Հա

Համայնք

02/06/2018 - 11:10

Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման 100-ամեակի շքեղ հանդիսութիւնը Թաւրիզում

Հինգշաբթի, 31 մայիս, 2018-ին, երեկոյեան ժամը 8.30-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի մշակութային յանձնախմբի կազմակերպութեամբ, «Արարատ»-ի կենտրոնատեղիում տեղի ունեցաւ Հայաստանի անկախութեան 100-ամեակի շքեղ հանդիսութիւնը, նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի: 

«alikonline.ir» - Հինգշաբթի, 31 մայիս, 2018-ին, երեկոյեան ժամը 8.30-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի մշակութային յանձնախմբի կազմակերպութեամբ, «Արարատ»-ի կենտրոնատեղիում տեղի ունեցաւ Հայաստանի անկախութեան 100-ամեակի շքեղ հանդիսութիւնը, նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

«Արարատ»-ի հանդիսասրահը լեցուն էր հայորդիներով, որոնք հայրենիքի անկախութեան փառապանծ ամեակի առիթով հաւաքւած, միասնաբար վայելեցին մատուցւած գեղարւեստական ծրագիրը եւ բանախօսութիւնը:

Ներկայ էին Թաւրիզի հոգեւոր հովիւ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը, Թեմական խորհրդի եւ Պատգամաւորական ժողովի անդամներ, Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի վարչութիւնը եւ այս առիթով Թեհրանից հրաւիրւած բանախօս՝ Իրանահայ անւանի բանաստեղծ՝ Վարանդ Քիւրքչեանը:

Իրանի քայլերգի ունկնդրութիւնից յետոյ, բացման խօսքով սոյն առիթին բացառիկ իմաստը եւ խորհուրդը մեկնաբանեց օրւայ հանդիսավար՝ Կարէն Սարգսեանը: Նա զատորոշեց այս տարւայ հանդիսութիւնը նախորդ տարիներից, շեշտելով 100-ամեակի իւրայատուկ նշանակութիւնը:

Օրւայ բանախօս՝ հանրայայտ մտաւորական-բանաստեղծ Վարանդը բեմ բարձրանալով, առաջին հերթին իր ուրախութիւնը յայտնեց, ազգային պատմութեան մէկ թատերաբեմի արժէք ունեցող գաղութում գտնւելու համար: Մեր պատմութեան մէկ մասնիկը հանդիսացող Ատրպատականը նա համարեց իր գոյութիւնը պահպանած այն բացառիկ համայնքն ու թեմը, որտեղ գործել են մեր ժամանակակից պատմութեան տիտանները:

Վարանդ, իր խորախորհուրդ բանախօսութեամբ թարգմանը հանդիսացաւ անհաւատալի այն երազին, որ ջարդւած ժողովրդի բեկորների համար անիրականանալի կարող էր թւալ 1918 թւին, բայց որ իրականացաւ աստւածային հրաշքով. «Եթէ 20-րդ դարի առռաջին տարիներին, մինչեւ իսկ 1915 թւականին, Ապրիլ ամսի առաջին շաբաթների ընթացքում, եթէ ասէիք հայերին թէ դուք շուտով ենթարկւելու էք Ցեղասպանութեան, երեւի քիչ մարդ հաւատար: Եթէ 1918 թւին ասէքին, ո՜վ հայ ժողովուրդ, դուք Մայիսին ունենալու էք ազատ երկիր՝ ո՞վ կը հաւատար: Սակայն՝ եղաւ: Եթէ մէկ ասէր 1980-ական թւերին, թէ Խորհրդային միութիւնը փլուզւելու է, ո՞վ կը հաւատար: Սակայն՝ ականատես եղանք դրան: Ես ասում եմ, որ նաեւ մի օր Սիսն ու Մասիսը վերադառնալու են հայրենիք…»:

Այնուհետեւ Վարանդ իր պայծառ գաղափարներով եւ բանաստեղծական ոգեշնչող թռիչքով ներկայացրեց իր յուսադրող տեսակէտները, հայ ժողովրդի փայլուն ապագայի մասին, հիմնւելով փոթորկաշունչ «մարգարէ»՝ Ատրպատականի մեծ ծնունդ Ռաֆֆիի յեղափոխական վէպերի տարածած գաղափարների վրայ:

Օրւայ գեղարւեստական ծրագիրը, Հ.Մ.Ա.Կ.-ի Մշակութային յանձնախումբը վստահել էր Թաւրիզում 20 տարիներ առաջ հիմնադրւած «Երազ» համոյթին, որի վաստակաշատ անդամներ՝ Վարդան Սարգսեանի, Ռիմա Աղաջանեանի, դոկտ. Յովիկ Գալստեանի, Սաթիկ Աբրահամեանի եւ Կարէն Սարգսեանի կազմին էր միացել նաեւ նոր անդամ՝ Միրօ Աբրահամեանը: Նրանք ե՛ւ խմբական բազմաձայն ելոյթներում ե՛ւ անհատական երգերում փայլեցին, թաւրիզահայ համայնքի տաղանդաւորների մշակութանւէր մէկ փաղանգը ներկայացնելով: Իւրաքանչիւր ելոյթի սկզբնաւորութեան Կարէն Սարգսեանի նախաբանը առաւել եւս ջերմացնում էր մթնոլորտը, տւեալ կատարումի բացատրականը հանդիսանալով:

Ծրագրի ընթացքում հայրենասիրական բացառիկ ապրումներով ասմունքեցին՝ անւանի ասմունքող Նայիրի Դիլանեանը եւ Փաթրիշիա Դանղեանը:

Աւարտին առաջնորդ Սրբազանը իր պատգամը յղեց թեմի համայն ժողովրդին, 100-ամեակից հեռուն տեսնելու խորհրդով. «Ի՞նչ է լինելու հարիւրամեակից յետոյ: Մեզ համար ամէն օր Սարդարապատ է, որովհետեւ ամէն օր գոյապայքար է: Հայութեան բառարանում յուսահատւել բառը գոյութիւն չունի: Սակայն, ամեակներ միայն առիթներ են, մեր կամքը պրկելու եւ գոյապայքարը ճիշտ հունի մէջ գցելու»,- ասաց Սրբազանը:

Հանդիսութիւնը աւարտւեց Սարդարապատի յաւերժահունչ զանգերի հնչիւնով գրւած քայլերգով՝ «Երբ չի՛ մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար», որը կատարեց «Երազ» համոյթը, մասնակցութեամբ ներկայ ամբողջ ժողովրդի:

«Արարատ»ի վարչութեան կողմից պատրաստւած տորթը հատեցին առաջնորդ Սրբազանը, Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Ջանանեանը, «Արարատ»-ի Թաւրիզի մասնաճիւղի վարչութեան ատենապետ՝ Հենրիկ Աբրահամեանը եւ օրւայ բանախօս Վարանդը:

Հայապահպանման եւ հայրենակերտման զոյգ զգացումներով համակւած սրտով, ներկաները բաժանւեցին «Արարատ»-ի կենտրոնատեղիից, հայկականութեան շունչը եւ Մայիս 28-ի յաղթանակի ոգին իրենց հետ տանելով:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը նահանգապետ Փուրմոհամմադիի մօտ
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը նահանգապետ Փուրմոհամմադիի մօտ

    Ընկերակցութեամբ Ազգային իշխանութեան Պատգմաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչների, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, երկուշաբթի 14 յունւար 2019 թ.-ի առաւօտեան ժամը 11-ին, պաշտօնական այցելութիւն տւեց Արեւելեան Ատրպատականի նորանշանակ նահանգապետ՝ Փուրմոհամմադին, նահանգապետարանում: 

  • Սբ. Ծննդեան եւ Աստւածայայտութեան տօնը Ռահւա գիւղի Սբ. Աստւածածին եկեղեցում
    Սբ. Ծննդեան եւ Աստւածայայտութեան տօնը Ռահւա գիւղի Սբ. Աստւածածին եկեղեցում

    Ուրբաթ, 11 յունւար 2019 թ.-ի առաւօտեան ժամը 10:30-ին, Ռահւա գիւղ ժամանեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, եւ գիւղի աւանդութեան համաձայն Սբ. Ծննդեան տօնի յաջորդող ուրբաթ օրը ս. պատարագ մատոյց Ս. Աստւածածին պատմական եկեղեցում: Խորանին սպասարկում էր Ուրմիայի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը: Պատարագի երգեցողութիւնը կատարում էր Ուրմիայի «Նարեկացի» երգչախումբը, ղեկավարութեամբ երաժիշտ դոկտ. Վարդան Սիմոնզի:

  • Սբ. Ծննդեան տօնի առիթով Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ուխտաւոր՝ երեք մոգերից մէկի սուրբ գերեզմանին
    Սբ. Ծննդեան տօնի առիթով Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ուխտաւոր՝ երեք մոգերից մէկի սուրբ գերեզմանին

    Ուրբաթ, 11 յունւար 2019 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, ընկերակցութեամբ մէկ խումբ հաւատացեալների, Սբ. Ծննդեան տօնի առիթով ուխտաւորաբար այցելեց, Ուրմիայում գտնւող այն սրբավայրը, որտեղ ըստ աւանդութեան թաղւել է Արեւելքի իմաստուն երեք մոգերից մէկը, որոնք աստղի առաջնորդութեամբ հասել էին մինչեւ Բեթղեհէմ, երկրպագելու նորածին Արքային՝ մանուկ Յիսուսին:

  • Ս. Ծննդեան առիթով պետական եւ ազգային շնորհաւորանքներ Ատրպատականի հայոց թեմում
    Ս. Ծննդեան առիթով պետական եւ ազգային շնորհաւորանքներ Ատրպատականի հայոց թեմում

    Կիրակի եւ երկուշաբթի 5 եւ 6 յունւար 2019-ին Ատրպատականի hայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանն ու Ազգային իշխանութիւնը, Թաւրիզում եւ Ուրմիայում ընդունեցին պետական, ազգային-միութենական եւ ժողովրդական շնորհաւորանքներ, մեր Տիրոջ եւ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդեան տօնի առիթով: 

  • «Վանի արծաթը»` Թաւրիզում
    «Վանի արծաթը»` Թաւրիզում

    Թաւրիզի հայկական թաղամասի Պարոն Աւագ փողոցը հատւում է կենտրոնական Շարիաթի փողոցին, որով զբօսնելիս միանգամից աչք է ծակում «Van Silver» անունը կրող փոքրիկ խանութը: Բացի անւանումից, այն առաւել լուսարձակ է ցուցափեղկերին շողշողացող արծաթեայ իրերի հաշւին, քան հարեւան տաղաւարներն են:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։