Հա

Համայնք

26/08/2018 - 09:40

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ընդունեց Ուրմիոյ հոգեւոր հովւին եւ ատենապետին

Երեքշաբթի, 21 օգոստոս 2018-ի առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը իր գրասենեակում ընդունեց, Ուրմիոյ հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանին եւ Գործակալութեան ատենապետի պաշտօնակատար Գասպար Տիգրանեանին, որոնք Ուրմիահայութեան անունից բարի գալուստ մաղթեցին Սրբազան Հօրը, Միացեալ Նահանգների իր առաքելութիւնից վերադարձի առիթով: 

«alikonline.ir» - Երեքշաբթի, 21 օգոստոս 2018-ի առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը իր գրասենեակում ընդունեց, Ուրմիոյ հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանին եւ Գործակալութեան ատենապետի պաշտօնակատար Գասպար Տիգրանեանին, որոնք Ուրմիահայութեան անունից բարի գալուստ մաղթեցին Սրբազան Հօրը, Միացեալ Նահանգների իր առաքելութիւնից վերադարձի առիթով: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Սրբազան Հայրը մանրամասն բացատրութիւններ տւեց արտասահման իր կատարած այցի մասին, յատկապէս շեշտելով այն հետաքրքրութիւնը, որը ունեն յատկապէս նախկին իրանահայեր ու մասնաւորաբար նախկին ատրպատականցիներ, սալմաստեցիներ, թաւրիզեցիներ, ուրմեցիներ, ղարադաղցիներ եւ այլ շրջաններէ գաղթած հայորդիներ, իրենց ծննդավայր քաղաքների եւ գաւառների մասին, որոնք հետազօտւում են ներկայիս իր կողմից:

Առաջնորդ Սրբազանը անդրադարձաւ «Ուղեւորութիւն Ատրպատականի հայոց թեմում» գրքի երկու շնորհանդէսներին, եւ ժողովրդի կողմից դրա գտած ընդունելութեանը. «Ճիշտ է, պարագաների բերմամբ նրանք հեռացել են մեր թեմից, սակայն նրանց սիրտը այստեղ է, յիշատակներով ու յուշերով, քաղաքով ու գաւառով, եւ դրանց ազգագրական թանկարժէք գանձերով է բաբախում այն»,- ասաց Սրբազանը:

Առաւել քան մէկ ժամ տեւած հանդիպման ընթացքում քննարկւեցին ազգային եւ հասարակական կեանքի վերաբերող նոր ծրագրեր, ներկայ տնտեսական ճգնաժամի ենթահողի վրայ համայնքային կեանքի գործունէութիւնը աշխոյժ պահելու հնարաւորութիւնները, ինչպէս նաեւ ժողովական կեանքի հետ առնչւած մէկ շարք խնդիրներ:

Հանդիպման երկրորդ բաժնին ներկայ գտնւեց նաեւ Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Ջանանեանը: Տէր Հայրը եւ Գործակալութեան ատենապետի պաշտօնակատարը իրազեկեցին առաջնորդ Սրբազան Հօրը եւ Թեմականի ատենապետին, Ուրմիոյ հայոց եկեղեցու եւ համայնքի ազգային առօրեայ կեանքի մասին, անդրադառնալով դրա հոգեւոր, կրօնական, երիտասարդական, ընտանեկան եւ ընդհանրապէս համայնքային կեանքի զանազան երեսներին:

Կէսօրին, Տէր Ներսէսն ու Գասպար Տիգրանեանը ճաշի հիւր եղան Սրբազան Հօր եւ Թեմական խորհրդի ատենապետին:

Յարակից լուրեր

  • Մեր սրբերի արեան գինը խաղաքարտ չէ՛
    Մեր սրբերի արեան գինը խաղաքարտ չէ՛

    Պահանջատէր մեր ժողովուրդը արդէն 104-րդ տարին լինելով, ապշահար հետեւում է քաղաքակիրթ կոչւած աշխարհի յամրաքայլ ընթացքին, որոնք իրենց դարաւոր քնից արթնացող հեքիաթային իշխանների նման, նոր յիշում են 20-րդ դարի առաջին եւ մեծագոյն ողբերգութիւնը գէթ ճանաչելու իրենց պարտականութիւնը, թող դեռ դատապարտելու պարտաւորութիւնը:  

  • Սուրբ Զատիկը ազգային-եկեղեցական տօնախմբութեան վերածւեց Ատրպատականի հայոց թեմում
    Սուրբ Զատիկը ազգային-եկեղեցական տօնախմբութեան վերածւեց Ատրպատականի հայոց թեմում

    Հրաշափառ Յարութեան տօնի առիթով, մեր Տիրոջ եւ Փրկչի միջոցով մահւան վրայ տարւած յաղթանակի յոյսով լցւեց համայն քրիստոնեաների սրտերը: Կիրակի 21 սպրիլ 2019-ի առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմի զաւակները, Թաւրիզում, Ուրմիայում եւ Գեարդաբադում իրենց աղօթքը մատուցին Ամենակալ Աստծուն, Սուրբ Յարութեան տօնի յուսադրիչ ապրումներով:

  • «Քրիստոսի խորհրդանշական թաղման կարգը Ատրպատականի հայոց թեմում
    «Քրիստոսի խորհրդանշական թաղման կարգը Ատրպատականի հայոց թեմում

    Աւագ ուրբաթ, 19 ապրիլ 2019 թ.-ի երեկոյեան, Ատրպատականի հայոց թեմում հանդիսաւորապէս կատարւեց տարւայ ամէնից սուրբ օրւայ արարողութիւնը՝ Յիսուսի սուրբ թաղման խորհրդանշական արարողութիւնը: Երեկոյեան ժամերգութեան ընթացքին եւ ապա նախատօնակով, բարեպաշտ ժողովուրդը իր երկիւղալից յարգանքը ընծայեց Փրկչին, որ մարդկութեան մեղքերի քաւութեան համար յանձն առաւ խաչի մահը:

  • Տառապողին փառաւորումը՝ Յարութիւն
    Տառապողին փառաւորումը՝ Յարութիւն

    Մարդկանց ամենամեծ ակնկալիքը, դժւարութիւններից դուրս գալու հրաշազան պահն է, որը եթէ ո՛չ յաղթանակի, բայց գէթ փրկութեան ելքով է ազատագրում տագնապահար մարդուն: Յաջողութիւնների ակնկալիքը միշտ զբաղեցնում է մարդու հոգու եւ մտքի հորիզոնը, կարմրաւուն արեւի բազմերանգ ճառագայթների գունագեղ յոյսով վառւած: Սակայն նեղութիւնների դժւարանցանելի արահետներից եւ տրտմութեան հովտից դուրս գալը՝ մարդկային ցեղի համար միշտ նախապատիւ է ու գերադաս, գլխաւորելով նրա սպասումների փութանակի լուծում սպասող ցուցակը:

  • Աւագ հինգշաբթիի հոգեթով արարողութիւնները Ատրպատականի հայոց թեմում
    Աւագ հինգշաբթիի հոգեթով արարողութիւնները Ատրպատականի հայոց թեմում

    Եկեղեցական սրտառուչ արարողութիւններով եւ մեղանոյշ շարականներով հարուստ Աւագ շաբաթում, իւրայատուկ իմաստ եւ նշանակութիւն ունի Աւագ հինգշաբթին համայն քրիստոնեայ աշխարհի համար: Սոյն օրւայ ընթացքում, աղօթքների միջոցաւ եւ շարականների երաժշտական յուզականութեամբ պատմւում են Քրիստոսի տնօրինական կեանքի վերջին դէպքերը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։