Հա

Համայնք

29/04/2018 - 09:40

Ապրիլեան նահատակաց նւիրւած գեղարւեստական ծրագիր Հ.Մ.Ա.Կ.-ի Ուրմիոյ մասնաճիւղի կազմակերպութեամբ

24 ապրիլ, 2018-ին, երեկոյեան ժամը 7-ին, Ուրմիոյ Ս. Ստեփանոս եկեղեցու «Արամ Մանուկեան» սրահում տեղի ունեցաւ Ապրիլեան Նահատակաց 103-րդ տարեդարձին նւիրւած գեղարւեստական ձեռնարկ, կազմակերպութեամբ Հ.Մ.Ա.Կ.-ի Ուրմիոյ մասնաճիւղի վարչութեան:

«alikonline.ir» - 24 ապրիլ, 2018-ին, երեկոյեան ժամը 7-ին, Ուրմիոյ Ս. Ստեփանոս եկեղեցու «Արամ Մանուկեան» սրահում տեղի ունեցաւ Ապրիլեան Նահատակաց 103-րդ տարեդարձին նւիրւած գեղարւեստական ձեռնարկ, կազմակերպութեամբ Հ.Մ.Ա.Կ.-ի Ուրմիոյ մասնաճիւղի վարչութեան: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ծրագրին ներկայ էին Ուրմիոյ հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը, Ուրմիոյ ազգային կեանքից ներս գործող Միութիւնների եւ Կազմակերպութիւնների անդամներ, մշակութասէր ազգայիններ եւ նահատակների կտակին հաւատարիմ հայորդիներ:

Երկու ժամ տեւողութեամբ գեղարւեստական ելոյթներով յագեցած ծրագրին հաղորդավարն էր Արմէն Բադալեան, որ հրաւիրեց Հ.Մ.Ա.Կ.-ի Ուրմիոյ մասնաճիւղի ատենապետ Ռիքարտօ Իւհաննային, կատարելու օրւայ բացման խօսքը, որով եւ բացւած յայտարարւեց օրւայ ծրագիրը:

Հ.Մ.Ա.Կ.-ի նւագախումբը բեմ բարձրանալով առաջին ելոյթը ունեցաւ, ղեկավարութեամբ Սեւան Դանուխի: Խումբը իր նւագարաններով եւ մեներգիչներով, առաջին իսկ ռոպէից հմայեց ներկաներին: Երգերով ելոյթ ունեցան Ռիքարտօ Իւհաննա, Իւէտ Սարգիսեան, Սարհադ Ազիզ, Ռաֆֆի Ազիզ, Սեւան Դանուխ եւ Ադենա Բադալզադէ:

Հայոց նահատակների անմեռ յիշատակին ձօնւած եւ մեր ազգային պայքարի երթի ուղին ամրապնդող ասմունքներով հանդէս եկան Նունէ Խոդավերդեան, Նարինէ Մեջլումեան եւ Սարհադ Ազիզ:

Երաժշտական բոլոր ելոյթներին նւագակցում էին Սեւան Դանուխ եւ Ռաֆֆի Ազիզ (գիթառ) Սէրլի Գոլոյեան, Նայիրի Գոլոյեան եւ Ռիքարդօ Իւհաննա (ջութակ), եւ երեք փոքրիկներ՝ Ռենէ Իւհաննա, Մեղմիկ Բաբափուռ եւ Էլին Մայիլ (ֆլիւթ): 

Ծրագրի ընթացքում հայկական մենապարով հանդէս եկաւ նաեւ պարուհի Զեփիւռ Բաբափուրը, որ «Նայիրեան աղջիկների հեզաճկուն» պարով իւրայատուկ երանգ տւեց օրւայ խորհրդին:

Ներկաների գնահատական ծափողջոյնները ե՛ւ ուղղւած էին մեր Սրբադասւած Նահատակների անմոռանալի յիշատակին եւ նրանց յիշատակը պանծացնող Հ.Մ.Ա.Կ.-ի երիտասարդութեան, որ նոր սերնդի վճռակամութիւնն էր արտայայտում հայ դատի եւ պահանջատիրութեան գծով:

Ծրագիրը փակւեց «Կիլիկիա» մաղթերգի հաւաքական երգեցողութեամբ:

Յարակից լուրեր

  • «Քրիստոսի խորհրդանշական թաղման կարգը Ատրպատականի հայոց թեմում
    «Քրիստոսի խորհրդանշական թաղման կարգը Ատրպատականի հայոց թեմում

    Աւագ ուրբաթ, 19 ապրիլ 2019 թ.-ի երեկոյեան, Ատրպատականի հայոց թեմում հանդիսաւորապէս կատարւեց տարւայ ամէնից սուրբ օրւայ արարողութիւնը՝ Յիսուսի սուրբ թաղման խորհրդանշական արարողութիւնը: Երեկոյեան ժամերգութեան ընթացքին եւ ապա նախատօնակով, բարեպաշտ ժողովուրդը իր երկիւղալից յարգանքը ընծայեց Փրկչին, որ մարդկութեան մեղքերի քաւութեան համար յանձն առաւ խաչի մահը:

  • Աւագ հինգշաբթիի հոգեթով արարողութիւնները Ատրպատականի հայոց թեմում
    Աւագ հինգշաբթիի հոգեթով արարողութիւնները Ատրպատականի հայոց թեմում

    Եկեղեցական սրտառուչ արարողութիւններով եւ մեղանոյշ շարականներով հարուստ Աւագ շաբաթում, իւրայատուկ իմաստ եւ նշանակութիւն ունի Աւագ հինգշաբթին համայն քրիստոնեայ աշխարհի համար: Սոյն օրւայ ընթացքում, աղօթքների միջոցաւ եւ շարականների երաժշտական յուզականութեամբ պատմւում են Քրիստոսի տնօրինական կեանքի վերջին դէպքերը:

  • «Տասն կուսանաց»-ի խորհրդալից արարողութիւն Ատրպատականի հայոց թեմում
    «Տասն կուսանաց»-ի խորհրդալից արարողութիւն Ատրպատականի հայոց թեմում

    Քրիստոսի տնօրինական կեանքի վերջին՝ Աւագ շաբաթւայ ընթացքում, եկեղեցական հոգեթով արարողութիւնների ցուցակում իր մասնաւոր տեղով ու բարոյական խոր դասով յայտնի է Աւագ երեքշաբթի օրւայ երեկոյեան ժամերգութիւնը, որի ընթացքում կարդացւում է Յիսուսի պատմած «Տասն կուսանաց»-ի առակը, եւ տասն կոյսեր խորհրդանշականօրէն ներկայացնում են առակի անձերը, սուրբ բեմի առջեւ կանգնած, լապտեր իրենց ձեռքին: Աղջիկներից հինգը խորհրդանշում են առակում պատմւած հինգ իմաստուն կոյսերին, իսկ միւս հինգը՝ յիմար կոյսերին:

  • Բուն Բարեկենդանի կիրակին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը քարոզեց Ուրմիայում
    Բուն Բարեկենդանի կիրակին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը քարոզեց Ուրմիայում

    Կիրակի 3 մարտ 2019 թ.-ի առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Արեւմտեան Ատրպատական, Բուն Բարեկենդանի եւ Մեծ պահոց առաջին կիրակի օրը աղօթակից լինելու ուրմիահայ հաւատացեալներին:

  • Սբ. Ծննդեան տօնի առիթով Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ուխտաւոր՝ երեք մոգերից մէկի սուրբ գերեզմանին
    Սբ. Ծննդեան տօնի առիթով Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ուխտաւոր՝ երեք մոգերից մէկի սուրբ գերեզմանին

    Ուրբաթ, 11 յունւար 2019 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, ընկերակցութեամբ մէկ խումբ հաւատացեալների, Սբ. Ծննդեան տօնի առիթով ուխտաւորաբար այցելեց, Ուրմիայում գտնւող այն սրբավայրը, որտեղ ըստ աւանդութեան թաղւել է Արեւելքի իմաստուն երեք մոգերից մէկը, որոնք աստղի առաջնորդութեամբ հասել էին մինչեւ Բեթղեհէմ, երկրպագելու նորածին Արքային՝ մանուկ Յիսուսին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։