Հա

Համայնք

02/06/2018 - 09:40

Սրբոց Հռիփսիմեանց եւ Գայեանեանց կոյսերի տօնը Մուժումբար գիւղի Ս. Հռիփսիմէ եկեղեցում

Չորեքշաբթի, 30 մայիս 2018-ին, Սրբոց Հռիփսիմեանց եւ Գայեանեանց կոյսերի տօնի առիթով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Թաւրիզից 50 կլմ. դէպի հիւսիս-արեւելք գտնւող Մուժումբար գիւղը, Սբ. Հռիփսիմէ պատմական եկեղեցու անւան տօնը կատարելու առաւօտեան ժամերգութեամբ:

«alikonline.ir» - Չորեքշաբթի, 30 մայիս 2018-ին, Սրբոց Հռիփսիմեանց եւ Գայեանեանց կոյսերի տօնի առիթով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Թաւրիզից 50 կլմ. դէպի հիւսիս-արեւելք գտնւող Մուժումբար գիւղը, Սբ. Հռիփսիմէ պատմական եկեղեցու անւան տօնը կատարելու առաւօտեան ժամերգութեամբ: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Առաջնորդ Սրբազան Հօր ընկերակցում էր Թաւրիզի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը, եկեղեցու տիրացու բարշ. Վարդան սրկ. Տէր-Մարտիրոսեանը: Հազիւ մի քանի հաւատացեալների ներկայութեան, եկեղեցական արարողութեամբ վերաշնչեցին եկեղեցու պատերի աղօթաձայն քարերը, երբ հոգեւորականաց դասը կատարեց Սրբոց Հռիփսիմեանց նւիրւած շարականը եւ մաղթանքները: 4-րդ դարի հիմքեր ունեցող քարաշէն եռանաւ եկեղեցու խորհրդաւոր կամարների տակ, հողածածկ երկթեք տանիքի կենտրոնում գտնւող լուսամուտից ներս ցաթող արեւի շողով լուսաւորւած ատեանում կատարւած արարողութիւնը հոգեկան վերանորոգութեան առիթ հանդիսացաւ ուխտաւորների համար:

Այսօր Մուժումբարում հայեր չեն ապրում, սակայն գիւղի նորեկ բնակիչները, որոնք հայերի տները եւ վարելահողերը գնել են եւ ապրում են այնտեղ, արդէն իսկ իմանում են որ հայեր ամէն տարի գալու են եւ իրենց հոգեւոր ծննդավայրում՝ Սբ. Հռիփսիմէ եկեղեցում արարողութիւն են անելու եւ տօնելու են եկեղեցու անւան օրը:

Առաւօտեան ժամերգութեան աւարտին տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն, բոլոր ննջեցեալ Մուժումբարցիների հոգւոց խաղաղութեան համար: Յատկապէս յիշւեցին այն երկու նահատակ ֆետայիները՝ Արտեմ Ռազմիկը եւ Նիկոլ Գանձակեցին, որոնք զոհւել էին թուրքական բանակի դէմ մարտերի ընթացքում, պաշտպանելու համար Սբ. Հռիփսիմէ բերդանման եկեղեցում ապաստանած գիւղի հայութեանը:

Յարակից լուրեր

  • Սբ. Թադէի վանքի կենտրոնական գմբէթի նորակերտ խաչի օծումը Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցում
    Սբ. Թադէի վանքի կենտրոնական գմբէթի նորակերտ խաչի օծումը Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցում

    Կիրակի, 4 նոյեմբեր 2018-ին, մեր հաւատքի ծննդավայր Սբ. Թադէոս Առաքեալի վանքի կենտրոնական գմբէթի նորակերտ խաչի օծումը կատարւեց Թաւրիզում, ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի: 

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Անթիլիաս
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Անթիլիաս

    Երեքշաբթի, 16 հոկտեմբեր 2018-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Անթիլիաս, Լիբանան, իբրեւ անդամ Ազգային Կենտրոնական վարչութեան Կրօնական ժողովի: 

  • Թարգմանչաց տօնի հանդիսաւոր ժամերգութիւն եւ Հայ Մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզում
    Թարգմանչաց տօնի հանդիսաւոր ժամերգութիւն եւ Հայ Մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզում

    Շաբաթ, 13 հոկտեմբեր 2018-ի առաւօտեան ժամը 11-ին, հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Սբ. Սարգիս եկեղեցում տեղի ունեցաւ հանդիսաւոր ժամերգութիւն, Սրբոց Թարգմանչաց Վարդապետաց տօնի առիթով: «Քրիստոս Աստւած մեր» եղանակաւոր մաղթանքի ընթացքում յիշւեցին Թարգմանիչ Վարդապետները գլխաւորութեամբ Սուրբ Սահակ հայրապետի եւ Սբ. Մեսրոպ Մաշտոց վարդապետի:

  • «Յիմ Կիլիկիա»
    «Յիմ Կիլիկիա»

    Նահապետի երազը, մեր ստւերոտ պատմութեան ոլորապտոյտ բաւիղների եզրին հասակ առած ծառերի տերեւներն է շօշափում, դրանց երեսի փայլի յետեւում պահւած արծաթագոյն էջերը թերթատելով: Երազը երբե՛ք հեռու չէ իրականութիւնից, եթէ ժամանակի խորհուրդը խորտակելու ոյժ կարելի լինի ամբարել բազկի մէջ առնական, ինչպէս նաեւ եթէ յաջողւի խեղդել կոկորդում՝ հեծկլտուքը մանկական, վարդի փոխարէն յոյս ցանելով հրւանդանին մօտեցող մեր նաւի տատանող կամրջակի լաստերի վրայ:

  • Գերմանացի Մարկոս Էնդլերի «Պատուհան» գծանկարչական ցուցահանդէսը՝ Թաւրիզում
    Գերմանացի Մարկոս Էնդլերի «Պատուհան» գծանկարչական ցուցահանդէսը՝ Թաւրիզում

    Չորեքշաբթի, 10 հոկտեմբեր 2018-ի երեկոյեան ժամը 8-ին, ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, ազգ. առաջնորդարանի «Հ. Ոսկանեան» սրահում բացումը կատարւեց գերմանացի արւեստագէտ Մարկոս Էնդլերի «Պատուհան» խորագրով գծանկարչական ցուցահանդէսին, հովանաւորութեամբ Թեմական խորհրդի եւ կազմակերպութեամբ Թաւրիզի Հայ Համալսարանականների միութեան: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։