Հա

Համայնք

27/08/2018 - 09:30

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ. «Ինչո՞ւ ենք վախենում աշխարհի ալեկոծութիւնից երբ նաւապետը Յիսուս ի՛նք է»

Կիրակի, 26 օգոստոս, 2018-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը քարոզեց Ուրմիոյ ծխական Սբ. Ստեփանոս եկեղեցում, ուրմիահայ հաւատացեալների հետ աղօթակից լինելով կիրակնօրեայ ս. պատարագում, որը մատոյց Ուրմիոյ ծխատէր՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը: 

«alikonline.ir» - Կիրակի, 26 օգոստոս, 2018-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը քարոզեց Ուրմիոյ ծխական Սբ. Ստեփանոս եկեղեցում, ուրմիահայ հաւատացեալների հետ աղօթակից լինելով կիրակնօրեայ ս. պատարագում, որը մատոյց Ուրմիոյ ծխատէր՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը: 

Ս. պատարագի երգեցողութիւնը կատարւեց «Նարեկացի» երգչախմբի կողմից, ղեկավարութեամբ Օֆելիա Սայադեանի եւ հիւրաբար ներկայութեամբ նախկին խմբավար՝ Աննիկ Իւսէֆեան-Սարհադեանի:

Առաջնորդ Սրբազանը իր քարոզում նախ ողջունեց ուրմիահայ համայնքի բարեպաշտ զաւակներին, որոնք եկեղեցու շուրջ համախմբւելով, իրենց քրիստոնէական կեանքն են ապրում հաւատքով: Ապա, օրւայ աւետարանից մէջբերելով ծովի ալեկոծման եւ Քրիստոսի կողմից խաղաղեցման դէպքը, այն առնչեց ներկայ օրերի դժւարին անցուդարձերի հետ, մխիթարական ուժեղ ազդակ համարելով փոթորիկի խաղաղեցումը. «Վստահութեան խնդիր ունենք, իբրեւ քրիստոնեաներ: Մեր հաւատքը հաստատուն է, սակայն երբեմն թուլանում է, այն մեր հոգուն կապող լարը: Այս երեւոյթը՝ թերահաւատութիւնը, գործնապէս զգալի էր Յիսուսին եւ նրա աշակերտներին փոխադրող նաւակում, որտեղ Աստւածորդին խաղաղ նիրհում էր»: Ապա Սրբազանը մանրամասն վերլուծելով ներկայ աշխարհի ծովու ալեկոծեալ իրավիճակը, տնտեսական ճգնաժամն ու համաշխարհային տագնապը, երկրների եւ ժողովուրդների միջեւ թշնամական մօտեցումներն ու քաղաքական խլրտումները, ասաց. «Մենք, իբրեւ քրիստոնեաներ, իրաւունք չունենք յուսահատւելու, որովհետեւ աշխարհի նոյնիսկ այս ալեկոծ ծովում տատանւող մեր նաւի նաւապետը Յիսուս ի՛նք է: Նա երբեք չի՛ թողնելու որ մենք նաւաբեկման ենթարկւենք: Մեզ մնում է միայն վստահել Նրան, շարականագրի բառերը կրկնելով եւ ասելով. Նաւապետ բարի, լեր անձին իմոյ ապաւէն, որպէսզի Նա մեզ բոլորիս խաղաղ նաւահանգիստ հասցնի»:

Սբ. պատարագի աւարտին, առաջնորդ Սրբազանը գնահատեց եկեղեցու Խնամակալ մարմնի գործունէութիւնը, ինչպէս նաեւ «Նարեկացի» երգչախմբի անդամներին, որոնք կիրակնօրեայ պատարագներից բացի, միշտ իրենց օժանդակութիւնն են բերում եկեղեցու բարեզարդման աշխատանքներին: Յայտնենք, որ նոյն օր ս. պատարագին ներկայ գտնւեցին Հայաստանից եւ Միացեալ Նահանգներից ժամանած նախկին ուրմիահայեր:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Անթիլիաս
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Անթիլիաս

    Երեքշաբթի, 16 հոկտեմբեր 2018-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Անթիլիաս, Լիբանան, իբրեւ անդամ Ազգային Կենտրոնական վարչութեան Կրօնական ժողովի: 

  • Թարգմանչաց տօնի հանդիսաւոր ժամերգութիւն եւ Հայ Մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզում
    Թարգմանչաց տօնի հանդիսաւոր ժամերգութիւն եւ Հայ Մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզում

    Շաբաթ, 13 հոկտեմբեր 2018-ի առաւօտեան ժամը 11-ին, հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Սբ. Սարգիս եկեղեցում տեղի ունեցաւ հանդիսաւոր ժամերգութիւն, Սրբոց Թարգմանչաց Վարդապետաց տօնի առիթով: «Քրիստոս Աստւած մեր» եղանակաւոր մաղթանքի ընթացքում յիշւեցին Թարգմանիչ Վարդապետները գլխաւորութեամբ Սուրբ Սահակ հայրապետի եւ Սբ. Մեսրոպ Մաշտոց վարդապետի:

  • «Յիմ Կիլիկիա»
    «Յիմ Կիլիկիա»

    Նահապետի երազը, մեր ստւերոտ պատմութեան ոլորապտոյտ բաւիղների եզրին հասակ առած ծառերի տերեւներն է շօշափում, դրանց երեսի փայլի յետեւում պահւած արծաթագոյն էջերը թերթատելով: Երազը երբե՛ք հեռու չէ իրականութիւնից, եթէ ժամանակի խորհուրդը խորտակելու ոյժ կարելի լինի ամբարել բազկի մէջ առնական, ինչպէս նաեւ եթէ յաջողւի խեղդել կոկորդում՝ հեծկլտուքը մանկական, վարդի փոխարէն յոյս ցանելով հրւանդանին մօտեցող մեր նաւի տատանող կամրջակի լաստերի վրայ:

  • Գերմանացի Մարկոս Էնդլերի «Պատուհան» գծանկարչական ցուցահանդէսը՝ Թաւրիզում
    Գերմանացի Մարկոս Էնդլերի «Պատուհան» գծանկարչական ցուցահանդէսը՝ Թաւրիզում

    Չորեքշաբթի, 10 հոկտեմբեր 2018-ի երեկոյեան ժամը 8-ին, ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, ազգ. առաջնորդարանի «Հ. Ոսկանեան» սրահում բացումը կատարւեց գերմանացի արւեստագէտ Մարկոս Էնդլերի «Պատուհան» խորագրով գծանկարչական ցուցահանդէսին, հովանաւորութեամբ Թեմական խորհրդի եւ կազմակերպութեամբ Թաւրիզի Հայ Համալսարանականների միութեան: 

  • Գերմանացի ուսուցիչների մէկ խումբ Ատրպատականի ազգ. առաջնորդարանում
    Գերմանացի ուսուցիչների մէկ խումբ Ատրպատականի ազգ. առաջնորդարանում

    Երկուշաբթի, 8 հոկտեմբեր 2018-ի երեկոյեան, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, իր գրասենեակում ընդունեց գերմանացի մէկ խումբ ուսուցիչներ, որոնք յատուկ այցով ժամանել էին Թաւրիզ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։