գիւղի Սբ. Աստւածածին եկեղեցում

    Ուրբաթ, 11 յունւար 2019 թ.-ի առաւօտեան ժամը 10:30-ին, Ռահւա գիւղ ժամանեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, եւ գիւղի աւանդութեան համաձայն Սբ. Ծննդեան տօնի յաջորդող ուրբաթ օրը ս. պատարագ մատոյց Ս. Աստւածածին պատմական եկեղեցում: Խորանին սպասարկում էր Ուրմիայի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը: Պատարագի երգեցողութիւնը կատարում էր Ուրմիայի «Նարեկացի» երգչախումբը, ղեկավարութեամբ երաժիշտ դոկտ. Վարդան Սիմոնզի:

  • Սբ. Ծննդեան տօնի առիթով Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ուխտաւոր՝ երեք մոգերից մէկի սուրբ գերեզմանին
    Սբ. Ծննդեան տօնի առիթով Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ուխտաւոր՝ երեք մոգերից մէկի սուրբ գերեզմանին

    Ուրբաթ, 11 յունւար 2019 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, ընկերակցութեամբ մէկ խումբ հաւատացեալների, Սբ. Ծննդեան տօնի առիթով ուխտաւորաբար այցելեց, Ուրմիայում գտնւող այն սրբավայրը, որտեղ ըստ աւանդութեան թաղւել է Արեւելքի իմաստուն երեք մոգերից մէկը, որոնք աստղի առաջնորդութեամբ հասել էին մինչեւ Բեթղեհէմ, երկրպագելու նորածին Արքային՝ մանուկ Յիսուսին:

  • Ս. Ծննդեան առիթով պետական եւ ազգային շնորհաւորանքներ Ատրպատականի հայոց թեմում
    Ս. Ծննդեան առիթով պետական եւ ազգային շնորհաւորանքներ Ատրպատականի հայոց թեմում

    Կիրակի եւ երկուշաբթի 5 եւ 6 յունւար 2019-ին Ատրպատականի hայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանն ու Ազգային իշխանութիւնը, Թաւրիզում եւ Ուրմիայում ընդունեցին պետական, ազգային-միութենական եւ ժողովրդական շնորհաւորանքներ, մեր Տիրոջ եւ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդեան տօնի առիթով: 

  • Թաւրիզի ուրբաթօրեայ աղօթապետը, նահանգապետը եւ առաջնորդ Սրբազանը հայ նահատակի տանը
    Թաւրիզի ուրբաթօրեայ աղօթապետը, նահանգապետը եւ առաջնորդ Սրբազանը հայ նահատակի տանը

    Կիրակի 6 յունւար 2019-ի երեկոյեան ժամը 8-ին, Թաւրիզի ուրբաթօրեայ աղօթապետ եւ Իրանի Իսլամական Յեղափոխութեան այժմու հոգեւոր առաջնորդի ներկայացուցիչ՝ այաթ. Ալէ Հաշեմ, ընկերակցութեամբ Արեւելեան Ատրպատականի նահանգապետ Փուրմոհամմեդիի, Նահատակների յատուկ պետական հիմնարկութեան ընդհ. տնօրէնի, Փոքրամասնութեանց գրասենեակի պատախանատուի եւ թղթակիցների, այցելեց հայ նահատակներ՝ Կայծակ Դաւթեանի եւ Գառնիկ Փիլիպոսեանի բնակարանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։