Հա

Համայնք

27/09/2018 - 12:55

Հայագիտական Բ գիտաժողով Թաւրիզում

28 սեպտեմբեր եւ 1 հոկտեմբեր 2018-ին տեղի է ունենալու Թաւրիզի Բ․ հայագիտական գիտաժողովը, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ կազմակերպութեամբ ազգ․ առաջնորդարանի: 

«alikonline.ir» - 28 սեպտեմբեր եւ 1 հոկտեմբեր 2018-ին տեղի է ունենալու Թաւրիզի Բ․ հայագիտական գիտաժողովը, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ կազմակերպութեամբ ազգ․ առաջնորդարանի: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Հայագիտական սոյն գիտաժողովին մասնակցելու են մէկ տասնեակ հայ եւ օտար ուսումնասէրներ եւ գիտաշխատողներ Թաւրիզից, Գերմանիայի տարբեր քաղաքներից, Յունաստանից, Ֆրանսիայից եւ Ճաբոնիայից։

Ներկայացւող զեկոյցների նիւթերը շօշափում են անձեր, դէպքեր, վայրեր, փորձառութիւններ ու հարցեր հայագիտական հետեւեալ բնագաւառներից․ Ատրպատականի տեղական պատմութիւն, միջնադարեան եւ արդի գրականութիւն, բանասիրութիւն, աստւածաբանութիւն, ցեղասպանութիւն, երաժշտագիտութիւն եւ ընկերաբանութիւն։ Գիտաժողովի առաջին օրը անցկացւելու է ազգային առաջնորդարանի շէնքում տեղակայւած Թաւրիզի Հայ Համալսարանականների միութեան կենտրոնատեղիում, իսկ երկրորդ օրը՝ Դարաշամբի Սբ․ Ստեփանոս Նախավկայի վանքում։

Նշենք, որ Թաւրիզի Ա հայագիտական գիտաժողովը տեղի էր ունեցել անցած տարւայ 13-16 հոկտեմբերին:

Յարակից լուրեր

  • Սիրահարների տօնի առիթով ուրախ երեկոյ՝ Թաւրիզի Տաթեւ պարախմբի նախաձեռնութեամբ
    Սիրահարների տօնի առիթով ուրախ երեկոյ՝ Թաւրիզի Տաթեւ պարախմբի նախաձեռնութեամբ

    Սիրահարների տօնի հմայքը աւելացնող եւ երիտասարդութեան սիրտը գրաւող ծրագիր եղաւ, 15 Փետրւար  2019-ին, Ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան սրահում կայացած ուրախ երեկոն, կազմակերպութեամբ Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի հովանու ներքոյ գործող «Տաթեւ» պարախմբի:

  • Թաւրիզում օծւեցին Մաղարդայ Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքի նոր կանթեղները
    Թաւրիզում օծւեցին Մաղարդայ Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքի նոր կանթեղները

    Ատրպատականի հայոց թեմի վանքերի բարեզարդման հանդէպ բարեպաշտ նախանձնախնդրութեան արտայայտութիւն դարձաւ կիրակի 3 փետրւար 2019-ին, Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Սուրբ Սարգիս եկեղեցում, յընթացս ս. պատարագի տեղի ունեցած հանդիսաւոր արարողութիւնը, երբ օծւեցին Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքի տաճարի նոր կանթեղները: 

  • «Վանի արծաթը»` Թաւրիզում
    «Վանի արծաթը»` Թաւրիզում

    Թաւրիզի հայկական թաղամասի Պարոն Աւագ փողոցը հատւում է կենտրոնական Շարիաթի փողոցին, որով զբօսնելիս միանգամից աչք է ծակում «Van Silver» անունը կրող փոքրիկ խանութը: Բացի անւանումից, այն առաւել լուսարձակ է ցուցափեղկերին շողշողացող արծաթեայ իրերի հաշւին, քան հարեւան տաղաւարներն են:

  • Թաւրիզի ուրբաթօրեայ աղօթապետը, նահանգապետը եւ առաջնորդ Սրբազանը հայ նահատակի տանը
    Թաւրիզի ուրբաթօրեայ աղօթապետը, նահանգապետը եւ առաջնորդ Սրբազանը հայ նահատակի տանը

    Կիրակի 6 յունւար 2019-ի երեկոյեան ժամը 8-ին, Թաւրիզի ուրբաթօրեայ աղօթապետ եւ Իրանի Իսլամական Յեղափոխութեան այժմու հոգեւոր առաջնորդի ներկայացուցիչ՝ այաթ. Ալէ Հաշեմ, ընկերակցութեամբ Արեւելեան Ատրպատականի նահանգապետ Փուրմոհամմեդիի, Նահատակների յատուկ պետական հիմնարկութեան ընդհ. տնօրէնի, Փոքրամասնութեանց գրասենեակի պատախանատուի եւ թղթակիցների, այցելեց հայ նահատակներ՝ Կայծակ Դաւթեանի եւ Գառնիկ Փիլիպոսեանի բնակարանը:

  • Նոր տարւայ անդրանիկ ս. պատարագ մատուցւեց Ատրպատականի հայոց թեմում
    Նոր տարւայ անդրանիկ ս. պատարագ մատուցւեց Ատրպատականի հայոց թեմում

    Ատրպատականի հայոց թեմում՝ ապրող մեր ժողովրդի զաւակները, երկուշաբթի, 31 դեկտեմբեր 2018-ի գիշերւայ ժամը տասներկուսին նոր տարին դիմաւորելուց յետոյ, երեքշաբթի 1 յունւար 2019-ին շտապեցին հայոց եկեղեցիները, Թաւրիզում եւ Ուրմիայում, աղօթքով ու սուրբ պատարագի մասնակցութեամբ սկսելու իրենց տարին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։