Print this page
26/08/2018

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը եւ Թեմական խորհուրդը դատապարտել են ԱՄՆ-ի նախագահի հակաիրանական ընթացքը

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. ՉիՖթճեանը եւ Թեմական խորհուրդը դատապարտել են ԱՄՆ-ի նախագահ՝ Դոնալդ Թրամփին.

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. ՉիՖթճեանը եւ Թեմական խորհուրդը դատապարտել են ԱՄՆ-ի նախագահ՝ Դոնալդ Թրամփին.-

«Այսու խստիւ դատապարտում ենք ԱՄՆ-ի նախագահ՝ Դոնալդ Թրամփի միակողմանի վերահաստատւած բռնարգելքները Իրանի դէմ ու ՄԱԿ-ի եւ միջազգային կանոնների խախտումը։ Սոյն ընթացքը որը ծրագրւած է Իրանի ազատասէր ժողովրդին ճնշելու համար, ոչ թէ միայն դատապարտւել է եւ անընդունելի է համարւել ամբողջ աշխարհի ժողովրդների կողմից այլեւ պատճառ է դարձել Ամերիկայի եւ որոշ յայտնի սահմանախախտ երկրների մեկուսացման եւ ամօթահարման։

Այնպիսի մէկ աշխարհում որտեղ բոլոր միաստւածեան կրօնները մարդկութեան աւետում են միաստւածութիւն, հաշտութիւն, սէր ու հոգեւոր արժէքներ դատապարտելով կռիւը, խտրականութիւնը, անարդարութիւնը եւ պառակտումը, դժբախտաբար Թրամփի փառասիրական, նւաստացուցիչ, հակակրօնական, հակամարդկային եւ ոչ-խելամիտ ընթացքը տարբեր ժողովուրդների եւ պետութիւնների դէմ սպառնալիք է դառնալու հաշտութեան, համերաշխութեան եւ մարդկային արժէքների համար։

Իրանը եւ իր քաջ ժողովուրդը, որը ունի քանի հազարամեայ մշակութային անցեալ, նախկին ժամանակաշրջանների պէս (Իրանի իսլամական յեղափոխութիւն եւ պարտադրեալ պատերազմ) այս անգամ եւս ազգային միասնականութեամբ եւ կրօնական ու հոգեւոր հաւատքով, հպարտութեամբ եւ ամենայն հզօրութեամբ յաղթելու է այս տնտեսական պատերազմը։ Վստահ ենք որ միջազգային խաղաղասէր հասարակութիւնը, նաեւ աշխարհի ազատասէր ժողովուրդները լինելու են Իրանի կողքին եւ ինչպէս միշտ Իրանի ժողովրդի սոյն պայքարը դառնալու է բոլորի օրինակը։

Մէկ անգամ եւս շեշտում ենք, որ միշտ, որպէս Իրանի մեծ համայնքի մէկ բաժին, խստիւ դատապարտում ենք սոյն հակակրօնական արարքները եւ մեր Իրանցի քոյր եւ եղբայրների կողքին ոչ մի ջանք չենք խնայելու Իրանի բարգաւաճման համար։

Հայցում ենք Ամենաբարին Աստծուն, որ Իրանի առաջնորդին պարգեւի երկարակեցութիւն, Իրանի պետութեան կայունութիւն ու Իրանի ժողովրդին յաջողութիւն Իրանի բարգաւաճման ուղղութեամբ»:

Յարակից լուրեր