Հա

Համայնք

09/06/2018 - 09:30

Իրանի Եկեղեցիների պետական հիմնարկութեան տնօրէն Շերլի Աւետեան Ատրպատականի առաջնորդարանում

Շաբաթ, 2 յունիս 2018-ի երեկոյեան ժամը 6-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի նախագահութեամբ, առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում տեղի ունեցաւ հանդիպում, Թեմական խորհրդի եւ Իրանի եկեղեցիների պետական հիմնարկութեան տնօրէն ճարտարապետ Շերլի Աւետեանի միջեւ: Սոյն հանդիպման ներկայ գտնւեցին նաեւ Ատրպատականի վանքերի ուխտագնացութեան յանձնախմբի վարչական անդամներ:

«alikonline.ir» - Շաբաթ, 2 յունիս 2018-ի երեկոյեան ժամը 6-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի նախագահութեամբ, առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում տեղի ունեցաւ հանդիպում, Թեմական խորհրդի եւ Իրանի եկեղեցիների պետական հիմնարկութեան տնօրէն ճարտարապետ Շերլի Աւետեանի միջեւ: Սոյն հանդիպման ներկայ գտնւեցին նաեւ Ատրպատականի վանքերի ուխտագնացութեան յանձնախմբի վարչական անդամներ: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ս. Թադէի վանքի տարեկան ուխտագնացութիւնը (12, 13 եւ 14 յուլիս 2018), կանխող ամսւայ այս եռակողմ հանդիպումը քննարկեց ուխտագնացութեան եւ առհասարակ զոյգ վանքերում շինարարական աշխատանքներ, ու այլ գործնական խնդիրներ, աշխուժացնելու եւ աւելի արդիւնաշատ դարձնելու համար ուխտագնացութիւնները:

Շերլի Աւետեան մանրամասն ներկայացրեց վերջին ամիսներին տեղի ունեցած շինարարական աշխատանքները, ինչպէս նաեւ յառաջիկային տեղի ունենալիք վերանորոգման ծրագրերը, որոնք ճարտարապետական խորհրդի հաւանութեան արժանացել էին:

Առաջնորդ Սրբազանը յատկապէս վանքերի հոգեւոր ու կրօնական մթնոլորտի պահպանման ծրագրերի վրայ շեշտ դրեց, ուխտագնացութեան օրերի ընթացքում հագւածքով եւ պահւածքով հոգեւոր տարածքի պատշաճութիւնը յարգելու նախանձախնդրութեամբ: Նաեւ ուխտագնացութեան օրերից դուրս, մեր զոյգ տաճարներում հայ եկեղեցական ձայնագրւած երաժշտութեան յարատեւ հնչումը, արդէն իսկ փորձը տւել է, ներս մտնող հայ եւ օտար զբօսաշրջիկների մօտ սրբավայրի նկատմամբ երկիւղածութիւն պարտադրելու առումով:

Շերլի Աւետեանը վերանորոգումների համար մշակւած ծրագրերի շարքում ներկայացրեց նաեւ Ս. Նահատակ եւ Ս. Սանդուխտ մատուռների բարեզարդման եւ շինարարական նախագծերը, ինչպէս նաեւ Ս. Թադէի տաճարի կենտրոնական գմբէթի արդիական գօտով ամրապնդման խնդիրը, որոնք ամրան ամիսներին կը կատարւեն Աստծու հրամանով: Ցարդ վերանորոգման է ենթարկւել սեւ քարերով եկեղեցու տանիքը, որը մասնագէտների գնահատմամբ բացառիկ աշխատանք է, եւ աւելին՝ քան այն ինչ պատւիրւել էր վերանորոգող վարպետ՝ Մարտիրոս Չալումեանին:

Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Ջանանեանը, ինչպէս նաեւ վանքերի ուխտագնացութեան յանձնախմբի անդամներ իրենց տարիների փորձառութեամբ առաջարկներ ներկայացրին, որոնք շուտով Թեմական խորհրդի օրակարգի վրայ կը լինեն, ի խնդիր մեր զոյգ վանքերի առաւել պայծառացման:

Իւրաքանչիւր քննարկման նիւթի աւարտին առաջնորդ Սրբազանը եզրակացութիւնը ամփոփեց, դիւրացնելու համար հետագայ աշխատանքները, եւ առաւել սերտացնելու համագործակցութիւնը Իրանի եկեղեցիների պետական հիմնարկութեան հետ:

Առաջնորդ Սրբազանը, Թեմական խորհուրդը եւ Վանքերի ուխտագնացութեան յանձնախումբը բարձր գնահատեցին Ճարտարապետ Շերլի Աւետեանի նւիրեալ ծառայութիւնը այս բնագաւառում, յիշելով անցած տարիների ընթացքում նրա շնորհիւ իրականացած շինարարական եւ բարեզարդման հսկայ աշխատանքները Ատրպատականի հայոց թեմի վանքերում:

Յարակից լուրեր

  • Հանդիպում ազգային առաջնորդարանում
    Հանդիպում ազգային առաջնորդարանում

    Ապրիլի 29-30-ին, Իրանի Քիշ կղզիում տեղի է ունենալու եօթերորդ տարածաշրջանային միջազգային համագումար, կազմակերպւած Համաշխարհային Առողջապահութեան կառոյցի եւ Թեհրանի Բժշկագիտական համալսարանի ֆակուլտետի:

  • Այցելութիւն ազգային առաջնորդարան
    Այցելութիւն ազգային առաջնորդարան

    Աշխատանքային այցով Իրանում էր ՀՀ կառավարութեան Պետական եկամուտների կոմիտէի նախագահ՝ պրն. Դաւիթ Անանեանը եւ նրա գլխաւորած պատւիրակութիւնը:

  • «Տասն կուսանաց»-ի խորհրդալից արարողութիւն Ատրպատականի հայոց թեմում
    «Տասն կուսանաց»-ի խորհրդալից արարողութիւն Ատրպատականի հայոց թեմում

    Քրիստոսի տնօրինական կեանքի վերջին՝ Աւագ շաբաթւայ ընթացքում, եկեղեցական հոգեթով արարողութիւնների ցուցակում իր մասնաւոր տեղով ու բարոյական խոր դասով յայտնի է Աւագ երեքշաբթի օրւայ երեկոյեան ժամերգութիւնը, որի ընթացքում կարդացւում է Յիսուսի պատմած «Տասն կուսանաց»-ի առակը, եւ տասն կոյսեր խորհրդանշականօրէն ներկայացնում են առակի անձերը, սուրբ բեմի առջեւ կանգնած, լապտեր իրենց ձեռքին: Աղջիկներից հինգը խորհրդանշում են առակում պատմւած հինգ իմաստուն կոյսերին, իսկ միւս հինգը՝ յիմար կոյսերին:

  • Զարիֆը հանդիպել է նախագահ Ասադի հետ
    Զարիֆը հանդիպել է նախագահ Ասադի հետ

    Դամասկոսում գտնւող ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշշար Ասադի հետ:

  • Այցելութիւն ազգային առաջնորդարան
    Այցելութիւն ազգային առաջնորդարան

    Երկուշաբթի, ապրիլի 15-ի կէսօրին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց պարոնայք՝ Յակոբ Բալեանին եւ Յակոբ Յարթունեանին, որոնք Հայաստանից հիւրաբար Թեհրանում են գտնւում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։