Հա

Համայնք

08/04/2018

Սբ. Զատկւայ պատարագ եւ սպասքի օրհնութիւն Ռահւայի Սբ. Աստւածածին եկեղեցում

Մեր Տիրոջ եւ Փրկչի Յիսուս Քրիստոսի Սուրբ Յարութեան տօնին յաջորդող ուրբաթ օրը, 6 ապրիլ 2018 թ.-ին, առաւօտեան ժամը 11-ին, եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ մատուցւեց Ռահւա գիւղի Սբ. Աստւածածին պատմական եկեղեցում, ներկայութեամբ գիւղի եւ Ուրմիայից ժամանած հաւատացեալների: Ներկայ էին նաեւ Թեմական խորհրդի անդամները, բարերար Էդիկ Մեջլումեանը, գիւղի հոգաբարձութեան եւ Խնամակալ մարմնի անդամները, ինչպէս նաեւ ասորական համայնքի պատասխանատուներ: 

«alikonline.ir» - Մեր Տիրոջ եւ Փրկչի Յիսուս Քրիստոսի Սուրբ Յարութեան տօնին յաջորդող ուրբաթ օրը, 6 ապրիլ 2018 թ.-ին, առաւօտեան ժամը 11-ին, եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ մատուցւեց Ռահւա գիւղի Սբ. Աստւածածին պատմական եկեղեցում, ներկայութեամբ գիւղի եւ Ուրմիայից ժամանած հաւատացեալների: Ներկայ էին նաեւ Թեմական խորհրդի անդամները, բարերար Էդիկ Մեջլումեանը, գիւղի հոգաբարձութեան եւ Խնամակալ մարմնի անդամները, ինչպէս նաեւ ասորական համայնքի պատասխանատուներ: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Սբ. պատարագը մատուցեց եւ քարոզեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան, առընթերակայութեամբ Ուրմիոյ հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանի: Երգեցողութիւնը կատարում էր եւ նւագակցում՝ դոկտ. Վարդան Սիմոնզ:

«Հայր մեր»-ից առաջ տեղի ունեցաւ եկեղեցական սպասքի օրհնութիւն, նկատի ունենալով, որ երեք ամիսներ առաջ բարեպաշտական ուխտ կատարւած լինելով, եկեղեցին օժտւել էր խորանի եւ զոյգ աւանդատների թաւշեայ նոր վարագոյներով, ինչպէս նաեւ խորանի ծածկոցով:

Յայտնենք, որ շուրջ երեք տարիներ առաջ սոյն պատմական եկեղեցին վերանորոգութեան ենթարկւեց, որովհետեւ վերջին վերանորոգութիւնը տեղի էր ունեցել 1892 թւին: 2015 թւականին կատարւած վերանորոգութեան առիթով եւս վիմագիր արձանագրութիւն զետեղւեց եկեղեցու ճակատին, յիշատակելով ժողովրդական նւիրատւութեամբ սոյն աշխատանքը իրականացւած լինելու պարագան:

Առաջնորդ Սրբազանը եկեղեցական սպասքի օրհնութեան յատուկ կարգը կատարելով եկեղեցու գործածութեան յանձնեց նոր վարագոյրներն ու խորանի սփռոցները, որոնք առաւել շքեղութիւն տւեցին, արդէն իր պատմականութեամբ շքեղ եկեղեցուն. «Ընդունի՛ր մեր կողմից ընծայւած այս վարագոյրներն ու սփռոցները, ինչպէս Վկայութեան խորանի նիւթերը ընդունեցիր Մովսէսի ձեռքով, եւ ինչպէս Եբրայեցի մանուկների ձեռքով քո առջեւ փռւած զգեստներն ընդունեցիր՝ իբրեւ քեզ ընծայւած պատիւ: Օրհնի՛ր եւ սրբի՛ր այս կտաւները, ինչպէս ընդունեցիր եւ օրհնեցիր այն կտաւները, որ Յովսէփ բերեց աստւածային մարմինդ պատանքելու համար, որպէսզի սրանք պիտանի լինեն քո եկեղեցուդ», կարդաց Սրբազան Հայրը Ծիսարան-Մաշտոցից: Յայտնենք, որ սոյն վարագոյրներն ու սփռոցները նւիրաբերւել էին, Թեմական խորհրդի ատենապետ՝ տէր եւ տիկին Ռուբիկ եւ Շաքէ Ջանանեանների կողմից:

Օրհնութեան կարգից յետոյ առաջնորդ Սրբազանը տւեց իր քարոզը, որի ընթացքում մէկ անգամ եւս շնորհաւորեց մեր Փրկչի Յարութեան տօնի առիթով բոլոր հաւատացեալներին: Ապա, նա անդրադարձաւ եկեղեցու բարեզարդութեան, որը իրականացւում է համայնական աշխատանքով, իւրաքանչիւր բարեպաշտ նւիրատւի կատարած ընծայաբերումով:

Եկեղեցական արարողութիւնից յետոյ, Սրբազան Հայրը այցելեց նաեւ մեր եկեղեցու կողքում գտնւող ասորական եկեղեցին, որ հիմնովին վերանորոգւած լինելով, դեռ գործածութեան չէր տրւել: Այստեղ եւս կարճ աղօթք կատարեց նա եւ շնորհաւորեց ասորական համայնքին, իրենց եկեղեցին բարեզարդելու առիթով: Ապա, տեղի ունեցաւ հաւկթախաղ եկեղեցու բակում, երբ ներկայ ժողովուրդը մրցոյթի մասնակցեց, զւարճալի պահ ստեղծելով:

Եկեղեցու սրահում, հոգաբարձութեան հովանաւորութեամբ եւ գիւղի Խնամական մարմնի հիւրասիրութեամբ սիրոյ սեղան տրւեց բոլոր ներկաներին: Սեղանավար Սամւէլ Բադալեանը կենացներ առաջարկեց, իսկ յատուկ խօսքերով հանդէս եկան Պատգամաւորական ժողովի ատենադպիր՝ Արմինէ Վահրամեանը եւ Թեմական խորհրդի ատենապետ՝ Ռուբիկ Ջանանեանը: Եզրափակիչ եւ օրհնութեան խօսքը արտասանեց առաջնորդ Սրբազանը: Նա գնահատեց բոլորին, յատկապէս բարերարներին, եւ տէր եւ տիկին Ռուբիկ եւ Շաքէ Ջանանեաններին, իրենց կատարած նւիրաբերման համար:

Բոլոր խօսք առնողները շեշտեցին մեր աւանդութիւններին կառչած մնալու եւ թեմի բոլոր շրջաններուն ապրող հայերի միասնական լինելու անհրաժեշտութիւնը: Գնահատանքի խօսքեր արտասանւեցին տեղի հոգաբարձական կազմին, գլխաւորութեամբ Համօ Մկրտիչեանի եւ խնամակալ մարմնի կանանց, գլխաւորութեամբ Նազիկ Խանեանի, որոնք համադամ ճաշատեսակներով հիւրասիրեցին բոլոր հաւատացեալներին:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Լոս Անջելէս
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Լոս Անջելէս

    Երեքշաբթի 17 յուլիս 2018-ի առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Լոս Անջելէս, Միացեալ Նահանգներ, որտեղ մասնակցելու է իր հեղինակած «Ուղեւորութիւն Ատրպատականի հայոց թեմում հայկական յուշարձանների հետքերով» գրքի Ա. հատորի շնորհանդէսին: 

  • Սբ. Թադէի վանքի 64-րդ եռօրեայ ուխտագնացութիւնը
    Սբ. Թադէի վանքի 64-րդ եռօրեայ ուխտագնացութիւնը

    Արտազի Սբ. Թադէոս Առաքեալի վանքի տարեկան եռօրեայ ուխտագնացութիւնը, հոգեւոր ու ազգային ապրումներով դարձեալ յուզեց համայն իրանահայութեանը եւ յատկապէս Ատրպատականցի հային: 

    64-րդ տարին լինելով, Ատրպատականի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ եւ կազմակերպութեամբ Վանքերի ուխտագնացութեան յանձնախմբին, սոյն ուխտագնացութիւնը տեղի ունեցաւ 12-15 յուլիս 2018-ին:

  • Հայ եկեղեցին ուրախացաւ եւ ուրախացրեց նոր սերնդին Վարդավառի ժողովրդական տօնով
    Հայ եկեղեցին ուրախացաւ եւ ուրախացրեց նոր սերնդին Վարդավառի ժողովրդական տօնով

    Կիրակի, 8 յուլիս 2018-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ մատոյց եւ քարոզեց Թաւրիզի Մարալան թաղամասում, հայոց ուխտավայր Ս. Աստւածածին մատուռում, որտեղ կանուխ ժամերից հաւաքւել էին թաւրիզահայեր:

  • Ատրպատականի հայոց առաջնորդը Ղարադաղի Գինդիմնան (Վարդանաշէն) գիւղում
    Ատրպատականի հայոց առաջնորդը Ղարադաղի Գինդիմնան (Վարդանաշէն) գիւղում

    Հիւսիսային Իրանի պատմական եւ հայ եկեղեցու հնագոյն թեմում իր կատարած տեղագրութեան աշխատանքի ընթացքում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը այցելեց Գինդիմնան նախկին հայկական գիւղը:

  • Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի օծման 23-րդ տարեդարձ. «Շատե՜ր սխալւեցին՝ Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը ժամանակավրէպ համարելով»
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի օծման 23-րդ տարեդարձ. «Շատե՜ր սխալւեցին՝ Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը ժամանակավրէպ համարելով»

    Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Սրբազնագոյն Վեհափառ Հայրապետի բարեբաստիկ ընտրութեան եւ շնորհառատ հովւապետական օծման 23-րդ տարեդարձի առիթով (յունիս 28 - 1 յուլիս 1995) կիրակի, 1 յուլիս 2018-ին, Ատրպատականի հայոց թեմում կատարւեց Հայրապետական մաղթանք, Վեհափառ Հայրապետի կենաց արեւշատութեան, քաջառողջութեան եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան անսասանութեան համար: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։