Հա

Համայնք

10/07/2018 - 11:00

Հայ եկեղեցին ուրախացաւ եւ ուրախացրեց նոր սերնդին Վարդավառի ժողովրդական տօնով

Կիրակի, 8 յուլիս 2018-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ մատոյց եւ քարոզեց Թաւրիզի Մարալան թաղամասում, հայոց ուխտավայր Ս. Աստւածածին մատուռում, որտեղ կանուխ ժամերից հաւաքւել էին թաւրիզահայեր:

«alikonline.ir» - Կիրակի, 8 յուլիս 2018-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ մատոյց եւ քարոզեց Թաւրիզի Մարալան թաղամասում, հայոց ուխտավայր Ս. Աստւածածին մատուռում, որտեղ կանուխ ժամերից հաւաքւել էին թաւրիզահայեր: Խորանին սպասարկեցին սարկաւագաց, կիսասարկաւագաց եւ դպրաց դասերը, իսկ երգեցողութիւնը կատարեց «Կոմիտաս» երգչախումբը, ղեկավարութեամբ երաժիշտ Վարդան Վահրամեանի: Ուրմիոյ Ս. Ստեփանոս ծխական եկեղեցում ս. պատարագ մատոյց եւ քարոզեց Թաւրիզի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը: Երգեցողութիւնը կատարեց դոկտ. Վարդան Սիմոնզ: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Թեմակալ առաջնորդը իր քարոզում, Քրիստոսի այլակերպութեան դրւագը նմանեցրեց մարդկային մեղաւոր կեանքի մի շարք երեւոյթների, երբ ճշնարտութեան հետ դէմ յանդիման գալով, «չենք կարողանայ նայել նրան կամ ընդունել այն, ինչպէս Պետրոս, Յակովբոս եւ Յովհաննէս առաքեալները, որոնք չկարողական Յիսուսի լուսափայլ դէմքին նայել, այլ խոնարհեցրին իրենց գլուխները մինչեւ գետին, եւ ծածկեցին իրենց դէմքը: Սակայն ճշմարտութիւնը արդարութեան հետ այնպիսի վայելք է տալիս մարդուն, որ նա ուզում է միշտ այդ երանական վիճակում գտնւել, հեռու կեղծիքից, անարդարութիւնից եւ մեղքից, ինչպէս այդ պահի յաւերժութիւնը ցանկած Պետրոս առաքեալ եւ փափաք յայտնեց երեք վրաններ սարքել ու այնտեղ՝ Թափօր լերան վրայ մնալ…»,- ասաց Սրբազանը:

Սբ. պատարագի աւարտին, եկեղեցու բակում տեղի ունեցաւ Վարդավառի ազգային աւանդութիւնը՝ իրարու վրայ ջուր ցանելու սովորութիւնը: Յատկապէս երիտասարդներ ու մանուկներ, չբաւարարւելով թեթեւօրէն թրջել եկեղեցի եկած հաւատացեալներին, դոյլերով ջուր էին լցնում բոլորի վրայ, որը վերջում ընդհանրական խաղի տեսք ստացաւ, եւ որին մասնակցեցին բոլորը:

Թաւրիզի եկեղեցու Խնամակալ մարմինի անդամուհիները կէսօրւայ ճաշով պատւեցին հոգեւորականաց դասին եւ ազգային իշխանութեանը: Ուրմիոյ եկեղեցու շրջափակում եւս կատարւեց Վարդավառի ջրցանի աւանդութիւնը, երբ ուրմիահայ պարման-պարմանուհիներ, երիտասարդ-երիտասարդուհիներ իրարու վրայ ջուր լցնելով, Հայ եկեղեցու տաղաւար սոյն տօնի աւանդութիւնը խանդավառութեամբ կատարեցին: Վերջապէս, Հայ եկեղեցին ուրախացաւ իր զաւակներով՛, եւ իր հերթին՝ ուրախացրեց նոր սերնդին, Վարդավառի ժողովրդական տօնով:

Յարակից լուրեր

  • Մարկոս Էնդլերի Ատրպատականի թեմի վերաբերւող նկարչական գործերը ցուցադրւում են Գերմանիայում
    Մարկոս Էնդլերի Ատրպատականի թեմի վերաբերւող նկարչական գործերը ցուցադրւում են Գերմանիայում

    Գերմանացի գեղանկարիչ Մարկոս Էնդլեր, որ անցած տարի, 5-12 Հոկտեմբեր 2018-ին, այցելել էր Ատրպատականի Հայոց թեմ եւ իր ուղեւորութեան ընթացքում գծագրած նկարները ցուցադրել Թաւրիզում, 10 Հոկտեմբեր 2018-ին, հովանաւորութեամբ Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանի եւ կազմակերպութեամբ Թաւրիզի Հայ Համալսարանականների Միութեան, Գերմանիայում երկու յաջորդական ցուցահանդէսներով ներկայացրեց նոյն պատկերները, «ՊԱՏՈՒՀԱՆ արեւելեան մշակութային տեսարանի վրայ» ընդհանուր խորագրի ներքեւ։

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Մարանդում.  Նոյ Նահապետի կնոջ գերեզմանին այց
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Մարանդում. Նոյ Նահապետի կնոջ գերեզմանին այց

    Երկուշաբթի, 4 փետրւարի, 2019-ին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան այցելեց Մարանդ քաղաքը, որտեղ այժմու հնագոյն բազարում գտնւող պատմական մզկիթի հովանու ներքոյ է առնւել Նոյի կնոջ աւանդական գերեզմանի վայրը: Սրբազան Հօր կատարած հետազօտութեան մանրամասները եւ այս մասին նրա գրած շահեկան ուսումնասիրութիւնը հրատարակում ենք ստորեւ, ի՛ր գրչով:

  • Թաւրիզում օծւեցին Մաղարդայ Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքի նոր կանթեղները
    Թաւրիզում օծւեցին Մաղարդայ Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքի նոր կանթեղները

    Ատրպատականի հայոց թեմի վանքերի բարեզարդման հանդէպ բարեպաշտ նախանձնախնդրութեան արտայայտութիւն դարձաւ կիրակի 3 փետրւար 2019-ին, Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Սուրբ Սարգիս եկեղեցում, յընթացս ս. պատարագի տեղի ունեցած հանդիսաւոր արարողութիւնը, երբ օծւեցին Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքի տաճարի նոր կանթեղները: 

  • Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի ընթրիքը՝ ի պատիւ իր բասկետբոլի խմբի
    Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի ընթրիքը՝ ի պատիւ իր բասկետբոլի խմբի

    Գնահատելու համար իր բասկետբոլի խմբի նւիրեալ մարզիկներին, որոնք անցած մէկ քանի օրերի ընթացքում մասնակցեցին Արեւելեան Ատրպատականի նահանգում կազմակերպւած տարբեր ակումբների հետ բասկետբոլային մրցաշարին, հինգշաբթի 31 յունւար 2019 թ.-ի երեկոյեան ժամը 9-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի վարչութիւնը պաշտօնական ընթրիքով պատւեց նրանց: 

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը շնորհաւորեց իրանահայ հասարակական գործիչ՝ Լեւոն Ահարոնեանին
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը շնորհաւորեց իրանահայ հասարակական գործիչ՝ Լեւոն Ահարոնեանին

    19 յունւար 2019 թւակիր պաշտօնական գրով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, թեմի ազգային իշխանութեան անունից շնորհաւորեց իրանահայ հասարակական գործիչ Լեւոն Ահարոնեանին, Իրանցի մէկ շարք բարձրամակարդակ գործարարների հետ պետական «Ամին Օլ Զարբ» բարձրագոյն շքանշանով պարգեւատրւելու ուրախ առիթով:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։