Հա

Համայնք

30/05/2018

Մարաղայի քաղաքապետը այցելեց Ատրպատականի առաջնորդարան

Կիրակի, 27 մայիս, 2018-ի յետ միջօրէին Ատրպատականի հայոց թեմի Ազգային առաջնորդարան այցելեց Մարաղայի քաղաքապետ՝ ճարտարապետ Ահմադի, ընկերակցութեամբ քաղաքապետական խորհրդի անդամների, հանդիպում ունենալու Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի հետ:

«alikonline.ir» - Կիրակի, 27 մայիս, 2018-ի յետ միջօրէին Ատրպատականի հայոց թեմի Ազգային առաջնորդարան այցելեց Մարաղայի քաղաքապետ՝ ճարտարապետ Ահմադի, ընկերակցութեամբ քաղաքապետական խորհրդի անդամների, հանդիպում ունենալու Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի հետ: Հանդիպման ներկայ գտնւեց նաեւ Փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատուն: Սրբազան Հօր հետ էին Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Ջանանեանը, Վարդան Աբրահամեանը եւ Ալէն Սայադեանը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Հանդիպման ընթացքին կողմերը քննարկեցին նախկին հայաշատ, բայց այժմ հայաթափւած Մարաղա քաղաքի անցեալը, Սբ. Յովհաննէս եկեղեցու ներկայ դրութիւնը եւ վերանորոգման մեծածաւալ աշխատանքները, ինչպէս նաեւ ազգային յարակից կալւածների իրավիճակը:

Առաջնորդ Սրբազանը եւ Թեմական խորհուրդը աւելի սերտ համագործակցութեամբ մնայուն ծրագրեր ներկայացրին քաղաքապետին եւ նրա ընկերակիցներին, յաւերժացնելու համար Մարաղայի հայութեան հանդէպ տեղի ժողովրդի ունեցած բացառիկ վստահութիւնը եւ յարգանքը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։