Հա

Համայնք

28/08/2018 - 11:00

«Աշխատութիւնն ու վարժութիւնը յաղթանակի գրաւական» դասախօսութիւն՝ Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղում

Կիրակի, 26 օգոստոս 2018-ի երեկոյեան, Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի կազմակերպութեամբ, դասախօսութիւն տեղի ունեցաւ, «Աշխատութիւնն ու վարժութիւնը յաղթանակի գրաւական» նիւթով: 

«alikonline.ir» - Կիրակի, 26 օգոստոս 2018-ի երեկոյեան, Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի կազմակերպութեամբ, դասախօսութիւն տեղի ունեցաւ, «Աշխատութիւնն ու վարժութիւնը յաղթանակի գրաւական» նիւթով: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Իրանում Համահայկական 50-րդ մարզախաղերի մասնակցելու նախօրեակին, Թեհրան մեկնումից առաջ, Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի վարչութիւնը հրաւիրել էր Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանին, հանդիպում ունենալու այն 31 մարզիկ-ուհիների հետ, որոնք Թաւրիզի մասնաճիւղն էին ներկայացնելու սոյն մարզախաղերին:

Հ.Մ.Ա.Կ.-ի կենտրոնատեղիի հաւաքավայրում տեղի ունեցած հանդիպմանը, բացման խօսքով հանդէս եկաւ Կազմակերպութեան մասնաճիւղի նախագահ՝ Հենրիկ Աբրահամեանը, շեշտելով, որ Սրբազան Հօր հետ իւրաքանչիւր հանդիպում լինում է հարստացուցիչ: Նա այս առիթով զեկուցեց մասնակիցների խաղատեսակների մասին, ինչպէս նաեւ հարկ եղած թելադրութիւնները կատարեց մարզիկ-ուհիներին, Թեհրանում «Արարատ» մարզաւանում կայանալիք խաղերի առնչութեամբ:

Առաջնորդ Սրբազանը, երիտասարդութեան հետ սոյն հանդիպումը կարեւորելով, շեշտեց անխոնջ աշխատութեան եւ յուսադիր վարժութեան գաղափարները, որոնք աննահանջ պայքարի են առաջնորդում յատկապէս նոր սերնդին, մինչեւ նրանց երազների եւ ձգտումների իրականացումը. «Ամէնից ծանր բեռը աշխարհում՝ բեռ չունենալն է»,- ասաց Սրբազանը, ցոյց տալով որ Աստծու օրհնութիւնն է մարդու ճակատի քրտինքը, որով նա հասնում է յաջողութիւնների: Նա արւեստի աշխարհից օրինակներ վեր հանելով, ցոյց տւեց, որ «գլուխ գործոցները ծոյլ արւեստագէտների աշխատութիւնը չեն կարող լինել, եւ մեծերը մեծ են դառնում աշխատութեամբ, տքնելով, ջանք ի գործ դնելով, նեղութիւն քաշելով: Նոյնն է նաեւ մարզական աշխարհում: Ֆուտբոլասէրը կամ համակիրը կարող է հեռատեսիլից նայելով քննադատել կամ ի զուր թելադրանքներ կատարել մարզադաշտում վազողին, սակայն այնտեղ վազողը եւ յոգնութիւնը քաշողը՝ մարզիկն է, որը փաստօրէն գտնւում է մարզադաշտում»,- ասաց Սրբազանը, յաւելելով, թէ յարատեւ վարժութիւնն ու առաւել ճիգը միշտ իրենց դրական արդիւնքն են ունենալու խաղի վերջում:

Առաջնորդ Սրբազանը այս առիթով բարձր գնահատեց Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի վարչութեանը եւ բոլոր մարզիկ-ուհիների, որոնք սիրողական մակարդակով վարժւելով, իրենց ազատ ժամերին «Արարատ»-ի դաշտում նախապատրաստւել էին սոյն մարզախաղերին: Ի վերջոյ, նա յաջողութիւն մաղթեց բոլորին, յուսալով, որ յաղթանակած կը վերադառնան Թաւրիզ:

Հանդիպման աւարտին, մասնաճիւղի վարչութեան եւ Թեհրան մեկնող խմբի պատասխանատու Վահիկ Բաղդասարեանի կողմից գործնական ուղղութիւններ տրւեցին մարզիկ-ուհիներին, արդիւնաշատ մասնակցութեան համար, որից յետոյ Սրբազան Հօր ճանապարհի աղօթքով փակւեց երեկոն:

Յարակից լուրեր

  • Ապրիլեան Սրբացեալ Նահատակաց տօնը Ատրպատականի հայոց թեմում
    Ապրիլեան Սրբացեալ Նահատակաց տօնը Ատրպատականի հայոց թեմում

    Չորեքշաբթի 24 Ապրիլ 2019-ին, Ապրիլեան մեր Նահատակների սրբատօնը յատուկ ձեւով կատարւեց Ատրպատականի հայոց թեմում, մասնակցութեամբ իր ազգային դատի գիտակից հաորդիների, Նահատակների յիշատակի առջեւ խոնարհումով:

  • Մեր սրբերի արեան գինը խաղաքարտ չէ՛
    Մեր սրբերի արեան գինը խաղաքարտ չէ՛

    Պահանջատէր մեր ժողովուրդը արդէն 104-րդ տարին լինելով, ապշահար հետեւում է քաղաքակիրթ կոչւած աշխարհի յամրաքայլ ընթացքին, որոնք իրենց դարաւոր քնից արթնացող հեքիաթային իշխանների նման, նոր յիշում են 20-րդ դարի առաջին եւ մեծագոյն ողբերգութիւնը գէթ ճանաչելու իրենց պարտականութիւնը, թող դեռ դատապարտելու պարտաւորութիւնը:  

  • Տառապողին փառաւորումը՝ Յարութիւն
    Տառապողին փառաւորումը՝ Յարութիւն

    Մարդկանց ամենամեծ ակնկալիքը, դժւարութիւններից դուրս գալու հրաշազան պահն է, որը եթէ ո՛չ յաղթանակի, բայց գէթ փրկութեան ելքով է ազատագրում տագնապահար մարդուն: Յաջողութիւնների ակնկալիքը միշտ զբաղեցնում է մարդու հոգու եւ մտքի հորիզոնը, կարմրաւուն արեւի բազմերանգ ճառագայթների գունագեղ յոյսով վառւած: Սակայն նեղութիւնների դժւարանցանելի արահետներից եւ տրտմութեան հովտից դուրս գալը՝ մարդկային ցեղի համար միշտ նախապատիւ է ու գերադաս, գլխաւորելով նրա սպասումների փութանակի լուծում սպասող ցուցակը:

  • Զատկական տօնավաճառ՝ Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղում
    Զատկական տօնավաճառ՝ Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղում

    Ուրբաթ, 12 ապրիլ 2019 թ.-ի երեկոյեան, ժամը 8-ին, «Արարատ»-ի Թաւրիզի մասնաճիւղի կենտրոնատեղիում պաշտօնական բացումը կատարւեց զատկական տօնավաճառի:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ընդունեց Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի նորընտիր վարչութեան այցելութիւնը
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ընդունեց Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի նորընտիր վարչութեան այցելութիւնը

    Հինգշաբթի 11 ապրիլ 2019-ի յետմիջօրէին ժամը 5-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանը իր գրասենեակում ընդունեց Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի այցելութիւնը, գլխաւորութեամբ ատենապետ՝ Նժդիկ Աբրահամեանի:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։