Հա

Համայնք

03/04/2018 - 11:00

Սուրբ Զատիկը հոգենորոգման առիթ՝ Ատրպատականի հայոց թեմում

Համայն աշխարհի քրիստոնէութիւնը հոգենորոգման սքանչելի պահեր ապրեցաւ, մեր Փրկչին մահւան վրայ տարած յաղթանակով: Մեր հայրերը վաղ դարերից երգեցին՝ «Փառք հրաշափառ յարութեան քո Տէր» ահազդեցիկ երգը, պատմելու համար հրաշազան դէպքը յարութեան: Կիրակի, 1 ապրիլ 2018 թ.-ի առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմի զաւակները, Թաւրիզում, Ուրմիայում եւ  Գեարդաբադում իրենց աղօթքը մատուցին Ամենակալ Աստծուն, Սուրբ Յարութեան հոգենորոգման զգացումը ապրելով: 

«alikonline.ir» - Համայն աշխարհի քրիստոնէութիւնը հոգենորոգման սքանչելի պահեր ապրեցաւ, մեր Փրկչին մահւան վրայ տարած յաղթանակով: Մեր հայրերը վաղ դարերից երգեցին՝ «Փառք հրաշափառ յարութեան քո Տէր» ահազդեցիկ երգը, պատմելու համար հրաշազան դէպքը յարութեան: Կիրակի, 1 ապրիլ 2018 թ.-ի առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմի զաւակները, Թաւրիզում, Ուրմիայում եւ  Գեարդաբադում իրենց աղօթքը մատուցին Ամենակալ Աստծուն, Սուրբ Յարութեան հոգենորոգման զգացումը ապրելով: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

 

  1. Թաւրիզում.-

Սբ. Զատկւայ տօնի առիթով, եպիսկոպոսական հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Բերդաթաղի (Ղալա) Ս. Աստւածածին Մայր եկեղեցում, ձեռամբ առաջնորդ Սրբազանի, որը նաեւ այս առիթով տւեց իր պատգամը: 

Ս. Խորանին սպասարկում էին Թաւրիզի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը, ինչպէս նաեւ սարկաւագաց եւ դպրաց դպրաց դասերի անդամները: Երգեցողութիւնը կատարեց «Կոմիտաս» երգչախումբը, ղեկարութեամբ Դոկտ. Վարդան Սիմոնզի: Իսկ Գործք Առաքելոցից  Ճաշու Գրքի ընթերցումը կատարեց՝ փոքրիկն Էմելիա Աբրահամեանը:

Իր պատգամում առաջնորդ Սրբազանը Փրկչի Յարութեան անժխտելի իրականութեան հանդէպ քրիստոնէական աներկբայ հաւատքը անհրաժեշտ պահանջը ներկայացրեց իբրեւ սոյն կրօնի հիմնական հաւատալիք. «Սուրբ յարութեան հանդէպ մեր ունեցած հաւատքով մենք զատորոշւում ենք այլ կրօններից: Միւս կողմից, Սուրբ յարութեան հանդէպ մեր ունեցած հաւատքը երաշխիքն է մեր յարութեան եւ անմահութեան. «Թոյլ է մեր հաւատքը, երբ երկբայութիւն, կասկած կամ թերահաւատութիւն կայ դրա մէջ: Յաղթանակի այս մեծագոյն տօնի առիթով մեր հաւատքը ամրապնդենք, դրսից պատճառւող բոլոր տեսակի փորձութիւններին դէմ դնելով: Չարը միշտ պարտութեան է մատնւելու եւ ծրագիրները անպայման ձախողւելու են, եթէ մեր յոյսը հիմնւած լինի Քրիստոսի յաղթանակի՝ Յարութեան վրայ: Որովհետեւ դա պատմութեան մեծագոյն յաղթանակն է, մահւան վրայ տար-ւած յաղթանակը»:

Ս. Պատարագից յետոյ, Ղալայի Մայր Եկեղեցու շրջափակում բոլոր ներկաները մասնակցեցին հաւկթախաղի: «Արարատ»-ի Թաւրիզի մասնաճիւղի պատրաստած գունագեղ հաւկիթների առատ տրամադրումը մեծ խանդավառութիւն ստեղծեց աւագ թէ կրտսեր սերնդի մեր զաւակների մօտ, որոնք տօնի յատուկ այս խաղով ուրախացան:

Եկեղեցական արարողութիւնից յետոյ, գաւթի մուտքին առաջնորդ Սրբազանը ընդունեց բոլոր երեխաներին, Խնամակալ մարմնի կողմից պատրաստւած եւ տօնի խորհուրդը ուսուցող նւէրներ բաշխելով նրանց: Ապա, մանկական կերպարներ՝ նապաստակ եւ բադիկ ծպտազգեստով անձեր յանկարծ յայտնւեցին բակում, մանուկների ուրախութիւնը կրկնապատկելով: Նրանց ձեռքից զատկական հաւկիթներ ստացան երեխաները, մասնակցելով հաւկթախաղին: Ապա, զատկական տօնի իսկական խորհուրդը բացատրելու համար, առաջնորդ Սրբազանը բերել տւել էր նորածին գառնուկ, որը շոյելու եւ սիրելու առիթ ունեցան երեխաները եռապատկւած ուրախութեամբ եւ խանդավառ գոչումներով: 

Նոյն օրը երեկոյեան ժամը 6-9-ի միջոցում, առաջնորդ Սրբազանը եւ Ազգային իշխանութիւնը Ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում ընդունեց այցելութիւնը ազգային միութիւնների, կազմակերպութիւնների, կրթական հաստատութիւնների, մշակութային ընկերակցութեանց, բարեսիրական միութեանց եւ անհատ ազգայինների, բարեմաղթութեանց փոխանակում կատարելով նրանց հետ, Ս. Զատկւայ տօնի բարեբաստիկ առիթով: Երեխաների ուրախութիւնը կրկնապատկւեց, երբ Առաջնորդ Սրբազանի հետ նրանք հաւկթախաղ կատարեցին:

 

  1. Ուրմիա.-

Ուրմիայի Ս. Ստեփանոս ծխական եկեղեցում  Զատկական  Ս.  Պատարագը մատոյց եւ յաւուր պատշաճի քարոզեց, ծխատէր՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեան:

Խորանին սպասարկում էր կրտսերաց դպրաց դասը, իսկ երգեցողութիւնը կատարում էր «Նարեկացի» երգչախումբը, ղեկավարութեամբ Օֆելիա Սայադեանի:

Ուրմիահայ հաւատացեալներ մեծ թւով ներկայ գտնւեցին ս. պատարագին եւ հաղորդւեցին Քրիստոսի Մարմնով եւ Արիւնով: Տէր Հայրը իր քարոզում շեշտեց Յիսուսի փրկագործական խորհուրդը, որով նա մեղաւոր մարդկութեան համար յանձն էր առել խաչի մահը:

Եկեղեցու Խնամակալ Մարմնի կողմից եկեղեցին յարդարւել էր տօնի յատուկ զարդարանքով:

Նշենք, թէ Զատկի նախորդ օրը՝ շաբաթ 31 մարտի երեկոյեան, Թաւրիզում եւ Ուրմիայում Ճրագալոյցի Ս.պատարագ մատուցւեց եւ աւետւեց Քրիստոսի Հրաշափառ Յարութիւնը: Յայտնենք, թէ Ճրագալոյցի առիթով ժամերգութիւն տեղի ունեցաւ նաեւ Գեարդաբադի Սբ. Գէորգ եկեղեցում, Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանի միջոցով:

Տօնական բոլոր արարողութիւնները եւ ձեռնարկները հոգեկան վերանորոգումի եւ քրիստոնէական հաւատքի մէջ զօրացման առիթ հանդիսացան հաւատացեալների համար: Թաւրիզում եւ Ուրմիայում հաւատացեալների մեծաթիւ ներկայութիւնը մեր եկեղեցիներում, քրիստոնէական ու հայկական անվերապահ հաւատքի արտայայտութիւն էր: Երեխաներից սկսած մինչեւ մեծերը, Քրիստոսի յաղթական յարութեան խորհուրդը իրենց հետ տարին իրենց տները:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմը վշտակցում է Վեհափառ Հայրապետին Վեհամօր վախճանման տխուր առիթով
    Ատրպատականի հայոց թեմը վշտակցում է Վեհափառ Հայրապետին Վեհամօր վախճանման տխուր առիթով

    Կիրակի, 15 սեպտեմբեր 2019 թ.-ին, 91 տարեկան հասակում Լիբանանում վախճանւեց մեր սիրեցեալ Վեհափառ Հայրապետի՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի մայրը՝ Վեհամայր Լուսին Քեշիշեանը:

    Այս տխուր առիթով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը յատուկ ցաւակցագիր ուղղեց Վեհափառ Հայրապետին, թեմի Պատգմաւորական ժողովի, Թեմական խորհրդի եւ ազգային բոլոր կառոյցների ու ժողովրդի անունից վշտակցելով Նորին Սրբութեան եւ համայն հարազատներին:

  • Խաչվերացի տօնը Ատրպատականի հայոց թեմում եւ ողջերթ Ուրմիայի հովիւ՝ Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանի
    Խաչվերացի տօնը Ատրպատականի հայոց թեմում եւ ողջերթ Ուրմիայի հովիւ՝ Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանի

    Մեր Տիրոջ եւ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի սուրբ խաչափայտի գերեդարձի տօնի՝ Խաչվերացի առիթով, Ատրպատականի հայոց թեմում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում մատուցւեց ս. եւ անմահ պատարագ եւ կատարւեց ռեհանազարդ խաչով անդաստան:

  • Կիսասարկաւագի ձեռնադրութիւն Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցում
    Կիսասարկաւագի ձեռնադրութիւն Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցում

    Կիրակի 15 սեպտեմբեր 2019-ին, Ուրմիայի ծխական Ս. Ստեփանոս եկեղեցում, յընթացս ս. եւ անմահ պատարագի, տեղի ունեցաւ կիսասարկաւագի ձեռնադրութիւն, ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի:

  • Սրբանկարների օծում՝ Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցում
    Սրբանկարների օծում՝ Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցում

    Իրանահայ արւեստագիտուհի Ծաղիկ Յովսէփեան, որի նկարներից շատերը զարդարում են Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիները, երկու նոր սրբանկարներ նկարել էր եւ նւիրաբերել Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցուն:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Դուգիդարա գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Դուգիդարա գիւղում

    Ատրպատականի ամէնից ընդարձակ եւ լեռնային խիստ բնութեամբ յատկանշւող շրջաններից է Ղարադաղը, որտեղ մեր թեմի անցեալի բնակավայրերի՝ գիւղերի եւ դրանցում գտնւած եկեղեցիների ու գերեզմանատների մասին ուսումնասիրութիւններ է կատարում առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը: Երկուշաբթի, 9 սեպտեմբեր 2019 թ.-ին, Սրբազան Հայրը մեկնեց Ղարադաղի Դուգիդարա գիւղը, ուսումնասիրելով տեղի եկեղեցին եւ գերեզմանատունը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։