Հա

Համայնք

31/05/2018 - 10:20

Ատրպատականի հայոց առաջնորդը այցելեց Արեւմտեան Ատրպատականի փոքրամասնութիւնների ընդհ. տնօրէնին

Երեքշաբթի, 29 մայիս 2018-ի առաւօտեան ժամը 10-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը այցելեց Արեւմտեան նահանգի Փոքրամասնութիւնների նորանշանակ ընդհ. տնօրէն՝ Խոտաբենդէին, ընկերակցութեամբ Թեմական խորհրդի անդամներ՝ ատենապետ Ռուբիկ Ջանանեանի եւ Վարդան Աբրահամեանի: Ուրմիայից Սրբազան Հօր ընկերակցեցին հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը եւ Ազգային բարերար՝ Էդիկ Մեջլումեան:

«alikonline.ir» - Երեքշաբթի, 29 մայիս 2018-ի առաւօտեան ժամը 10-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը այցելեց Արեւմտեան նահանգի Փոքրամասնութիւնների նորանշանակ ընդհ. տնօրէն՝ Խոտաբենդէին, ընկերակցութեամբ Թեմական խորհրդի անդամներ՝ ատենապետ Ռուբիկ Ջանանեանի եւ Վարդան Աբրահամեանի: Ուրմիայից Սրբազան Հօր ընկերակցեցին հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը եւ Ազգային բարերար՝ Էդիկ Մեջլումեան: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Առաջնորդ Սրբազանը շնորհաւորական խօսքերով ողջունեց նորանշանակ ընդհ. տնօրէնին, սոյն պատասխանատու պաշտօնի ստանձնման համար եւ ապա համագործակցութեան մաղթանքով, բացատրեց այն բնագաւառներ, որտեղ առաւելագոյն չափով կարեւոր է Փոքրամասնութիւնների գրասենեակի աջակցութիւնը եւ հովանաւորութիւնը. «Մեր իրանցի եղբայրներից եւ քոյրերից տարբեր չենք մենք այս երկրում, որովհետեւ մեր նահատակների զոհաբերութեամբ նոյնացել ենք, հակառակ մեր ցեղային, կրօնական եւ մշակութային տարբերութիւններին: Ուստի, միեւնոյն հողի ծնունդ լինելով, միեւնոյն հողի համար արիւն թափած լինելով, միեւնոյն հողի պարգեւած իրաւունքները նաեւ տրւել է մեզ, իբրեւ լիիրաւ քաղաքացիները այս երկրի»,- ասաց Սրբազանը:

Ընդհ. տնօրէն Խոտաբենդէն, որը նախապէս Թաւրիզում բարձր պաշտօն էր զբաղեցրել պետական շրջանակներում, քաջածանօթ էր հայ իրականութեան եւ Ատրպատականի հայ համայնքին: Նա իր պատրաստակամութիւնը յայտնեց, կարելի բոլոր միջոցներով իր օժանդակութիւնը բերելու, ինչպէս նաեւ ցանկութիւն յայտնեց առաւել խորացնելու համագործակցութիւնը՝ միջկրօնական երկխօսութիւնը զարգացնելով:

Հանդիպման աւարտին, Սրբազան հայրը Փոքրամասնութիւնների պետական հիմնարկութեան կենտրոնում պատասխանեց թղթակիցների մի շարք հարցերին, որոնք վերաբերւում էին Իրանում ընդհանրապէս եւ Ատրպատականում մասնաւորաբար հայ համայնքի քրիստոնէական արարողութիւնների ազատ կատարմանը եւ հայկական սրբավայրերի պահպանման համար տրւած պետական հովանաւորութեան:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։