Հա

Համայնք

15/09/2018 - 13:00

Թաւրիզում գումարւեց Ատրպատականի հայոց թեմի նորընտիր Պատգամաւորական ժողովի անդրանիկ նիստը

Ուրբաթ, 14 սեպտեմբեր 2018-ի առաւօտեան ժամը 10.30-ին, ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում, Տէրունական աղօթքով բացւեց Ատրպատականի հայոց թեմի նորընտիր Պատգամաւորական ժողովի 21-րդ նստաշրջանի անդրանիկ նիստը, հրաւէրով եւ նախագահութեամբ թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի:

«alikonline.ir» - Ուրբաթ, 14 սեպտեմբեր 2018-ի առաւօտեան ժամը 10.30-ին, ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում, Տէրունական աղօթքով բացւեց Ատրպատականի հայոց թեմի նորընտիր Պատգամաւորական ժողովի 21-րդ նստաշրջանի անդրանիկ նիստը, հրաւէրով եւ նախագահութեամբ թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Նորընտիր պատգամաւորների հետ ներկայ էին նաեւ Կրօնական եւ Թեմական խորհուրդների անդամները: Ժամանակաւոր դիւանի ատենապետ ընտրւեց Սերժիկ Մովսէսեանը, իսկ զոյգ ատենադպիրներ՝ Արմոնդ Բադալեանը եւ Սեւան Տիգրանեանը:

Ժամանակաւոր դիւանի հրաւէրով, առաջնորդ Սրբազանը ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի պատգամը, որը լի էր հայրական յորդորներով եւ ներկայ ժամանակի մարտահրաւէրների դիմաց խելամիտ զինման թելադրութիւններով: Նորին Սրբութիւնը իր հայրապետական օրհնութիւնը տալով նորընտիր կազմին, մաղթում էր որ միասնական ոգով եւ համերաշխութեան մթնոլորտում յառաջ տարւեն թեմի աշխատանքները, լծւելով շինարար այն ծրագրերին, որոնք տնտեսական այս նեղ ժամանակների համար փրկարար դեր են կատարելու: 

Լիազօրագրերի ստուգումից յետոյ կատարւեց մնայուն դիւանի համախոհական ընտրութիւն, սիրոյ ու հանդուրժողութեան արտայայտութիւնների բացառիկ դրսեւորումներով եւ ձեռամբարձ քւէարկութեամբ: Դիւանի անդամ ընտրւեցին Արմինէ Յովսէփեան (Ա ատենապետ), Սաքօ Մեջլումեան (Բ ատենապետ), Անահիտ Յակոբեան (Ա ատենադպիր) եւ Սարինէ Մեջլումեան (Բ ատենադպիր): Ժամանակաւոր դիւանի ատենապետ Սերժիկ Մովսէսեանը շնորհաւորական խօսքով հանդէս եկաւ եւ բարի երթ մաղթեց մնայուն դիւանի կազմին: Նորընտիր դիւանի անունից խօսք առաւ ատենապետ Արմինէ Յովսէփեանը, շնորհակալութիւն յայտնելով ներկաներին իրենց վստահութեան համար, եւ հաւաստիացրեց որ Դիւանը իր կարելին ի գործ է դնելու, ի դերեւ չհանելու համար բոլորի ակնկառոյց յոյսերը:

Ընտրեալ պատգամաւորների ցուցակը ամբողջացնելու համար, ըստ թեմի աւանդութեան, առաջնորդ Սրբազան Հօր կողմից նշանակւեցին յաւելեալ երեք պատգամաւորները՝ Սբ. Թադէոս առաքեալի վանքի պատգամաւոր նշանակւեց Սեդա Մեջլումեանը, Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքի պատգամաւոր՝ Գագիկ Յարութիւնեանը, իսկ Սալմաստի պատգամաւոր վերահաստատւեց, Սալմաստում բնակւող եւ տեղի Գործակալական խորհրդի միակ ներկայացուցիչ՝ Ռուբէն Տէր-Պօղոսեանը: Այս առիթով Սրբազան Հայրը լուսաբանեց ներկայ ժողովականութեան, արխիւային նիւթերի մէջբերումով, որ անցեալում մեր վանքերի շրջապատում բնակւող գիւղերի եւ գաւառների ներկայացուցիչ պատգամաւորներ էին համարւում վանքերի վանահայրերը, որոնք նշանակւում էին թեմակալ առաջնորդի կողմից: Ուստի, նոյն աւանդութեան շարունակութիւնը պահպանւել էր թեմում մինչեւ այսօր, դրանց փոխարէն աշխարհական ներկայացուցիչներ ներառելով պատգամաւորական ժողովի կազմում: Սրբազանը նաեւ իր շնորհաւորական խօսքը ուղղեց բոլոր պատգամաւորներին եւ դիւանին, մաղթելով որ բացւած նոր էջը կարեւոր իրագործումներով հարստանայ, հանդուրժողականութեամբ, փոխադարձ ան-վերապահ վստահութեամբ եւ համագործակցութեամբ ամրապնդւած: 

Դիւանի կողմից ընթերցւեց ստացւած շնորհաւորական ուղերձ, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովի անդամ՝ Իրանից ընտրւած Թովմաս Թովմասեանի կողմից ստորագրւած: Նա իր ուրախութիւնը յայտնելով թեմական կեանքի վերաշխուժացման այս փուլի առիթով, փափաք էր յայտնում որ թեմի վերակազմակերպման համար Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կողմից առաջարկւած երկարաժամկէտ ծրագրի մշակումը կատարի ժողովը յառաջիկայում, այն ներկայացնելու համար Կիլիկիոյ կաթողիկոսութեան: Ժողովը նկատի է ունենալու սոյն ծրագրի մշակման անյետաձգելի խնդիրը, թեմի բոլոր կառոյցներին տալու նոր ուժականութիւն եւ ապագայատեսիլ ծրագրաւորում:

Առաջարկների օրակարգին մասնակցելով, բոլոր պատգամաւորները անժամանցելի համարեցին միասնական ոյժերով առկախ մնացած խնդիրները վերատեսութեան ենթարկելու եւ դրանց վերջնական լուծում տալու հրամայական անհրաժեշտութիւնը: Բոլորի արդար մտահոգութիւնները կանգնում էին հասարակ մէկ յայտարարի վրայ՝ ճգնաժամային այն դրութիւնը, որը համայն աշխարհում եւ յատկապէս Իրանում տագնապ է յառաջացրել, տնտեսական անել եւ անբացատրելի դժւարութիւններով: Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Ջանանեանի կողմից բացատրութիւններ տրւեցին վարչական եւ տնտեսական մէկ շարք հարցերին, որոնք գոհացուցիչ թւացին բոլորին, արդէն իսկ մէկ քայլ վերցրած լինելու բաւարարութիւն տալով ժողովին:

Սրբազան Հօր «Պահպանիչ» աղօթքով եզրափակւեց ժողովը, որից յետոյ պատգամաւորները սեղանակից դարձան իրարու, կէսօրւայ ճաշի շուրջ շարունակելով իրենց շինիչ զրոյցները:

Image Gallery

View the embedded image gallery online at:
http://alikonline.ir/news/community/azerbaijan-provinces/item/49635-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProId989a49702d

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Մարանդում.  Նոյ Նահապետի կնոջ գերեզմանին այց
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Մարանդում. Նոյ Նահապետի կնոջ գերեզմանին այց

    Երկուշաբթի, 4 փետրւարի, 2019-ին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան այցելեց Մարանդ քաղաքը, որտեղ այժմու հնագոյն բազարում գտնւող պատմական մզկիթի հովանու ներքոյ է առնւել Նոյի կնոջ աւանդական գերեզմանի վայրը: Սրբազան Հօր կատարած հետազօտութեան մանրամասները եւ այս մասին նրա գրած շահեկան ուսումնասիրութիւնը հրատարակում ենք ստորեւ, ի՛ր գրչով:

  • Թաւրիզում օծւեցին Մաղարդայ Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքի նոր կանթեղները
    Թաւրիզում օծւեցին Մաղարդայ Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքի նոր կանթեղները

    Ատրպատականի հայոց թեմի վանքերի բարեզարդման հանդէպ բարեպաշտ նախանձնախնդրութեան արտայայտութիւն դարձաւ կիրակի 3 փետրւար 2019-ին, Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Սուրբ Սարգիս եկեղեցում, յընթացս ս. պատարագի տեղի ունեցած հանդիսաւոր արարողութիւնը, երբ օծւեցին Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքի տաճարի նոր կանթեղները: 

  • Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի ընթրիքը՝ ի պատիւ իր բասկետբոլի խմբի
    Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի ընթրիքը՝ ի պատիւ իր բասկետբոլի խմբի

    Գնահատելու համար իր բասկետբոլի խմբի նւիրեալ մարզիկներին, որոնք անցած մէկ քանի օրերի ընթացքում մասնակցեցին Արեւելեան Ատրպատականի նահանգում կազմակերպւած տարբեր ակումբների հետ բասկետբոլային մրցաշարին, հինգշաբթի 31 յունւար 2019 թ.-ի երեկոյեան ժամը 9-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի վարչութիւնը պաշտօնական ընթրիքով պատւեց նրանց: 

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը շնորհաւորեց իրանահայ հասարակական գործիչ՝ Լեւոն Ահարոնեանին
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը շնորհաւորեց իրանահայ հասարակական գործիչ՝ Լեւոն Ահարոնեանին

    19 յունւար 2019 թւակիր պաշտօնական գրով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, թեմի ազգային իշխանութեան անունից շնորհաւորեց իրանահայ հասարակական գործիչ Լեւոն Ահարոնեանին, Իրանցի մէկ շարք բարձրամակարդակ գործարարների հետ պետական «Ամին Օլ Զարբ» բարձրագոյն շքանշանով պարգեւատրւելու ուրախ առիթով:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը շնորհաւորեց Հայոց Բանակի հիմնադրութեան տօնը
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը շնորհաւորեց Հայոց Բանակի հիմնադրութեան տօնը

    Երկուշաբթի 28 յունւար 2019 թւակիր պաշտօնական գրով, ուղղւած ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանը շնորհաւորեց Հայոց Բանակի հիմնադրութեան տօնը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։