Հա

Համայնք

03/05/2018 - 10:00

Ատրպատականի հայոց առաջնորդը մեկնեց Վենետիկ

3 մայիս, 2018-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Վենետիկ, Իտալիա, իբրեւ անձնական ներկայացուցիչը Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի: Սրբազան Հայրը Սբ. Ղազար կղզում մասնակցելու է, «Մխիթարեան» միաբանութեան սոյն կղզում հաստատման 300-ամեակի նւիրւած հանդիսութիւններին եւ յատկապէս նոյն առիթով կազմակերպւած գիտաժողովին:

«alikonline.ir» - 3 մայիս, 2018-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Վենետիկ, Իտալիա, իբրեւ անձնական ներկայացուցիչը Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի: Սրբազան Հայրը Սբ. Ղազար կղզում մասնակցելու է, «Մխիթարեան» միաբանութեան սոյն կղզում հաստատման 300-ամեակի նւիրւած հանդիսութիւններին եւ յատկապէս նոյն առիթով կազմակերպւած գիտաժողովին: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը: 

Յայտնենք, որ Սրբազան Հայրը վերոյիշեալ գիտաժողովին ներկայացնելու է մէկ նիւթ, «Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը եւ Մխիթարեաններ» ընդհանուր խորագրով:

Երկար տասնամեակների վրայ տարածւած մշակութային փոխյարաբերութիւնները երկու Միաբանութիւնների, ընդգրկում են բանասիրական եւ հայ մշակոյթի այլ բնագաւառների առնչւած գիտական ամուր կապեր:   

Սրբազան Հայրը յատկապէս ներկայացնելու է Կիլիկեան Սբ. Աթոռի երկու հայրապետների՝ Տ. Տ. Բաբգէն Ա. Աթոռակից կաթողիկոս Կիւլէսէրեանի եւ Տ. Տ. Գարեգին Ա. Յովսէփեանց գիտնական կաթողիկոսի անմիջական կապերը օՄխիթարեան» միաբանութեան հետ, եւ նրանց թողած անկորնչելի ժառանգը հայ մշակոյթի գանձարանում: Իր նախաբանում, Սրբազանը անդրադառնալու է նաեւ Ատրպատականի հայոց թեմի վանքերից՝ Մակւի Ծոր-ծորի վանքի 14 դարի պատմութեան, որը հռոմէադաւանութեան առաքելութիւն էր ծաւալում:

Առաջնորդ Սրբազանը Թաւրիզ է վերադառնալու երեքշաբթի, 8 մայիսին:

Յարակից լուրեր

  • Սբ. Թադէի վանքի կենտրոնական գմբէթի նորակերտ խաչի օծումը Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցում
    Սբ. Թադէի վանքի կենտրոնական գմբէթի նորակերտ խաչի օծումը Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցում

    Կիրակի, 4 նոյեմբեր 2018-ին, մեր հաւատքի ծննդավայր Սբ. Թադէոս Առաքեալի վանքի կենտրոնական գմբէթի նորակերտ խաչի օծումը կատարւեց Թաւրիզում, ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի: 

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Անթիլիաս
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Անթիլիաս

    Երեքշաբթի, 16 հոկտեմբեր 2018-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Անթիլիաս, Լիբանան, իբրեւ անդամ Ազգային Կենտրոնական վարչութեան Կրօնական ժողովի: 

  • Թարգմանչաց տօնի հանդիսաւոր ժամերգութիւն եւ Հայ Մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզում
    Թարգմանչաց տօնի հանդիսաւոր ժամերգութիւն եւ Հայ Մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզում

    Շաբաթ, 13 հոկտեմբեր 2018-ի առաւօտեան ժամը 11-ին, հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Սբ. Սարգիս եկեղեցում տեղի ունեցաւ հանդիսաւոր ժամերգութիւն, Սրբոց Թարգմանչաց Վարդապետաց տօնի առիթով: «Քրիստոս Աստւած մեր» եղանակաւոր մաղթանքի ընթացքում յիշւեցին Թարգմանիչ Վարդապետները գլխաւորութեամբ Սուրբ Սահակ հայրապետի եւ Սբ. Մեսրոպ Մաշտոց վարդապետի:

  • «Յիմ Կիլիկիա»
    «Յիմ Կիլիկիա»

    Նահապետի երազը, մեր ստւերոտ պատմութեան ոլորապտոյտ բաւիղների եզրին հասակ առած ծառերի տերեւներն է շօշափում, դրանց երեսի փայլի յետեւում պահւած արծաթագոյն էջերը թերթատելով: Երազը երբե՛ք հեռու չէ իրականութիւնից, եթէ ժամանակի խորհուրդը խորտակելու ոյժ կարելի լինի ամբարել բազկի մէջ առնական, ինչպէս նաեւ եթէ յաջողւի խեղդել կոկորդում՝ հեծկլտուքը մանկական, վարդի փոխարէն յոյս ցանելով հրւանդանին մօտեցող մեր նաւի տատանող կամրջակի լաստերի վրայ:

  • Գերմանացի Մարկոս Էնդլերի «Պատուհան» գծանկարչական ցուցահանդէսը՝ Թաւրիզում
    Գերմանացի Մարկոս Էնդլերի «Պատուհան» գծանկարչական ցուցահանդէսը՝ Թաւրիզում

    Չորեքշաբթի, 10 հոկտեմբեր 2018-ի երեկոյեան ժամը 8-ին, ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, ազգ. առաջնորդարանի «Հ. Ոսկանեան» սրահում բացումը կատարւեց գերմանացի արւեստագէտ Մարկոս Էնդլերի «Պատուհան» խորագրով գծանկարչական ցուցահանդէսին, հովանաւորութեամբ Թեմական խորհրդի եւ կազմակերպութեամբ Թաւրիզի Հայ Համալսարանականների միութեան: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։