Հա

Համայնք

19/03/2018

Զատկական տօնավաճառ՝ Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղում

Հինգշաբթի, 15 մարտի 2018 թ.-ի երեկոյեան, ժամը 8-ին, «Արարատ»-ի Թաւրիզի մասնաճիւղի կենտրոնատեղիում բացումը կատարւեց զատկական տօնավաճառի:

«alikonline.ir» - Հինգշաբթի, 15 մարտի 2018 թ.-ի երեկոյեան, ժամը 8-ին, «Արարատ»-ի Թաւրիզի մասնաճիւղի կենտրոնատեղիում բացումը կատարւեց զատկական տօնավաճառի: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Թեմական խորհրդի եւ «Արարատ»-ի վարչութեան ընկերակցութեամբ, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան կատարեց բացումը սոյն տօնավաճառի, իր քաջալերանքը յայտնելով միութենական կեանքում իրագործւող տարեկան սոյն նախաձեռնութեան, կազմակերպւած Երէցների միութեան կողմից:

Սրբազան Հայրը, ընկերակցութեամբ Թաւրիզի հոգեւոր հովիւ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի, շրջագայեց սրահում ցուցադրասեղանների շուրջը, որտեղ զետեղւել էին զատկական զարդեր, ձեռային աշխատանքներ, քաղցրաւէնիքներ եւ բասքաներ, որոնք յատուկ են Սուրբ Զատկւայ տօնին:

Աւանդական դարձած սլաքախաղի աղմկալից բայց հաճելի անկիւնում բոլորն էլ իրենց բախտը փորձում էին: Իսկ աւարտին տեղի ունեցաւ վիճակախաղ, որի շահող հանդիսացաւ Նարինէ Դաւթեան:

Բոլոր ներկաները, տօնավաճառի ամբողջ ընթացքում հիւրասիրւեցին, միաժամանակ ընկերական մթնոլորտը վայելելով: Նշենք, թէ տօնավաճառը միշտ հանդիպման առիթ է հանդիսանում համայնքի զաւակների համար, որոնք երեկոյեան ժամը 6-ից 9, եղան «Արարատ»-ի յարկի տակ, վայելելով ընտանեկան ջերմ մթնոլորտը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։