Հա

Համայնք

10/09/2018 - 10:00

Ատրպատականում հոգեհանգիստ կատարւեց հանրակառքի արկածի զոհերի 10-րդ տարելիցի առիթով

Տաս տարիներ առաջ, 8 սեպտեմբեր 2008-ին, Արեւմտեան Հայաստանի իրենց շրջապտոյտը աւարտած երբ վերադառնում էին մէկ խումբ իրանահայեր, հանրակառքի արկածի զոհ դարձան, որոնցից 17 անձեր մահացան, իրենց ետին թողելով ընտանիքի սիրելի անդամներ, հարազատներ, բարեկամներ, ընկերներ: 

«alikonline.ir» - Տաս տարիներ առաջ, 8 սեպտեմբեր 2008-ին, Արեւմտեան Հայաստանի իրենց շրջապտոյտը աւարտած երբ վերադառնում էին մէկ խումբ իրանահայեր, հանրակառքի արկածի զոհ դարձան, որոնցից 17 անձեր մահացան, իրենց ետին թողելով ընտանիքի սիրելի անդամներ, հարազատներ, բարեկամներ, ընկերներ: 

Կիրակի, 9 սեպտեմբեր 2018-ին, վերոյիշեալ արկածի զոհերի տասներորդ տարելիցի առիթով, հրամանաւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, թեմի եկեղեցիներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, յաւարտ ս. եւ անմահ պատարագի, տեղի ունեցան հոգեհանգստեան արարողութիւններ: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Լիլաւայի Սբ. Սարգիս եկեղեցում ս. պատարագը մատոյց Թաւրիզի հոգեւոր հովիւ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը, իսկ երգեցողութիւնը կատարւեց «Կոմիտաս» երգչախմբի կողմից, ղեկավարութեամբ երաժիշտ՝ Վարդան Վահրամեանի: Ուրմիոյ Սբ. Ստեփանոս եկեղեցում պատարագեց արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը, իսկ երգեցողութիւնը կատարւեց «Նարեկացի» երգչախմբի կողմից, ղեկավարութեամբ Օֆելիա Սայադեանի:

Թաւրիզում մատուցւած պատարագին եւ հոգեհանգստեան արարողութեան հանդիսապետեց առաջնորդ Սրբազանը, հոգեհանգստից անմիջապէս առաջ օրհնելով յիշատակը բոլոր զոհերին: Նա այս առիթով քաջառողջութիւն մաղթեց նաեւ արկածից բոլոր վերապրողներին, համբերութիւն՝ զոհերի հարազատներին եւ հոգու խաղաղութիւն՝ անմեղ զոհերին:

Սբ. պատարագից եւ հոգեհանգստեան արարողութիւնից յետոյ, արկածահար զոհերի եկեղեցում ներկայ բոլոր հարազատները ցաւակցութիւն ընդունեցին հաւատացեալներից, որոնք բոլորն էլ իբրեւ ծանօթ-բարեկամներ սրտցաւ զգացմամբ սգացին նրանց անժամանակ կորուստը:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Իւրգիւթիւն գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Իւրգիւթիւն գիւղում

    Թեմի պատմութեան ընթացքում հայաթափւած տարբեր բնակավայրերում գտնւող եկեղեցիների եւ ազգային այլ կառոյցների տեղագրութիւնը կատարելու մեծ ճիգ ի գործ դնելով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը երկուշաբթի, 12 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Դիզմար գաւառակի նախկին հայաբնակ Իւրգիւթիւն գիւղը, վերայայտնելու այն ինչ որ մնացել էր անցեալից, իբրեւ շօշափելի յիշատակ, տեղի հայ կեանքից:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Ասրան գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Ասրան գիւղում

    Տեղագրական եւ կալւածային ցուցակագրման իր աշխատանքներում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 9 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Քէյւան գաւառակի նախկին հայաբնակ Ասրան գիւղը, հայկական հետքեր որոնելու այնտեղ:

  • Նորոգութիւններ Սալմաստի Հաֆթւան, Սառնա եւ Ախտախանա գիւղերի հայկական եկեղեցիներում
    Նորոգութիւններ Սալմաստի Հաֆթւան, Սառնա եւ Ախտախանա գիւղերի հայկական եկեղեցիներում

    Չորեքշաբթի, 7 օգոստոս 2019 թ.-ի վաղ առաւօտուն, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Սալմաստ, մօտկից հետեւելու գաւառի մի քանի եկեղեցիների վերանորոգութեան աշխատանքներին, որոնք կատարւում են Իրանի Մշակութային ժառանգութիւնների հիմնարկութեան կողմից եւ հիմնարկութեան նիւթական հովանաւորութեամբ, անմիջական հսկողութեամբ Իրանի Եկեղեցիների պահպանութեան կենտրոնին, տնօրէնութեամբ դոկտ. Շերլի Աւետեանի:

  • Թաւրիզի Հայ համլսարանականների միութեան վարչութիւնը այցելեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդին
    Թաւրիզի Հայ համլսարանականների միութեան վարչութիւնը այցելեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդին

    Երեքշաբթի, 6 օգոստոս 2019 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը իր գրասենեակում ընդունեց Թաւրիզի Հայ համալսարանականների միութեան նորընտիր վարչութեան կազմին, որը եկել էր Սրբազան Հօր օրհնութիւնը ստանալ, իր ընտրութիւնից յետոյ:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սղըն գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սղըն գիւղում

    Թեմի տարբեր շրջաններում եւ հայաթափւած գաւառներում ու գիւղերում գտնւող անշարժ գոյքի՝ եկեղեցիների, դպրոցների եւ գերեզմանատների տեղագրութիւնը կատարելու իր աշխատանքներում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 2 ոգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Քէյւան գաւառակի Սղըն գիւղը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։