Հա

Համայնք

15/05/2018

Համբարձման տօնը Մարալանի Սբ. Աստւածածին մատուռի ուխտավայրում

Հինգշաբթի 10 մայիս 2018-ին, մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Համբարձման տօնի առիթով, Ատրպատականի հայոց թեմում, տարիների աւանդութեան համաձայն, ս. պատարագ մատուցւեց Թաւրիզի Մարալան նախկին հայաշատ քաղաքամասում, ազգապատկան հսկայ այգում գտնւող Սբ. Աստւածածին ուխտավայր մատուռում: 

«alikonline.ir» - Հինգշաբթի 10 մայիս 2018-ին, մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Համբարձման տօնի առիթով, Ատրպատականի հայոց թեմում, տարիների աւանդութեան համաձայն, ս. պատարագ մատուցւեց Թաւրիզի Մարալան նախկին հայաշատ քաղաքամասում, ազգապատկան հսկայ այգում գտնւող Սբ. Աստւածածին ուխտավայր մատուռում: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Սբ. պատարագը մատոյց Թաւրիզի հոգեւոր հովիւ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը, հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի: Երգեցողութիւնը կատարեց «Կոմիտաս» երգչախումբը, ղեկավարութեամբ երաժիշտ՝ Վարդան Վահրամեանի:

«Հայր մեր»-ից առաջ, առաջնորդ Սրբազանը տօնի խորհուրդը բացատրող պատգամ տւեց, շարահարութեամբ ներկայացնելով մարդու փրկագործութեան փուլերը, որոնցից մէկն էր նաեւ Քրիստոսի Համբարձումը, որին յաջորդելու էր Սուրբ Հոգու գալուստը:

 Առաւօտեան ժամերից Թաւրիզահայութիւնը սկսեց ժամանել Մարալանի այգին եւ կէսօրին ընտանեօք նստելու համար, տեղ յարդարել այգու ծառերի տակ: Ապա, ժամը 11-ին երբ սկսեց ս. պատարագը, հաւատացեալ ժողովուրդը Սբ. Աստւածածին պատմական մատուռում ներկայ գտնւեց արարողութեան:

Եկեղեցական արարողութիւնից յետոյ, մատուռի այգում Թաւրիզի եկեղեցիների կանանց Խնամակալ մարմինի կազմակերպութեամբ տեղի ունեցաւ «Ջան Գիւլում»-ի վիճակախաղը: Խնամակալ մարմինի կանայք գեղեցիկ նւէրներով նախապատրաստւել էին սոյն աւանդական վիճակախաղին, իսկ գլխաւոր նւէրի բախտաւոր հանդիսացաւ Նունէ Սարգիսեան:

Յայտնենք, թէ Խնամակալ կանանց կողմից հիւրասիրութիւն եւս նախատեսւել էր հոգեւորականց դասի եւ Ազգային իշխանութեան համար, որը տեղի ունեցաւ շրջափակում կանգնած տաղաւարի ներքեւ:

Յայտնենք, թէ Մարալանի այգում, Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի վարչութիւնը եւս մի բուֆէի տաղաւար էր կանգնել, որից օգտւում էին ներկայ ժողովրդի զաւակները, կէսօրւայ ճաշի համար: Այս տարի, Յարութիւնեան ընտանիքի նւիրաբերմամբ նոր ծառեր տնկւել էին այգում:

Image Gallery

{gallery}46937{/gallery}

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։