Հա

Համայնք

04/04/2018 - 08:40

Ատրպատականում Յիսուսի թաղման կարգը կատարելով՝ «Քրիստոսի գերեզմանի երեքօրեայ խորհուրդը քրիստոնեայ կեանքում անպայման կը ներգործի» ասաց ատրպատականի թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը

Աւագ ուրբաթ, 30 մարտ 2018 թ.-ի երեկոյեան, Ատրպատականի հայոց թեմում պատշաճ հանդիսաւորութեամբ, երեկոյեան ժամերգութեան ընթացքին եւ ապա նախատօնակով, բարեպաշտ ժողովուրդը իր երկիւղալից յարգանքը ընծայեց Յիսուսի Խորհրդանշական սուրբ թաղման:

«alikonline.ir» - Աւագ ուրբաթ, 30 մարտ 2018 թ.-ի երեկոյեան, Ատրպատականի հայոց թեմում պատշաճ հանդիսաւորութեամբ, երեկոյեան ժամերգութեան ընթացքին եւ ապա նախատօնակով, բարեպաշտ ժողովուրդը իր երկիւղալից յարգանքը ընծայեց Յիսուսի Խորհրդանշական սուրբ թաղման: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը: 

Թաւրիզի Լիլաւա թաղամասի Ս. Սարգիս եկեղեցում, իսկ Ուրմիայում՝ ծխական Ս. Ստեփանոս եկեղեցում տեղի ունեցան արարողութիւնները, Յիսուսի գերեզմանը խորհրդանշող եւ ծաղիկներով զարդարւած յատուկ դամբարանի առջեւ:

Ս. Սարգիս եկեղեցում երեկոյեան ժամերգութեան ու նախատօնակին հանդիսապետեց եւ իր պատգամը տւեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը: Արարողութեան իրենց մասնակցութիւնը բերեցին արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը եւ սարկաւագաց ու դպրաց դասերը, իսկ հոգեզմայլ շարականները կատարեց «Կոմիտաս» դպրաց դաս երգչախումբը, ղեկավարութեամբ դոկտ. Վարդան Սիմոնզի:

Իր պատգամում, առաջնորդ Սրբազանը վեր հանեց Յիսուսի երեքօրեայ խորհուրդը, որ հաւատացեալ մարդկանց համար բոլոր խնդիրներու լուծման ժամանակամիջոց է. «Ես հաւատում եմ, դուք էլ հաւատացէ՛ք, որ մեր կեանքի ընթացքում յայտնւած բոլոր դժւարութիւնները եւ խնդիրները երբ անլուծելի են լինում, Յիսուսի երեքօրեայ թաղման ժամանակամիջոցը պիտի տալ դրանց եւ տեսնել թէ ինչպէս Տէրը կը հարթի դրանք, քակելով բոլոր հանգոյցները, որոնք չար մարդիկ պինդ կապած էին…», ասաց Սրբազանը:

Նախատօնակի պահին թափօր կազմւեց Կրտսերաց Դպրաց դասի անդամներից, որոնք եկեղեցու շրջանը կատարելով Յիսուսի թաղման թափօրը առաջնորդեցին:

Ուրմիայում, դարձեալ Յիսուսի թաղմանական թափօրը կազմւեց եկեղեցու շրջափակում գլխաւորութեամբ ծխատէր՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանի, եւ ապա վերադարձաւ եկեղեցի:

Իր քարոզում, Տէր Հայրը անդրադարձաւ Խաչելութիւնից յետոյ Յիսուսի պատանքումին ու թաղմանը Յովսէփ Արիմաթացու կողմից, եւ երեքօրեայ թաղման խորհրդին: Յայտնենք, թէ բարեպաշտ ժողովուրդը կանուխ ժամերից իր բերած ծաղիկներով իր հաւատքն ու յարգանքը արտայայտեց, բուրումնաւէտ ծաղիկներով յարդարելու համար Յիսուսի խորհրդանշական գերեզմանը: Իսկ Խնամակալ Մարմնի անդամուհիներ բծախնդրութեամբ յարդարել էին Յիսուսի գերեզմանը խորհրդանշող դամբարանը, եւ արարողութեան աւարտին կարգապահութեամբ բաշխեցին ծաղիկները հաւատացեալներին:

Յարակից լուրեր

  • Մարկոս Էնդլերի Ատրպատականի թեմի վերաբերւող նկարչական գործերը ցուցադրւում են Գերմանիայում
    Մարկոս Էնդլերի Ատրպատականի թեմի վերաբերւող նկարչական գործերը ցուցադրւում են Գերմանիայում

    Գերմանացի գեղանկարիչ Մարկոս Էնդլեր, որ անցած տարի, 5-12 Հոկտեմբեր 2018-ին, այցելել էր Ատրպատականի Հայոց թեմ եւ իր ուղեւորութեան ընթացքում գծագրած նկարները ցուցադրել Թաւրիզում, 10 Հոկտեմբեր 2018-ին, հովանաւորութեամբ Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանի եւ կազմակերպութեամբ Թաւրիզի Հայ Համալսարանականների Միութեան, Գերմանիայում երկու յաջորդական ցուցահանդէսներով ներկայացրեց նոյն պատկերները, «ՊԱՏՈՒՀԱՆ արեւելեան մշակութային տեսարանի վրայ» ընդհանուր խորագրի ներքեւ։

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Մարանդում.  Նոյ Նահապետի կնոջ գերեզմանին այց
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Մարանդում. Նոյ Նահապետի կնոջ գերեզմանին այց

    Երկուշաբթի, 4 փետրւարի, 2019-ին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան այցելեց Մարանդ քաղաքը, որտեղ այժմու հնագոյն բազարում գտնւող պատմական մզկիթի հովանու ներքոյ է առնւել Նոյի կնոջ աւանդական գերեզմանի վայրը: Սրբազան Հօր կատարած հետազօտութեան մանրամասները եւ այս մասին նրա գրած շահեկան ուսումնասիրութիւնը հրատարակում ենք ստորեւ, ի՛ր գրչով:

  • Թաւրիզում օծւեցին Մաղարդայ Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքի նոր կանթեղները
    Թաւրիզում օծւեցին Մաղարդայ Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքի նոր կանթեղները

    Ատրպատականի հայոց թեմի վանքերի բարեզարդման հանդէպ բարեպաշտ նախանձնախնդրութեան արտայայտութիւն դարձաւ կիրակի 3 փետրւար 2019-ին, Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Սուրբ Սարգիս եկեղեցում, յընթացս ս. պատարագի տեղի ունեցած հանդիսաւոր արարողութիւնը, երբ օծւեցին Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքի տաճարի նոր կանթեղները: 

  • Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի ընթրիքը՝ ի պատիւ իր բասկետբոլի խմբի
    Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի ընթրիքը՝ ի պատիւ իր բասկետբոլի խմբի

    Գնահատելու համար իր բասկետբոլի խմբի նւիրեալ մարզիկներին, որոնք անցած մէկ քանի օրերի ընթացքում մասնակցեցին Արեւելեան Ատրպատականի նահանգում կազմակերպւած տարբեր ակումբների հետ բասկետբոլային մրցաշարին, հինգշաբթի 31 յունւար 2019 թ.-ի երեկոյեան ժամը 9-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի վարչութիւնը պաշտօնական ընթրիքով պատւեց նրանց: 

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը շնորհաւորեց իրանահայ հասարակական գործիչ՝ Լեւոն Ահարոնեանին
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը շնորհաւորեց իրանահայ հասարակական գործիչ՝ Լեւոն Ահարոնեանին

    19 յունւար 2019 թւակիր պաշտօնական գրով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, թեմի ազգային իշխանութեան անունից շնորհաւորեց իրանահայ հասարակական գործիչ Լեւոն Ահարոնեանին, Իրանցի մէկ շարք բարձրամակարդակ գործարարների հետ պետական «Ամին Օլ Զարբ» բարձրագոյն շքանշանով պարգեւատրւելու ուրախ առիթով:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։