Հա

Համայնք

22/04/2018 - 10:10

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդն հանդիպել է Թաւրիզի քաղաքապետի հետ

Ապրիլի 19-ին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Ջանանեանի ընկերակցութեամբ հանդիպել է Թաւրիզի քաղաքապետ դոկտ. Իրաջ Շահին Բահերի հետ: Հանդիպմանըներկայ է եղել նաեւ քաղաքապետի խորհրդական դոկտ. Խալիլին: 

«alikonline.ir» - Ապրիլի 19-ին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Ջանանեանի ընկերակցութեամբ հանդիպել է Թաւրիզի քաղաքապետ դոկտ. Իրաջ Շահին Բահերի հետ: Հանդիպմանըներկայ է եղել նաեւ քաղաքապետի խորհրդական դոկտ. Խալիլին: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Շուրջ 2.5 ժամ տեւած հանդիպման սկզբում Սրբազան Հայրը շնորհաւորել է դոկտ. Շահին Բահերիին՝ քաղաքապետի պաշտօնում նշանակւելու կապակցութեամբ, շեշտելով թեմում ապրող հայութեան երկար տարիների արժանավայել քաղաքացու վաստակը, եւ եղբայրական վերաբերումքը իրենց իրանցի իսլամ հայրենակիցների նկատմամբ:

Քաղաքապետն էլ իր հերթին խօսել է խաղաղութեան եւ հանդուրժողականութեան այն միջավայրի մասին, որտեղ ապրում են փոքրամասնութիւններն իրենց կրօնական հաւատալիքներով, եւ շեշտել է հայ ժողովրդի դարաւոր ներկայութիւնը եւ յատկապէս մասնակցութիւնը քաղաքի բարգաւաճման աշխատանքներին:

Նշենք, որ 2018 թւականին Թաւրիզը հռչակւել է որպէս «Իսլամական զբօսաշրջութեան մայրաքաղաք», որի նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են դեռեւս տարիներ առաջ:

Այդ կապակցութեամբ քաղաքապետ դոկտ. Շահին Բահերին հետաքրքրւեց, թէ ինչպէս է հնարաւոր հայ համայնքին, ինչպէս նաեւ հայկական եկեղեցիներն ու պատմամշակութային հաստատութիւնները եւս ներգրաւել ծրագրում: Ի պատասխան, Առաջնորդ Սրբազան Հայրը ներկայացրեց համայնքային ողջ ներուժն ու հնարաւորութիւնները:

Նշենք, որ այս առիթով պատրաստւած զբօսաշրջային յատուկ ուղեցոյցում, որը վերատեսութեան է ենթարկւել Սրբազան հօր կողմից, ներկայացւած են Ատրպատականի հայոց թեմի վանքերը՝ Սբ. Ստեփանոսն ու Սբ. Թադէն, ինչպէս նաեւ Սբ. Աստւածածին Մայր եկեղեցին, կառուցւած 1682 թւին եւ պատմական արժէք ներկայացնող մի շարք այլ կառոյցներ:

Հանդիպման աւարտին կողմերը փոխանակւեցին յուշանւէրներով: Քաղաքապետը Սրբազան Հօրը նւիրեց արծաթեայ հայարւեստ գեղահիւս զարդաման, որի վրայ պատկերւած էր Աւետիս Օհանջանեանի նախագծով կառուցւած Թաւրիզի քաղաքապետարանի պատմական շէնքը, որն այսօր վերածւել է թանգարանային համալիրի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։