Հա

Համայնք

19/03/2018 - 09:30

Հանդիպում-զրոյց երիտասարդութեան հետ Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղում

Հինգշաբթի, 15 մարտի 2018 թ.-ի երեկոյեան ժամը 7.30-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի կենտրոնատեղիում, երիտասարդութեան հետ հանդիպում-զրոյց տեղի ունեցաւ: Սոյն հանդիպման իբրեւ բանախօս, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը հրաւիրւել էր մասնաճիւղի վարչութեան կողմից, հոգեւոր եւ բարոյագիտական նիւթերով զրուցելու երիտասարդութեան հետ, նախքան նրանց մեկնումը դէպի Նոր Ջուղա (Սպահան), որտեղ անցկացւելու են Գարնանային 30-րդ մարզախաղերի մրցումները:

«Ինքնաճանաչում եւ արհամարհանք»

 

«alikonline.ir» - Հինգշաբթի, 15 մարտի 2018 թ.-ի երեկոյեան ժամը 7.30-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի կենտրոնատեղիում, երիտասարդութեան հետ հանդիպում-զրոյց տեղի ունեցաւ: Սոյն հանդիպման իբրեւ բանախօս, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը հրաւիրւել էր մասնաճիւղի վարչութեան կողմից, հոգեւոր եւ բարոյագիտական նիւթերով զրուցելու երիտասարդութեան հետ, նախքան նրանց մեկնումը դէպի Նոր Ջուղա (Սպահան), որտեղ անցկացւելու են Գարնանային 30-րդ մարզախաղերի մրցումները: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Հանդիպում-զրոյցի բացման խօսքը կատարեց վարչութեան անդամ՝ Բաբգէն Գասպարեանը, շեշտելով մասնաճիւղի մարզիկների Գարնանային խաղերին մասնակցելու տարեկան աւանդութեան կարեւորութիւնը, միջ-համայնքային կապերով երիտասարդութեան միջեւ սերտ յարաբերութիւնների գոյառման առումով: Բաբգէն Գասպարեանը անդրադարձաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի կեանքում մեր երիտասարդութեան լայն մասնակցութեանը, ինչպէս նաեւ մարզական տարբեր ճիւղերում արձանագրած նւաճումներին, ապա հրաւիրեց Սրբազան Հօրը, զրոյց ունենալու երիտասարդութեան հետ:

Իր նիւթի համար երկու բառեր՝ «ինքնաճանաչում» եւ «արհամարհանք» ընտրած լինելով, Սրբազան Հայրը այն բացատրեց, ներառելով երիտասարդական տարիքի յատուկ մտահոգութիւններ: Իմաստասիրական մօտեցմամբ նա ներկայացրեց կեանքում ամէնից դժւար գործը՝ ինքնաճանաչումը. «Մարդ էակի համար ամէնից բնական ունակութիւններից է, իր անձի մասին համարում ունենալը, սակայն այն էլ ունի իր սահմանափակումները», ասաց Սրբազանը եւ ապա անդրադարձաւ նոյն բառի հասարակական կեանքում ունեցած դրական եւ դժտական հետեւանքներին. «Ինքնաճանաչումով շահւած ընկերական շրջապատը շատ աւելի երկարաշունչ կեանք է ունենում, քան՝ քննադատական եւ արհամարհական մօտեցմամբ ստեղծւած կեղծ ու շողոքորթող միջավայրը»,- ասաց նա, բացատրելով վերոյիշեալ իւրաքանչիւր եզրը: «Իմաստուն մարդիկ քիչ ընկերներ են ունենում եւ շատ աւելի արդիւնաշատ է լինում նրանց ընկերութիւնը, որովհետեւ աւելի լաւ է ուժեղ եւ բացայայտ թշնամու դէմ պայքարելը, քան՝ շողոքորթ ընկերոջ հետ ճանապարհ գնալը»,- ասաց Սրբազանը:

Զրոյցի երկրորդ բաժնում Սրբազան Հայրը խօսեց «արհամարհանք» բառի այնքան հեշտ եւ անմիջական արարք լինելու մասին, որը մարդիկ օգտագործում են այնքան առատօրէն. «Ինչքան դժւար է ինքնաճանաչումը մարդու համար, այնքան հեշտ է արհամարհելու կեցւածքը կամ մօտեցումը ուրիշներին», ասաց Սրբազանը, բացատրելով յատկապէս հաւաքական կեանքում համեստ դիրք պահպանելու կարեւորութիւնը, ինչքան էլ յաջողութիւնները շրջապատեն մեզ, մեր կարողութիւնների պատճառով:

Այս առումով առաջնորդ Սրբազանը խօսեց «տեղ»-ի եւ «դեր»-ի մասին, յատկապէս Միութենական կեանքում. «Ամէն մարդ ղեկավար չի՛ կարող լինել: Պատկերացրէք որ բանակում ամէն մարդ սպարապետ է. հապա ո՞վ է լինելու զինւոր…: Ուրեմն իւրաքանչիւր ոք իր տեղը եւ իր դերը հաւաքական կեանքում երբ իմանայ, այն ատեն ներդաշնակութիւնը կը յայտնւի եւ կեանքը կը յառաջդիմէ», եզրակացրեց Սրբազանը:

Երիտասարդութեան հետ կայացած զրոյց-հանդիպման աւարտին, յատուկ աղօթք կատարւեց բարի ճանապարհ մաղթելու մարզիկներին, որպէսզի բարի յաջողութեամբ վերադառնան նրանք, Նոր Ջուղայի Գարնանային մարզախաղերից:

Աւարտին, Սրբազան Հայրը գնահատեց նաեւ վարչութեան, որ թեմի երիտասարդական կեանքը աշխոյժ պահելու բոլոր նախաձեռնութիւններին դիմում է, հետամուտ լինելով նրանց առողջ կազմաւորման գործընթացին:

Յարակից լուրեր

  • Տառապողին փառաւորումը՝ Յարութիւն
    Տառապողին փառաւորումը՝ Յարութիւն

    Մարդկանց ամենամեծ ակնկալիքը, դժւարութիւններից դուրս գալու հրաշազան պահն է, որը եթէ ո՛չ յաղթանակի, բայց գէթ փրկութեան ելքով է ազատագրում տագնապահար մարդուն: Յաջողութիւնների ակնկալիքը միշտ զբաղեցնում է մարդու հոգու եւ մտքի հորիզոնը, կարմրաւուն արեւի բազմերանգ ճառագայթների գունագեղ յոյսով վառւած: Սակայն նեղութիւնների դժւարանցանելի արահետներից եւ տրտմութեան հովտից դուրս գալը՝ մարդկային ցեղի համար միշտ նախապատիւ է ու գերադաս, գլխաւորելով նրա սպասումների փութանակի լուծում սպասող ցուցակը:

  • Հանդիպում ազգային առաջնորդարանում
    Հանդիպում ազգային առաջնորդարանում

    Ապրիլի 29-30-ին, Իրանի Քիշ կղզիում տեղի է ունենալու եօթերորդ տարածաշրջանային միջազգային համագումար, կազմակերպւած Համաշխարհային Առողջապահութեան կառոյցի եւ Թեհրանի Բժշկագիտական համալսարանի ֆակուլտետի:

  • Այցելութիւն ազգային առաջնորդարան
    Այցելութիւն ազգային առաջնորդարան

    Աշխատանքային այցով Իրանում էր ՀՀ կառավարութեան Պետական եկամուտների կոմիտէի նախագահ՝ պրն. Դաւիթ Անանեանը եւ նրա գլխաւորած պատւիրակութիւնը:

  • Զարիֆը հանդիպել է նախագահ Ասադի հետ
    Զարիֆը հանդիպել է նախագահ Ասադի հետ

    Դամասկոսում գտնւող ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշշար Ասադի հետ:

  • Այցելութիւն ազգային առաջնորդարան
    Այցելութիւն ազգային առաջնորդարան

    Երկուշաբթի, ապրիլի 15-ի կէսօրին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց պարոնայք՝ Յակոբ Բալեանին եւ Յակոբ Յարթունեանին, որոնք Հայաստանից հիւրաբար Թեհրանում են գտնւում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։