Հա

Համայնք

18/07/2018

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Լոս Անջելէս

Երեքշաբթի 17 յուլիս 2018-ի առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Լոս Անջելէս, Միացեալ Նահանգներ, որտեղ մասնակցելու է իր հեղինակած «Ուղեւորութիւն Ատրպատականի հայոց թեմում հայկական յուշարձանների հետքերով» գրքի Ա. հատորի շնորհանդէսին: 

«alikonline.ir» - Երեքշաբթի 17 յուլիս 2018-ի առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Լոս Անջելէս, Միացեալ Նահանգներ, որտեղ մասնակցելու է իր հեղինակած «Ուղեւորութիւն Ատրպատականի հայոց թեմում հայկական յուշարձանների հետքերով» գրքի Ա. հատորի շնորհանդէսին: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Չորեքշաբթի, 25 յուլիս 2018-ին, հովանաւորութեամբ Լոս Անջելէսում գործող հինգ իրանահայ միութիւնների՝ «Ջան Թաւրիզ»-ի, «Ուրմիա Հայրենակցական միութիւն»-ի, «Սալմաստի Ժառանգութեանց ընկերակցութիւն»-ի, «Իրանահայ միութիւն»-ի եւ «Ղարադաղի ժառանգներ»-ի, ինչպէս նաեւ կազմակերպութեամբ Սարդարապատ գրախանութի, տեղի է ունենալու սոյն շնորհանդէսը, Գլէնդէյլի Երիտասարդական կենտրոնի սրահում:

Սրբազան Հօր գիրքը կը ներկայացնի դոկտ. Կարօ Մոմճեանը, իսկ հեղինակը սահիկների ընկերակցութեամբ իր աշխատանքային փորձառութիւնը կը կիսի ներկաների հետ, աւելի լայն բացատրութիւն տալով Ատրպատականի հայոց թեմում մշակութային մեր ժառանգութեանց ներկայ իրավիճակի մասին:

Սոյն շնորհանդէսից երեք օրեր առաջ, 22 յուլիս 2018-ին առաւօտեան, ընդառաջելով «Ջան Թաւրիզ» միութեան հրաւէրին, Ատրպատականի հայոց առաջնորդը ներկայ կը գտնւի միութեան կազմակերպած տարեկան Սուրբ Թադէի օրւայ հաւաքին եւ նոյն առիթով իր քաջալերական խօսքը կուղղի Լոս Անջելէսում հաստատւած թաւրիզահայութեան, որոնք հազարաւոր մղոներով հեռու լինելով իրենց ծննդավայրից, ջանք չեն խնայում պահպանելու իրենց աւանդութիւնները եւ ներգրաւելու նոր սերնդի զաւակներին:

Սրբազան Հօր հեղինակած հատորի երկրորդ շնորհանդէսը տեղի կունենայ Ֆրէզնօ քաղաքում, երեքշաբթի, 31 յուլիս 2018-ին, ներկայացնելու համար Հայ եկեղեցու հնագոյն թեմի պատմական արժէքը եւ մշակութային այն կոթողները, որոնք ցարդ պահպանւում են, հարստացնելով համաշխարհային մշակոյթի գանձարանը:

Ամսավերջին, վերոյիշեալ ձեռնարկների աւարտին, առաջնորդ Սրբազանը կը վերադառնայ Թաւրիզ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։