Հա

Համայնք

24/06/2018 - 10:40

Ատրպատականի ազգ. առաջնորդարանի այգու փոքրիկ հրապարակը նւիրւեց Հայաստանի անկախութեան 100-ամեակին

Հինգշաբթի, 21 յունիս 2018–ին, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, երեկոյեան ժամը 9-ին բացումը կատարւեց ազգային առաջնորդարանի այգու, կազմակերպութեամբ Հայ Օգնութեան միութեան եւ «Ալիք»-ի Թաւրիզի մասնաճիւղերի վարչութիւնների: Այգու ծառերի հովանու ներքոյ ամառը վայելելու սովորութիւն ունեցող թաւրիզահայութիւնը, ամէն տարի, ամրանը, կարօտով սպասում է սոյն բացման հանդիսութեանը: 

«alikonline.ir» - Հինգշաբթի, 21 յունիս 2018–ին, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, երեկոյեան ժամը 9-ին բացումը կատարւեց ազգային առաջնորդարանի այգու, կազմակերպութեամբ Հայ Օգնութեան միութեան եւ «Ալիք»-ի Թաւրիզի մասնաճիւղերի վարչութիւնների: Այգու ծառերի հովանու ներքոյ ամառը վայելելու սովորութիւն ունեցող թաւրիզահայութիւնը, ամէն տարի, ամրանը, կարօտով սպասում է սոյն բացման հանդիսութեանը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Այս տարի, սոյն բացման նախօրեակին, առաջնորդարանի այգում, խաչմերուկի կենտրոնում փոքրիկ հրապարակ կառուցւեց ծաղիկներով, իսկ դրա կենտրոնում մայրի ծառ տնկւեց, որը նւիրւեց Հայաստանի անկախութեան 100 ամեակին:

Առաջնորդ Սրբազանը, ընկերակցութեամբ Թաւրիզի հոգեւոր հովիւ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի եւ Ազգային իշխանութեան անդամների, երեկոյեան ժամը 9-ին իջաւ այգին եւ բացումը կատարեց նորակերտ հրապարակին: Սրբազանը, իր խօսքում, յատկապէս ասաց. «Հայաստանից սկսած, աշխարհի տարբեր քաղաքներում, որտեղ որ կան հայկական գաղութներ, արժանաւորապէս նշւեց Հայաստանի անկախութեան հարիւրամեակը: Մենք էլ մեր հերթին տօնեցինք այս բացառիկ ամեակը մեր թեմում: Սակայն, որպէս Ատրպատականի հայոց թեմի զաւակներ, պիտի որ մնայուն յիշատակ կանգնէինք այս առիթով: Ուստի, որպէս մնայուն յուշարար մեր հայրերի հարիւրամեայ մեծ սխրագործութեան, Ազգային առաջնորդարանի մեր այգու այս նորակերտ փոքրիկ հրապարակը կնքում ենք «Հայաստանի անկախութեան 100-ամեակի հրապարակ» անունով, որպէսզի ամէն անգամ երբ մտնենք առաջնորդարան, յիշենք մեր հայրենիքի անկախութեան մեծ տարեդարձը: Քիչ անդին, 2001 թւին կանգնած խաչքարը մնայուն յուշարար է մեզ բոլորիս, մեր քրիստոնէութեան դարձի 1700-ամեակի: Այս հրապարակն էլ, յատկապէս մեր նոր թող սերնդին յիշեցնի մեր հայրենիքի անկախութեան 100 ամեակը»,- ասաց Սրբազանը:

Ապա, նորակերտ փոքրիկ հրապարակը լուսաւորւեց եւ առաջնորդ Սրբազանն ու Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Ջանանեանը հատեցին բացման ժապաւէնը, հրաւիրելով բոլորին վայելել ամրան արձակուրդի հաճելի սկիզբը:

Ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահի առջեւ սեղաններ էին յարդարւել, հիւրասիրութեան ընթացքում միասնաբար բացումը կատարելու այգու ամառային շրջանի: Շրջափակի տարբեր անկիւններում նախատեսւել էին խաղեր:

Երեկոյեան ժամը 7-ից, մասնաւոր խոհանոց էր աշխատում համադամ ուտեստներով, այգու բացման օրը շրջափակին մէջ ժողովրդի համար հաճելի նիստ եւ վայելք պարգեւելու համար: Յատուկ սեղան յատկացւել էր Ազգային իշխանութեան համար, որտեղ հոգեւորականներ եւ Ազգային իշխանութեան ներկայացուցիչ անդամներ ժողովրդի հետ լինելու առիթ ունեցան:

Ակներեւ էր Հ.Օ.Մ.-ի եւ «Ալիք»-ի բոլոր անդամների աշխատասիրութիւնը, որոնք ժամեր առաջ շրջափակի դասաւորումների ամէնից համեստ գործերն էին կատարում ուրախութեամբ: Պիտի աւելացնել նաեւ, որ անդամներից շատերը ճաշերի պատրաստութեան ընթացքում նախօրօք իրենց օժանդակութիւնն էին բերել, յաջողեցնելու համար սոյն ժողովրդական ծրագիրը:

Առաջնորդ Սրբազանը իր խօսքի աւարտին բարձր գնահատեց Հ.Օ.Մ.-ի եւ «Ալիք»-ի Թաւրիզի մասնաճիւղերի կատարած աշխատանքը, մաղթելով որ համայնքային կեանքում իրենց առողջ դերակատարութեամբ նւիրւեց հայապահպանութեան սուրբ գործին:

Յարակից լուրեր

  • Սբ. Թադէի վանքի կենտրոնական գմբէթի նորակերտ խաչի օծումը Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցում
    Սբ. Թադէի վանքի կենտրոնական գմբէթի նորակերտ խաչի օծումը Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցում

    Կիրակի, 4 նոյեմբեր 2018-ին, մեր հաւատքի ծննդավայր Սբ. Թադէոս Առաքեալի վանքի կենտրոնական գմբէթի նորակերտ խաչի օծումը կատարւեց Թաւրիզում, ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի: 

  • Թաւրիզում գումարւեց Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը
    Թաւրիզում գումարւեց Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը

    Ուրբաթ, 26 հոկտեմբեր 2018-ի առաւօտեան ժամը 10:30-ին, ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում, Տէրունական աղօթքով բացւեց Ատրպատականի հայոց թեմի նորընտիր Պատգամաւորական ժողովի 21-րդ նստաշրջանի երկրորդ նիստը, նախագահութեամբ թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի: 

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Անթիլիաս
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Անթիլիաս

    Երեքշաբթի, 16 հոկտեմբեր 2018-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Անթիլիաս, Լիբանան, իբրեւ անդամ Ազգային Կենտրոնական վարչութեան Կրօնական ժողովի: 

  • Թարգմանչաց տօնի հանդիսաւոր ժամերգութիւն եւ Հայ Մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզում
    Թարգմանչաց տօնի հանդիսաւոր ժամերգութիւն եւ Հայ Մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզում

    Շաբաթ, 13 հոկտեմբեր 2018-ի առաւօտեան ժամը 11-ին, հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Սբ. Սարգիս եկեղեցում տեղի ունեցաւ հանդիսաւոր ժամերգութիւն, Սրբոց Թարգմանչաց Վարդապետաց տօնի առիթով: «Քրիստոս Աստւած մեր» եղանակաւոր մաղթանքի ընթացքում յիշւեցին Թարգմանիչ Վարդապետները գլխաւորութեամբ Սուրբ Սահակ հայրապետի եւ Սբ. Մեսրոպ Մաշտոց վարդապետի:

  • «Յիմ Կիլիկիա»
    «Յիմ Կիլիկիա»

    Նահապետի երազը, մեր ստւերոտ պատմութեան ոլորապտոյտ բաւիղների եզրին հասակ առած ծառերի տերեւներն է շօշափում, դրանց երեսի փայլի յետեւում պահւած արծաթագոյն էջերը թերթատելով: Երազը երբե՛ք հեռու չէ իրականութիւնից, եթէ ժամանակի խորհուրդը խորտակելու ոյժ կարելի լինի ամբարել բազկի մէջ առնական, ինչպէս նաեւ եթէ յաջողւի խեղդել կոկորդում՝ հեծկլտուքը մանկական, վարդի փոխարէն յոյս ցանելով հրւանդանին մօտեցող մեր նաւի տատանող կամրջակի լաստերի վրայ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։