Հա

Համայնք

26/08/2018 - 12:10

Անաղարտ պահւած ազգային պարի յաղթանակը

«ՊԱՐԱՐՒԵՍՏ»... ահա մի արւեստ, որ ժողովուրդների կեանքում միշտ էլ մեծ նշանակութիւն է ունեցել եւ չնայած, որ այն արւեստներից ամենակոնսերւատիւն է, միշտ էլ որեւէ ժողովրդի քաղաքակրթութեան աստիճանի զարգացման եւ կենցաղի բարեփոխման հետ զուգահեռ զարգացել է, եւ ինչպէս հայկական պարերի հանրայայտ մասնագէտ Գագիկ Գինոսեանն է նշում՝ մեր ազգային պարը իր կրած փոփոխութիւններով հանդերձ շարունակում է կրել հազարամեակներ առաջ ստեղծւած եւ տարբեր առիթներով ներկայացւած պարերի կնիքը եւ կարելի է ասել, որ այն հոգեբանօրէն գրեթէ ոչ մի փոփոխութիւն չի կրել:

Պարն արտայայտում է իւրաքանչիւր ազգի բնորոշ գծերը,
մանաւանդ բարքն ու քաղաքակրթութեան աստիճանը:

Կոմիտաս վարդապետ

 

«ՊԱՐԱՐՒԵՍՏ»... ահա մի արւեստ, որ ժողովուրդների կեանքում միշտ էլ մեծ նշանակութիւն է ունեցել եւ չնայած, որ այն արւեստներից ամենակոնսերւատիւն է, միշտ էլ որեւէ ժողովրդի քաղաքակրթութեան աստիճանի զարգացման եւ կենցաղի բարեփոխման հետ զուգահեռ զարգացել է, եւ ինչպէս հայկական պարերի հանրայայտ մասնագէտ Գագիկ Գինոսեանն է նշում՝ մեր ազգային պարը իր կրած փոփոխութիւններով հանդերձ շարունակում է կրել հազարամեակներ առաջ ստեղծւած եւ տարբեր առիթներով ներկայացւած պարերի կնիքը եւ կարելի է ասել, որ այն հոգեբանօրէն գրեթէ ոչ մի փոփոխութիւն չի կրել:

Անցնող բազում դարերի ընթացքում, մինչեւ իսկ մեր ժողովուրդն իր անկախութիւնն ու ինքնիշխանութիւնը կորցրած ժամանակներում, երբ ենթակայ է եղել իշխողների մշակութային ազդեցութիւններին, հայկական արւեստը հանդիսացել է հային հայ պահելու կարեւորագոյն ազդակը, որում թերեւս ամենակարեւոր դերը պատկանել է պարարւեստին: Ահա այստեղ է, ուր յստակօրէն երեւան է գալիս այն իրողութիւնը, թէ ինչքա՜ն պիտի կարեւորւի ազգային դաստիարակութեան եւ ազգային դիմագծի պահպանման մէջ իր ուրոյն տեղն աւնեցող ազգային պարերի անաղարութիւնն ու դրանց զարգացման հետ զուգահեռ, հայկական պարի ազգային նկարագրին ու հոգեբանութեանը հարազատ մնալու հրամայականը:

Մեր օրերում պարարւեստի մէջ երեւան են գալիս տարատեսակ ոճեր, որոնք թէեւ ժամանակակից են համարւում եւ գրաւում են նոր սերունդին ու հանդիսատեսին, սակայն դրանք աշխոյժ շարժումներ, կատարողական հաւասրութիւն ուսուցանելով եւ մարմնային ու մկանային մարզումներ ու ամրութիւններ ապահովելով հանդերձ, վերոնշեալ ազգային նկարագրի փոխանցման, դաստիարակման կամ ամրապնդնամ միջոց չեն դառնում: Ազգային նկարագրի ամրապնդումը, կարեւոր հրամայական ու խթան է մեր ազգային գոյատեւման ու զարգացման համար, որն այսօր աւելի քան երեկ պէտք է մեզ, եւ որ պիտի ազգովին հետեւողական լինել այս հարցում եւ ազգային պարը պիտի ծրագրւած աշխատանք դառնայ մեր սերունդների դաստիարակչական գործում... իսկ ինչպէս անդրադառնում է Գագիկ Գինոսեանը՝ քիչ չեն նաեւ ազգային պարերի մէջ ներմուծւած պարային այնպիսի շարժումներ կամ պարաքայլեր, որոնք անյայտ են թէ ինչքանո՞վ են դիտարժան դարձնում ազգային պարը, բայց որ դրանք աղճատում են պարի ոգին եւ դրա գաղափարական կառուցւածքը, անհերքելի փաստ է:

Ահա այս մտածումները պիտի հիմք հանդիսանում, որ ոչ միայն սփիւռքեան պայմաններում աշխատող ազգային կառոյցներն ու պարարւեստի ասպարէզում աշխատող անհատ դասիարակներն ու ղեկավարները այլ նաեւ Հայաստանում, ազգային պարարւեստը դառնայ նոր սերունդների հայեցի դաստիարակութեան միջոցներից մէկը եւ ամեն ինչ անել, որպէսզի ազգային պարը զարգացնելով եւ պարողներին ու հանդիսատեսին այն հաճելի դարձնելով հանդերձ, հաւատարիմ մնանք դրա անաղարտութեանն ու ակունքներին... իսկ մեր համայնքային կեանքում նոյն համոզումներով աշխատող եւ պարարւեստի հաւատարիմ նւիրեալներից մէկն է «Ակունք» եւ Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի «Տաթեւ» պարային համոյթների գեղարւեստական ղեկավար՝ Կարինէ Մանուչերեանը, որ խորոգրաֆիկական իր մասնագիտութեամբ ու հմտութեամբ, ազգային պարերի բեմադրութիւը կատարելագործելով ու հաւատարիմ մանալով հայկական պարի հոգեբանական եւ կատարողական արմատներին, բոլոր նրանց, որոնց գրաւել է պարարւեստը եւ դրանց կողքին հայկականը սիրող ու դրա կարեւորութիւնը գիտակցող իւրաքանչիւր հանդիսատեսի, հայի նկարագիր ու ոգի փոխանցի եւ իր «Ակունք» պարախմբին արժանի դարձնի մրցանակի:

Այս իմաստով ուրախութիւնն ունեցանք Հայաստանի սփիւռքի նախարարութեան հրաւէրով, յուլիս 11-ին, Երեւանի «Յակոբ Պարոնեան»-ի անւան պետական թատրոնի բեմում, 11 այլ երկրներից մասնակցող հայկական պարախմբերի հետ, գեղարւեսական ղեկավարութեամբ՝ բեմադրիչ Կարինէ Մանուչերեանի եւ նրա կողքին աշխատող համոյթի գլխաւոր փորձավար՝ Էդնա Այւազեանի, «Ակունք» պարախմբի մասնակցութեան եւ ելոյթի հպարտութիւնը վայելելու, ուր հրաւէրով ներկայ էր նաեւ Թեհրանի Հայ Ուս. «Չահարմահալ» միութեան վարչութեան Նախագահ՝ պրն. Արշաւիր Քեշիշեանը: «Ակունք»-ի սաների փայլուն ելոյթը ողջոյնի արժանանլով, համոյթը ստացաւ նաեւ Սփիւռքի Նախարարութեան կողմից՝ մասնակցութեան վկայագիր, իսկ արդէն յուլիս 14-ից 20-ի ընթացքում «Ակունք» պարային համոյթը, իր մասնակցութիւնն է ունեցել Հայաստանում կայացող «Happy Planet» միջազգային մրցոյթին, որի նպատակն է խանդավառ եւ ուրախ մթնոլորտում, ազգերը իրենց մշակութային հարստութիւններից՝ երգերով ու ազգային պարերով, միմեանց հետ շփւելով զարգացնեն համամարդկային մշակոյթը: Սոյն մրցոյթն ունեցել է իր յատուկ մասնագիտական իրաւարարական կազմը, տարբեր երկրներից, ինչպէս Հայաստան, Ռուսաստան եւ Մոլդովիա, որոնք իրաւարարական գործում նկատի են առնում պարային, երաժշատական, տարազային, դիզայներական եւ այլ տւեալներ: Մրցոյթը հովանաւորւում էր ԻՒՆԻՍԵՖ-ի կողմից, որին մասնակցել էին 8 երկներ եւ 32 կոլեկտիւներ: Այս մրցոյթին մասնակցելու արդիւնքում «Ակունք» պարախումբին յաջողել է 16-ից վեր տարիքային պարային խմբերի մէջ, գրաւել պարային կատարողականութեան առաջին տեղը, դրան յաւելւել է լաւագոյն պարային զգեստների առումով գրաւել նաեւ առաջին տեղը (The best costume) ստանալով համապատասխան դիպլոմաներ, իսկ խումբը արժանացել է «Moldovyan dance assosiation»-ի նախագահի յատուկ մրցանակին:

Այս մրցանակների եւ փայլուն յաջողութիւնների համար, յանուն Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի վարչութեան, միութեան անդամուհիների եւ մասնաճիւղիս «Տաթեւ» պարային համոյթի, շնորհաւորում են սիրելի Կարինէ Մանուչերեանին (Սուքիասեան), պրն. Արա Սուքիասեանին, Սուքիասեան ընտանիքին, տկն. Աչիկ Մանուչերեանին, «Ակունք» պարային համոյթի բոլոր անդամներին ու նրանց ծնողներին եւ Հայ Ուս. «Չահարմահալ» միութեան վարչութեանը, որի ղեկավարած հարկի տակ աշխատում եւ զարգանում է հայկական պարարւեստին նւիրւած «Ակունք» պարախումբը:

Սիրելի Կարինէն մեր համար հանդիսանում է հայկականութեան եւ ազգային նկարագրի պահպանմանը նւիրաւծ պարարւեստի վարպետ եւ մաղթում ենք,նրան քաջառողջութիւն, նորանոր յաջողութիւններ ու յաղթանակներ եւ այդ բոլորի հետ մէկտեղ ցանկանում ենք, որ նրա ազգանւէր գործի ճամբան յաւերժօրէն կանաչ ու լուսաւոր լինի:

 

 Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի վարչութիւն

Յարակից լուրեր

  • Պարի փառատօն
    Պարի փառատօն

    Ուրբաթ, հոկ. 12-ին Հ. Մ. «Արարատ» Կ.-ի «Սասունցի Դաւիթ» լեցուն սրահում տեղի ունեցաւ «Մանկապատանեկան պարի փառատօն» նւիրւած՝ Հայաստանի Անկախութեան 100-ամեակին եւ Մշակոյթի օրւան:

  • «Ակունք» պարախմբի ելոյթը՝ Նոր Ջուղայում
    «Ակունք» պարախմբի ելոյթը՝ Նոր Ջուղայում

    Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Կենտրոնական եւ նոյն միութեան Նոր Ջուղայի մասնաճիւղի վարչութիւնների համատեղ նախաձեռնութեամբ, հինգշաբթի՝ 2018 թւականի փետրւարի 22-ին, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում իրականացւեց գեղարւեստական ձեռնարկ՝ Թեհրանի «Ակունք» պարախմբի անզուգական կատարումներով ողողւած։

  • «Ակունք» պարային համոյթի ելոյթը նւիրւած «Ալիք» օրաթերթի 85-ամեակին
    «Ակունք» պարային համոյթի ելոյթը նւիրւած «Ալիք» օրաթերթի 85-ամեակին

    Ալիք» օրաթերթի 85-ամեակը իրանահայ համայնքում դարձաւ այն խթանիչ ուժը, գործող միութիւնների եւ արւեստով զբաղւող խմբերի, որոնք անցեալ մէկ տարւայ ընթացքում բազմաթիւ ծրագրեր նւիրեցին «Ալիք»-ին:

  • ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղի «Տաթեւ» պարախմբի անդրանիկ բացառիկ ելոյթը՝ Թաւրիզում
    ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղի «Տաթեւ» պարախմբի անդրանիկ բացառիկ ելոյթը՝ Թաւրիզում

    Ատրպատականի հայոց թեմի պատմութեան էջերում եւս մէկ ոսկեայ տառերով էջ աւելացաւ, երբ շուրջ 60 տարիների դադարից յետոյ, հայ մշակոյթի ոսկեծայր գրչով արձանագրւեց ծնունդը մէկ պարախմբի՝ ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղի «Տաթեւ» պարախմբի, որը իր անդրանիկ բացառիկ ելոյթով հմայեց մշակութասէր թաւրիզահայերին:

  • 9-րդ անգամը լինելով Թեհրանի «Ակունք» պարախումբը բեմ բարձրացաւ Թաւրիզում, Թաւրիզի «Տաթեւ» պարախմբի մասնակցութեամբ
    9-րդ անգամը լինելով Թեհրանի «Ակունք» պարախումբը բեմ բարձրացաւ Թաւրիզում, Թաւրիզի «Տաթեւ» պարախմբի մասնակցութեամբ

    Թաւրիզում, Թեհրանի «Ակունք» պարային համոյթը, 9-րդ անգամը լինելով բեմ բարձրացաւ մշակութասէր հասարակութեան բարձր գնահատանքին արժանանալով: Յայտնենք, թէ՝ 2006 թւականից սկսած, յաճախակի ելոյթներով, «Ակունք»-ը, ղեկավարութեամբ պարուսոյց եւ գեղարւեստական ղեկավար Կարինէ Սուքիասեան-Մանուչերեանի, իր ելոյթներով խանդավառել է թաւրիզահայութեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։