Հա

Համայնք

ԱՊՐԻԼԻ 24
%AM, %28 %229 %2018 %09:%Մրտ

Տասն կուսանացի խորհրդալից արարողութիւն Ատրպատականի հայոց թեմում

Աւագ շաբաթւայ ընթացքում, եկեղեցական սրտառուչ արարողութիւնների շարքում իւրայատուկ տեղ ունի Աւագ երեքշաբթի օրւայ երեկոյի ժամերգութիւնը, որի ընթացքում կարդացւում է Յիսուսի պատմած տասն կուսանացի առակը, եւ տասն կոյսեր խորհրդանշականօրէն ներկայացնում են առակի անձերը, սուրբ բեմի առջեւ կանգնելով, լապտեր իրենց ձեռքին: 

«alikonline.ir» - Աւագ շաբաթւայ ընթացքում, եկեղեցական սրտառուչ արարողութիւնների շարքում իւրայատուկ տեղ ունի Աւագ երեքշաբթի օրւայ երեկոյի ժամերգութիւնը, որի ընթացքում կարդացւում է Յիսուսի պատմած տասն կուսանացի առակը, եւ տասն կոյսեր խորհրդանշականօրէն ներկայացնում են առակի անձերը, սուրբ բեմի առջեւ կանգնելով, լապտեր իրենց ձեռքին: Նրանցից հինգը խորհրդանշում են առակում պատմւած հինգ իմաստուն կոյսերը, իսկ միւս հինգը՝ յիմար կոյսերը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ատրպատականի հայոց թեմում, Թաւրիզում եւ Ուրմիայում երեքշաբթի 27 մարտի 2018 թ.-ի երեկոյեան ժամը 5-ին տեղի ունեցաւ ժամերգութիւն, որի ընթացքում կարդացւած Աւետարանի ժամանակ, իրենց բաժանւած փակ թղթիկների վրայից տասն կոյսերը խորհրդանշող աղջիկներից հինգը մարեցին իրենց լապտերները՝ խորհրդանշելով յիմար կոյսերին, իսկ հինգը վառ պահեցին՝ խորհրդանշելով իմաստուն կոյսերին:

Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցում տեղի ունեցած ժամերգութեան ընթացքում, հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, աշխարհի վախճանի ու վերջին դատաստանի գաղափարի շուրջ հիւսւած բոլոր Աստւածաշնչական ընթերցումները կատարւեցին, տասն կոյսերը խորհրդանշող դպրուհիների կողմից, որոնց շարքերը խտացրին Ուրմիայից եւ Թեհրանից հիւրաբար ժամանած փոքրիկ դպրուհիներ, մոմակրութեամբ իրենց մասնակցութիւնը բերելով արարողութեան:

Առաջնորդ Սրբազանը իր քարոզին մէջ անդրադարձաւ Աւետարանական յիշեալ առակի խորախորհուրդ բովանդակութեան, որով մարդ անհատը հրաւիրւում է մտածելու իր երանական կեանքի մասին: Նա շեշտեց արթուն եւ պատրաստ լինելու անհրաժեշտութիւնը, երբ մեր չակնկալած պահին կարող է վերջ գտնել մեր կեանքը եւ իբրեւ մարդիկ դէմ յանդիման գտնւենք Աստծու դատաստանի:

Սրբազան Հայրը կոյսերի բռնած լապտերները նմանեցրեց մեր հոգիներին, որոնք պատրաստ վիճակում են գտնւելու միշտ՝ իմաստուն կոյսերի վառ լապտերների նման, որպէսզի այս կեանքից հեռանալու պահին յոյսը ունենանք մեր վառ պատկերով ընկերակցելու մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի՝ Երկնաւոր Փեսային, եւ նրա հետ մտնելու երկնաւոր հարսանիք:

Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցում, ծխատէր արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանի միջոցով կատարւած ժամերգութեան ընթացքում, տասն կոյսեր շարւեցին սուրբ խորանի բեմի առջեւ լապտերներ իրենց ձեռքում, եւ Աւետարանի ընթերցումի պահին կատարեցին հինգ իմաստունների եւ հինգ յիմարների դերերը:

Յայտնենք, թէ Թաւրիզի եւ Ուրմիայի Խնամակալ մարմնի կանայք բծախնդրութեամբ աշխատանք էին տարել շապիկների ձեւաւորման, լապտերների կանոնաւորութեան ու աղջիկների կարգապահ մասնակցութեան գործում, իսկ աւարտին նւէրներ բաշխւեցին բոլոր աղջիկներին:

 

اخبار مرتبط

  • Մոխրաթեւ 100-ամեայ փիւնիկը
    Մոխրաթեւ 100-ամեայ փիւնիկը

    Ապրիլ 24-ի դառնայուշ օրերի յիշատակը վերստին գօտեպնդում է մեզ, աննահանջ շարունակելու մեր հաւաքական պայքարի երթը ազգովի, մինչեւ մեր բռնաբարւած իրաւունքների ձեռքբերումը՝ հողային հատուցումով եւ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումով, նախ ցեղասպանին եւ ապա քաղաքակիրթ համայն աշխարհի կողմից:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդն հանդիպել է Թաւրիզի քաղաքապետի հետ
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդն հանդիպել է Թաւրիզի քաղաքապետի հետ

    Ապրիլի 19-ին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Ջանանեանի ընկերակցութեամբ հանդիպել է Թաւրիզի քաղաքապետ դոկտ. Իրաջ Շահին Բահերի հետ: Հանդիպմանըներկայ է եղել նաեւ քաղաքապետի խորհրդական դոկտ. Խալիլին: 

  • Զատկական ընթրիք-հաւաքոյթ Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղում
    Զատկական ընթրիք-հաւաքոյթ Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղում

    Տօնական օրերի տօնացուցային երկարաձգման հետ, երկարաձգւում է նաեւ նրանց ստեղծած խանդավառութիւնը համայնքում: Սուրբ Զատկին յաջորդող Յինունքի օրերին, աւանդաբար Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղը կազմակերպում է զատկական ընթրիք-հաւաքոյթ, որը այս տարի տեղի ունեցաւ հինգշաբթի, ապրիլի 12-ի երեկոյեան ժամը 9:30-ին, «Արարատ»-ի Թաւրիզի կենտրոնատեղիում, կազմակերպութեամբ Երէցների միութեան:

  • Աւագ շաբաթւայ եւ Ս. Յարութեան տօնի արարողութիւնները՝ Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում
    Աւագ շաբաթւայ եւ Ս. Յարութեան տօնի արարողութիւնները՝ Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում

    Աւագ շաբաթւայ բոլոր արարողութիւնները կանոնաւոր կերպով կատարւեցին Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում՝ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի նախագահութեամբ։ Արարողութիւններին մասնակցում էին նաեւ արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանն ու սարկաւագաց դասը։

  • Մայրերի օրւայ առիթով իւրայատուկ հանդիսութիւն Թաւրիզում
    Մայրերի օրւայ առիթով իւրայատուկ հանդիսութիւն Թաւրիզում

    Կազմակերպութեամբ Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի, 6 ապրիլ 2018 թ.-ի երեկոյեան ժամը 8-ին, Մայրերի որւայ նախօրեակին, իւրայատուկ հանդիսութիւն տեղի ունեցաւ Թաւրիզում, Ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի: Սոյն հանդիսութեան համար Թեհրանից էր հրաւիրւել Իռէն Աբնուսեանը, իբրեւ բանախօս:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։