Հա

Համայնք

Հինգշաբթի, 08 Մարտի 2018 08:30

Ազգային կենտր. վարչութեան անդամ՝ Թովմաս Թովմասեանը հիւրընկալւեց Ատրպատականի ազգ. առաջնորդարանում

Կիրակի, 4 մարտի 2018 թ.-ի յետ միջօրէին Թաւրիզ ժամանեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան իրանահայ անդամ Թովմաս Թովմասեան, հանդիպում ունենալու Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Սրբազանին եւ Թեմական խորհրդի հետ:

«alikonline.ir» - Կիրակի, 4 մարտի 2018 թ.-ի յետ միջօրէին Թաւրիզ ժամանեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան իրանահայ անդամ Թովմաս Թովմասեան, հանդիպում ունենալու Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Սրբազանին եւ Թեմական խորհրդի հետ: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Կիլիկեան Սբ. Աթոռում իրանահայութեան ներկայացուցչին ողջունելով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը շնորհաւորեց նրան, վերոյիշեալ կազմում իր ընտրութեան բարեբաստիկ առիթով:

Հանդիպման ներկայ գտնւեցին Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Ջանանեանը եւ անդամներ՝ Գագիկ Ջորջեանը, Ալէն Սայադեանը եւ Վարդան Աբրահամեանը: Սոյն հանդիպման գլխաւոր նպատակն էր Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Վեհափառ Հայրապետի կողմից թեմերին ուղղւած շրջաբերականի հիման վրայ քննարկել, թեմերի վերակազմակերպման աշխատանքը, յառաջիկայ տարիների վրայ ձգւած երկարաշունչ ծրագրաւորումով:

Նորին Սրբութեան գրաւոր ուղեցոյցի հիման վրայ, Թ. Թովմասեան ժողովականների ուշադրութիւնը հրաւիրեց այն կէտերի վրայ, որոնք մեր մայրենի եկեղեցու, Կիլիկեան Սբ. Աթոռի եւ նրա թեմերի առաքելութեան համար անհրաժեշտ են, վերաթարմացնելու համար մեր ժողովրդի հաւատաւոր կեանքը:

Առաջնորդ Սրբազանը եւ Թեմական խորհրդի անդամներ իրենց գոհունակութիւնը յայտնեցին սոյն հանդիպման համար, որ ո՛չ միայն վերատեսութեան ենթարկեց ցարդ կատարւած դրական աշխատանքը, այլեւ նոր հորիզոններ բացեց յառաջիկայ գործունէութեան դիմաց:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ