Հա

Համայնք

30/09/2018 - 11:20

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ընդունեց ճապոնիացի հայագէտին

Ուրբաթ, 28 սեպտեմբեր 2018-ին, հրաւէրով Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, երեք օրւայ համար Տոկիոյից Թաւրիզ ժամանեց ճապոնիացի հայագէտ եւ Տոկիոյի Վասեդա համալսարանի դասախօս Տակայուկի Եոշիմուրա, մասնակից լինելու Ատրպատականի թեմի կազմակերպած, Թաւրիզի հայագիտական Բ գիտաժողովին: 

«alikonline.ir» - Ուրբաթ, 28 սեպտեմբեր 2018-ին, հրաւէրով Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, երեք օրւայ համար Տոկիոյից Թաւրիզ ժամանեց ճապոնիացի հայագէտ եւ Տոկիոյի Վասեդա համալսարանի դասախօս Տակայուկի Եոշիմուրա, մասնակից լինելու Ատրպատականի թեմի կազմակերպած, Թաւրիզի հայագիտական Բ գիտաժողովին: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունելով դոկտ. Եոշիմուրային, առաջնորդ Սրբազանը իր ուրախութիւնը յայտնեց հրաւէրը ընդունելու համար եւ ընդհանուր գծերով ներկայացրեց թեմի կեանքը իր բոլոր բնագաւառներով եւ աշխատանքային երեսներով: Կայացած հանդիպմանը ներկայ գտնւեց նաեւ Համբուրգի համալսարանի դասախօս եւ վերոյիշեալ գիտաժողովի կազմակերպիչ յանձնախմբի անդամ՝ Իշխան Չիֆթճեանը:

Դոկտ. Եոշիմուրա իմացած լինելով Թաւրիզում սկսւած հայագիտական Ա գիտաժողովի մասին, գոհունակութիւն յայտնեց սփիւռքի տարածքում հայագիտութեան հանդէպ սոյն հետաքրքրութեան համար, յատկապէս նոր սերնդի շրջանակներում: Նա խօսեց Ճապոնիայում հայերէն լեզւի ուսուցման իր աշխատանքների մասին, ճապոնիացի ուսանողներին մեր մայրենին եւ նրա պատմութիւնը ծանօթացնելու ծրագրերը ներկայացնելով:

Յայտնենք որ նոյն օր կէսօրին, դոկտ. Եոշիմուրա գիտաժողովին ներկայացրեց «Ի՞նչ էր դրդապատճառը, որ Սովետական Հայաստանը Հայոց Ցեղասպանութեան յիշատակումը կազմակերպեց 1965 թւին» նիւթը: Հանդիպման աւարտին, առաջնորդ Սրբազանը «Ուղեւորութիւն Ատրպատականի հայոց թեմում» գրքի Ա հատորից երկու օրինակներ յանձնեց, մէկը Ճապոնիայի հայերէնագիտութեան գրադարանին եւ միւսը դոկտ. Տակայուկիյին, իսկ վերջինս Տոկիոյից բերւած յուշանւէր յանձնեց Սրբազան Հօրը:

Նոյն օր Սրբազանը ընդունեց նաեւ գիտաժողովի մասնակցող այլ ուսումնասէրների այցը՝ գերմանիայից՝ Հանօվերի համալսարանի դասախօս՝ դոկտ. Ռեկինա Ռանդհօֆէրի, Աթէնքի համալսարանի դասախօս՝ դոկտ. Հերւէ Ժորժելինի եւ Լուտերական եկեղեցու կին Վերապատւելի Բեթինէ Ռայխելդի, որոնք Կոմիտասի, պոլսահայ գրող Զաւէն Բիբեռեանի եւ հայ որբերի փրկարար Քարէն Եփփէի մասին մասնագիտական դասախօսութիւններ էին պատրաստել:

Նշենք, որ Թաւրիզի հայագիտական Բ գիտաժողովի աշխատանքները շարունակւելու են, եւ երկուշաբթի, 1 հոկտեմբեր 2018-ին, Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքում, լսելուց յետոյ գիտաժողովի երկրորդ բաժնի դասախօսների նիւթերը, արժեւորման նիստով եզրափակելւու է ծրագիրը:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Անթիլիաս
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Անթիլիաս

    Երեքշաբթի, 16 հոկտեմբեր 2018-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Անթիլիաս, Լիբանան, իբրեւ անդամ Ազգային Կենտրոնական վարչութեան Կրօնական ժողովի: 

  • Թաւրիզի  հայագիտական Բ․ գիտաժողով
    Թաւրիզի հայագիտական Բ․ գիտաժողով

    Ուրբաթ, 28 սեպտեմբեր եւ երկուշաբթի, 1 հոկտեմբեր 2018-ին, Ատրպատականի հայոց թեմում տեղի ունեցաւ Թաւրիզի հայագիտական Բ․ գիտաժողովը՝ հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ թեմիս առաջնորդ գերշ․ Տ․ Գրիգոր Ս. եպս․ Չիֆթճեանի։ Ըստ կազմակերպիչ յանձնախումբի հաղորդած տեղեկութեան, գիտաժողովը ամենամեայ դրութեամբ տեղի է ունենալու։

  • Թարգմանչաց տօնի հանդիսաւոր ժամերգութիւն եւ Հայ Մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզում
    Թարգմանչաց տօնի հանդիսաւոր ժամերգութիւն եւ Հայ Մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզում

    Շաբաթ, 13 հոկտեմբեր 2018-ի առաւօտեան ժամը 11-ին, հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Սբ. Սարգիս եկեղեցում տեղի ունեցաւ հանդիսաւոր ժամերգութիւն, Սրբոց Թարգմանչաց Վարդապետաց տօնի առիթով: «Քրիստոս Աստւած մեր» եղանակաւոր մաղթանքի ընթացքում յիշւեցին Թարգմանիչ Վարդապետները գլխաւորութեամբ Սուրբ Սահակ հայրապետի եւ Սբ. Մեսրոպ Մաշտոց վարդապետի:

  • «Յիմ Կիլիկիա»
    «Յիմ Կիլիկիա»

    Նահապետի երազը, մեր ստւերոտ պատմութեան ոլորապտոյտ բաւիղների եզրին հասակ առած ծառերի տերեւներն է շօշափում, դրանց երեսի փայլի յետեւում պահւած արծաթագոյն էջերը թերթատելով: Երազը երբե՛ք հեռու չէ իրականութիւնից, եթէ ժամանակի խորհուրդը խորտակելու ոյժ կարելի լինի ամբարել բազկի մէջ առնական, ինչպէս նաեւ եթէ յաջողւի խեղդել կոկորդում՝ հեծկլտուքը մանկական, վարդի փոխարէն յոյս ցանելով հրւանդանին մօտեցող մեր նաւի տատանող կամրջակի լաստերի վրայ:

  • Գերմանացի Մարկոս Էնդլերի «Պատուհան» գծանկարչական ցուցահանդէսը՝ Թաւրիզում
    Գերմանացի Մարկոս Էնդլերի «Պատուհան» գծանկարչական ցուցահանդէսը՝ Թաւրիզում

    Չորեքշաբթի, 10 հոկտեմբեր 2018-ի երեկոյեան ժամը 8-ին, ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, ազգ. առաջնորդարանի «Հ. Ոսկանեան» սրահում բացումը կատարւեց գերմանացի արւեստագէտ Մարկոս Էնդլերի «Պատուհան» խորագրով գծանկարչական ցուցահանդէսին, հովանաւորութեամբ Թեմական խորհրդի եւ կազմակերպութեամբ Թաւրիզի Հայ Համալսարանականների միութեան: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։