Հա

Համայնք

04/04/2018 - 08:20

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ուրմիոյ մէջ հանդիսապետեց Աւագ չորեքշաբթիի երեկոյեան ժամերգութեան

Տարւայ բոլոր չորեքշաբթիները Յիսուսի մատնութեան յիշատակը լինելով հանդերձ, այս չորեքշաբթին իր խորհրդաւորութեամբ զատորոշւում է դրանցից, Աւագ շաբաթւայ չորեքշաբթին լինելուն համար:

Ժամերգութիւնները կատարւեցին ժողովրդի մասնակցութեամբ, յատկապէս յիշելու համար Տիրոջ մատնութեան նախասահմանւած դէպքը, իր իսկ ընտրած Տասներկուքից մէկի՝ Յուդայի ձեռքով:

«alikonline.ir» - Տարւայ բոլոր չորեքշաբթիները Յիսուսի մատնութեան յիշատակը լինելով հանդերձ, այս չորեքշաբթին իր խորհրդաւորութեամբ զատորոշւում է դրանցից, Աւագ շաբաթւայ չորեքշաբթին լինելուն համար:

Ժամերգութիւնները կատարւեցին ժողովրդի մասնակցութեամբ, յատկապէս յիշելու համար Տիրոջ մատնութեան նախասահմանւած դէպքը, իր իսկ ընտրած Տասներկուքից մէկի՝ Յուդայի ձեռքով: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Առաջնորդ Սրբազանը նախագահեց Ուրմիոյ Սբ. Ստեփանոս եկեղեցում տեղի ունեցած երեկոյեան ժամերգութեան եւ այս առիթով հաւատացեալ ժողովրդին յղեց իր պատգամը:

Յիսուսի մատնութեան դառն պահը նկարագրելով, Սրբազանը ցոյց տւեց թէ ինչպէս Նրա ամէնից մտերիմ շրջանակի մարդկանցից մէկը, իր Տասներկու աշակերտներից մէկը մատնեց նրան հրեաներին, պատճառ լինելով նրա խաչելութեան: Աւագ շաբաթւայ սուրբ օրերի առիթով, Սրբազան հայրը խօսեց իսկական ծառայութեան մասին, յատկապէս հոգեւորականաց դասի մեր ժողովրդին մատուցած ծառայութեան, որը իր գլխաւոր օրինակը ունի Յիսուսի անսահման ու անգերազանցելի ծառայութիւնը՝ երկինքէն երկիր խոնարհւելու եւ մարդկանց ծառայելու համեստութեամբ. «Աստւած երկնքից երկիր խոնարհւեց, մինչեւ մարդկանց ոտրեքի առջեւ ծնրադրեց, ու լւեց դրանք: Մենք էլ ուրեմն խոնարհ ծառաներն ենք մեր ժողովրդի, միշտ պատրաստակամ ներելու, նոյնիսկ առանց ներւելու, սիրելու՝ նոյնիսկ առանց սիրւելու, յարգելու՝ նոյնիսկ առանց յարգւելու: Յիսուս ինք ներեց, նոյնիսկ իրեն խաչողներին: Սիրեց, բայց չակնկալեց որ մարդիկ իրեն սիրեն: Նա յարգեց բոլորին, մինչեւ մանուկներին, բայց յարգանք չակնկալեց եւ ո՛չ մէկից: Մինչեւ իսկ երբ քահանայապետի բակը տարւեց, սովորական մէկ զինւոր ապտակեց Յիսուսին, երբ նա պատասխանում էր քահանայապետի հարցին…: Ուրեմն, Յիսուսի ճանապարհը ընտրած անձը, այս բոլորին պատրաստ պէտք է լինի»:

Կրտսերաց Դպրաց դասի անդամները դարձեալ իրենց մասնակցութիւնը բերեցին ընթերցումների կատարման, որոնք յիշեցնում էին Յուդայի համաձայնութիւնը աւագ քահանաների եւ տաճարի պատասխանատուների հետ, երեսուն արծաթով Յիսուսին իրենց մատնելու մասին:

Յարակից լուրեր

  • Մայրերի օրւայ եւ ուսուցչաց տօնի նւիրւած խրախճանք Ուրմիայում
    Մայրերի օրւայ եւ ուսուցչաց տօնի նւիրւած խրախճանք Ուրմիայում

    Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի մասնաճիւղի վարչութեան կազմակերպութեամբ, 2 մայիս 2019-ի երեկոյեան, Ուրմիայի Սբ. Ստեփանոս եկեղեցու «Արամ Մանուկեան» սրահում տեղի ունեցաւ խրախճանական հանդիպում, ներկայութեամբ միութենականների եւ հրաւիրեալների:

  • «Քրիստոսի խորհրդանշական թաղման կարգը Ատրպատականի հայոց թեմում
    «Քրիստոսի խորհրդանշական թաղման կարգը Ատրպատականի հայոց թեմում

    Աւագ ուրբաթ, 19 ապրիլ 2019 թ.-ի երեկոյեան, Ատրպատականի հայոց թեմում հանդիսաւորապէս կատարւեց տարւայ ամէնից սուրբ օրւայ արարողութիւնը՝ Յիսուսի սուրբ թաղման խորհրդանշական արարողութիւնը: Երեկոյեան ժամերգութեան ընթացքին եւ ապա նախատօնակով, բարեպաշտ ժողովուրդը իր երկիւղալից յարգանքը ընծայեց Փրկչին, որ մարդկութեան մեղքերի քաւութեան համար յանձն առաւ խաչի մահը:

  • Աւագ հինգշաբթիի հոգեթով արարողութիւնները Ատրպատականի հայոց թեմում
    Աւագ հինգշաբթիի հոգեթով արարողութիւնները Ատրպատականի հայոց թեմում

    Եկեղեցական սրտառուչ արարողութիւններով եւ մեղանոյշ շարականներով հարուստ Աւագ շաբաթում, իւրայատուկ իմաստ եւ նշանակութիւն ունի Աւագ հինգշաբթին համայն քրիստոնեայ աշխարհի համար: Սոյն օրւայ ընթացքում, աղօթքների միջոցաւ եւ շարականների երաժշտական յուզականութեամբ պատմւում են Քրիստոսի տնօրինական կեանքի վերջին դէպքերը:

  • «Տասն կուսանաց»-ի խորհրդալից արարողութիւն Ատրպատականի հայոց թեմում
    «Տասն կուսանաց»-ի խորհրդալից արարողութիւն Ատրպատականի հայոց թեմում

    Քրիստոսի տնօրինական կեանքի վերջին՝ Աւագ շաբաթւայ ընթացքում, եկեղեցական հոգեթով արարողութիւնների ցուցակում իր մասնաւոր տեղով ու բարոյական խոր դասով յայտնի է Աւագ երեքշաբթի օրւայ երեկոյեան ժամերգութիւնը, որի ընթացքում կարդացւում է Յիսուսի պատմած «Տասն կուսանաց»-ի առակը, եւ տասն կոյսեր խորհրդանշականօրէն ներկայացնում են առակի անձերը, սուրբ բեմի առջեւ կանգնած, լապտեր իրենց ձեռքին: Աղջիկներից հինգը խորհրդանշում են առակում պատմւած հինգ իմաստուն կոյսերին, իսկ միւս հինգը՝ յիմար կոյսերին:

  • Բուն Բարեկենդանի կիրակին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը քարոզեց Ուրմիայում
    Բուն Բարեկենդանի կիրակին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը քարոզեց Ուրմիայում

    Կիրակի 3 մարտ 2019 թ.-ի առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Արեւմտեան Ատրպատական, Բուն Բարեկենդանի եւ Մեծ պահոց առաջին կիրակի օրը աղօթակից լինելու ուրմիահայ հաւատացեալներին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։