Հա

Համայնք

16/09/2018 - 09:30

Ատրպատականի հայոց թեմին ուղղած նամակում՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոս ողջունում է Իրանի հոգեւոր առաջնորդի հոգածութիւնը հայ ժողովրդին

14 սեպտեմբեր 2018-ին, Ատրպատականի հայոց թեմում գումարւած Պատգամաւորական ժողովի նորընտիր կազմին ուղղւած Հայրապետական պատգամում, Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոս, եղբայրական ջերմ սիրով իր գնահատանքն է յայտնում Իրանի Իսլամական Հանրապետութեան հոգեւոր գերագոյն առաջնորդ՝ այաթ. Ալի Խամենէյին, ողջունելով հայ ժողովրդի նկատմամբ նրա եւ պետական բոլոր կառոյցների ցուցաբերած բարձրաշնորհ հոգածութիւնը:

«alikonline.ir» - 14 սեպտեմբեր 2018-ին, Ատրպատականի հայոց թեմում գումարւած Պատգամաւորական ժողովի նորընտիր կազմին ուղղւած Հայրապետական պատգամում, Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոս, եղբայրական ջերմ սիրով իր գնահատանքն է յայտնում Իրանի Իսլամական Հանրապետութեան հոգեւոր գերագոյն առաջնորդ՝ այաթ. Ալի Խամենէյին, ողջունելով հայ ժողովրդի նկատմամբ նրա եւ պետական բոլոր կառոյցների ցուցաբերած բարձրաշնորհ հոգածութիւնը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Նորին Սրբութիւնը ակնարկելով Ատրպատականի հայոց թեմի գործունէութեան եւ հիւսիսային Իրանում բնակւող մեր ժողովրդի հոգեւոր հովանաւորութիւնը ստանձնած սոյն թեմի վարչական կառոյցների աշխատանքին, որոնք ընդգրկում են հոգեւոր, կրթական, մշակութային,մարդասիրական եւ այլ բնագաւառներ, իր բարձր գնահատանքն է յայտնում զոյգ նահանգների պետական մարմինների բարեացակամ վերաբերմունքի եւ հայ համայնքի գործերին նրանց ցուցաբերած աջակցութեան համար:

Ի վերջոյ, Վեհափառ Հայրապետը աղօթք է բարձրացնում առ Աստւած, որ անսասան պահի Իրանի իսլամական հանրապետութիւնը եւ առաւել բարգաւաճեցնի ժողովրդի կեանքը:

Յարակից լուրեր

  • Իր աշխատանքներն սկսեց Հ.Մ.Ա.Կ.-ի 28-րդ Պատգամաւորական ժողովը
    Իր աշխատանքներն սկսեց Հ.Մ.Ա.Կ.-ի 28-րդ Պատգամաւորական ժողովը

    Երէկ երեկոյեան փետրւարի 19-ին, «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում կազմակերպութեան հիմնով կատարւեց Պատգամաւորական ժողովի պաշտօնական բացումը, որի ժամանակաւոր դիւանի ընտրութիւնից յետոյ, գործող Կենտրոնական վարչութեան նախագահ ճրտգ. Գէորգ Վարդանը համապարփակ զեկոյց ներկայացրեց կազմակերպութեան զանազան միութիւնների եւ մասնաճիւղերի ներքին եւ արտաքին մասշտաբով ծաւալած երկամեայ աշխատանքների մասին, ընդգծելով որ բոլոր աշխատանքների նպատակը մէկն է՝ հայեցի, ազգային ոգով դաստիարակել հայ նոր սերնդին, եւ միշտ վեր դասել ազգային շահերը:

  • Մարկոս Էնդլերի Ատրպատականի թեմի վերաբերւող նկարչական գործերը ցուցադրւում են Գերմանիայում
    Մարկոս Էնդլերի Ատրպատականի թեմի վերաբերւող նկարչական գործերը ցուցադրւում են Գերմանիայում

    Գերմանացի գեղանկարիչ Մարկոս Էնդլեր, որ անցած տարի, 5-12 Հոկտեմբեր 2018-ին, այցելել էր Ատրպատականի Հայոց թեմ եւ իր ուղեւորութեան ընթացքում գծագրած նկարները ցուցադրել Թաւրիզում, 10 Հոկտեմբեր 2018-ին, հովանաւորութեամբ Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանի եւ կազմակերպութեամբ Թաւրիզի Հայ Համալսարանականների Միութեան, Գերմանիայում երկու յաջորդական ցուցահանդէսներով ներկայացրեց նոյն պատկերները, «ՊԱՏՈՒՀԱՆ արեւելեան մշակութային տեսարանի վրայ» ընդհանուր խորագրի ներքեւ։

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Մարանդում.  Նոյ Նահապետի կնոջ գերեզմանին այց
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Մարանդում. Նոյ Նահապետի կնոջ գերեզմանին այց

    Երկուշաբթի, 4 փետրւարի, 2019-ին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան այցելեց Մարանդ քաղաքը, որտեղ այժմու հնագոյն բազարում գտնւող պատմական մզկիթի հովանու ներքոյ է առնւել Նոյի կնոջ աւանդական գերեզմանի վայրը: Սրբազան Հօր կատարած հետազօտութեան մանրամասները եւ այս մասին նրա գրած շահեկան ուսումնասիրութիւնը հրատարակում ենք ստորեւ, ի՛ր գրչով:

  • Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոս կ'ողջունէ Ապրիլ 24-ը Հայոց Ցեղասպանութեան յիշատակի օր հռչակելու նախագահ Մաքրոնի որոշումը
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոս կ'ողջունէ Ապրիլ 24-ը Հայոց Ցեղասպանութեան յիշատակի օր հռչակելու նախագահ Մաքրոնի որոշումը

    Չորեքշաբթի, 6 Փետրուար 2019-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոս շնորհակալական ու գնահատանքի նամակ մը յղեց Ֆրանսայի Հանրապետութեան նախագահ Էմմանուէլ Մաքրոնին, ջերմօրէն ողջունելով Ապրիլ 24-ը Ֆրանսայի մէջ «Հայոց Ցեղասպանութեան յիշատակի ազգային օր» հռչակելու իր որոշումը:

  • Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոս մօտէն կը հետեւի Վենեզուէլլայի հայ գաղութին իրավիճակին
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոս մօտէն կը հետեւի Վենեզուէլլայի հայ գաղութին իրավիճակին

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը մօտէն կը հետեւի վերջին օրերու Վենեզուէլլայի մէջ ստեղծուած կացութեան զարգացումներուն եւ այդ ծիրէն ներս հայ գաղութին դիմագրաւած դժուարութիւններուն։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։