Հա

Համայնք

30/09/2018 - 14:00

Հանդիսաւոր ս. պատարագ եւ մատաղօրհնէք Գեարդաբադի Սբ. Գէորգ եկեղեցու անւանակոչութեան տօնին

Հինգշաբթի, 27 սեպտեմբեր 2018-ին Սրբոյն Գէորգայ Զօրավարի տօնի առիթով Գեարդաբադի դարաւոր եկեղեցու անւանակոչութեան ս. պատարագը մատուցւեց եւ 20-րդ տարին լինելով մատաղօրհնէք կատարւեց, ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի:

«alikonline.ir» - Հինգշաբթի, 27 սեպտեմբեր 2018-ին Սրբոյն Գէորգայ Զօրավարի տօնի առիթով Գեարդաբադի դարաւոր եկեղեցու անւանակոչութեան ս. պատարագը մատուցւեց եւ 20-րդ տարին լինելով մատաղօրհնէք կատարւեց, ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Երեկոյեան ժամը 6-ից մինչեւ կէս գիշերւան 12-ը, շուրջ 1000 հաւատացեալներ, Ուրմիայից, Թաւրիզից, Թեհրանից եւ տարբեր շրջաններից, հայ եւ ասորի, ժամանել էին հնադարեան գիւղը, Սբ. Գէորգ եկեղեցու հովանու տակ աղօթելու հայութեամբ բաբախող Գեարդաբադում:                                               

Յընթացս սուրբ պատարագի, ներկայ հաւատացեալներին իր պատգամը յղեց առաջնորդ Սրբազանը: Խորանին սպասարկում էին Ուրմիոյ հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը եւ Թաւրիզի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը: Պատարագի սրբազան երգեցողութիւնը կատարւեց «Կոմիտաս» երգչախմբի կողմից, ղեկավարութեամբ երաժիշտ Վարդան Վահրամեանի:

Գեարդաբադ գիւղի հոգաբարձութեան եւ խնամակալութեան կողմից կազմակերպւած ուխտագնացութիւնը երկար շաբաթների վրայ տարածւած աշխատանքով իրականացւել էր, յատկապէս մատաղի պատրաստութեան դժւարին գործը, սակաւ մարդոյժով յաջողացնելով:

Առաջնորդ Սրբազանը սրբերի վարքից դուրս բերելով Սուրբ Գէորգի կեանքն ու նահատակութիւնը, քրիստոնէական հաւատքի անշեղ հետեւորդները լինելու պատգամով դիմեց հաւատացեալներին, շեշտելով Քրիստոսի բանաւոր հօտի արժանաւոր անդամ լինելու հրամայականը:

Պատարագի աւարտին ջրօրհնէք կատարւեց Սբ. Մանաճիհր Ռշտունու աջով, որից՝ անմիջապէս յետոյ, եկեղեցական թափօրը ուղղւեց դէպի եկեղեցու շրջափակ, որտեղ յարդարւած յատուկ սեղանի վրայ բերւեց մատաղը՝ օրհնութեան համար: Յատուկ աղօթքներով եւ «ամէն ալէլուիա»-ի երգեցողութեամբ կատարւեց մատաղօրհնէքը, ի յիշատակ բոլոր ննջեցեալների: Ապա, բոլոր ժողովրդի մասնակցութեամբ երգւեց «Կիլիկիա»-ն եւ սկսւեց հալիմի բաժանումը:

Սրբազան Հայրը սեղանի օրհնութիւն կատարելուց յետոյ իր բարձր գնահատանքը յայտնեց գիւղի հոգաբարձութեան եւ խնամակալութեան, ինչպէս նաեւ շրջանի բոլոր կառոյցներին, միասնական ջանքերով ուխտագնացութիւնը կազմակերպելու համար: Ապա, յատուկ գնահատանք յայտնեց ազգային բարերար եւ «Կիլիկեան Իշխան»-ի շքանշանակիր Էդիկ եւ Սանդրա Մեջլումեանին, նիւթական օժանդակութեան համար, որով իրականացւել էր բակի յարդարանքը եւ հիւրասիրութիւնը: Նա իր գնահատանքը յայտնեց նաեւ հոգաբարձութեան ատենապետ տէր եւ տիկին Արբակ եւ Ժագլին Արշակեանին, տէր եւ տիկին Մարտիկ եւ Լալա Ֆարհադեանին եւ Նորվարդ Անտոնեանին:

Նշենք, թէ ժողովուրդը եկեղեցու շրջափակում մնաց մինչեւ ուշ գիշեր, վայելելով գիւղի հոգաբարձութեան եւ խնամակալ մարմնին:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմը Անթիլիասում ներկայացրեց իր յառաջիկայ գործունէութեան նախագիծը
    Ատրպատականի հայոց թեմը Անթիլիասում ներկայացրեց իր յառաջիկայ գործունէութեան նախագիծը

    Հինգշաբթի 9 մայիս 2019-ի յետմիջօրէին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի նախագահութեամբ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական Վարչութիւնը լսեց Ատրպատականի հայոց թեմի պատրաստած նախագիծը, իր գործունէութեան յառաջիկայ տարիների գծով:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Անթիլիաս
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Անթիլիաս

    Կիրակի, 5 մայիս 2019-ի առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Լիբանան, Անթիլիասի Մայրավանքում 7-10 մայիսին մասնակցելու Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգ. Կենտրոնական Վարչութեան Կրօնական եւ Միացեալ զոյգ ժողովներին, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի:

  • Ապրիլեան նահատակաց տօնը հանդիսաւոր սբ. պատարագով նշւեց Ուրմիայում
    Ապրիլեան նահատակաց տօնը հանդիսաւոր սբ. պատարագով նշւեց Ուրմիայում

    Կիրակի, 28 ապրիլ 2019 թ.-ի առաւօտեան, Ուրմիայի ծխական Սբ. Ստեփանոս եկեղեցում հանդիսաւոր սուրբ եւ անմահ պատարագ մատոյց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, առընթերակայութեամբ Ուրմիայի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանի:

  • Սբ. Զատկւայ պատարագ Ռահւայի Սբ. Աստւածածին հնադարեայ եկեղեցում
    Սբ. Զատկւայ պատարագ Ռահւայի Սբ. Աստւածածին հնադարեայ եկեղեցում

    Յիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Յարութեան տօնի յաջորդող ուրբաթ օրը, 26 ապրիլ 2019-ին, առաւօտեան ժամը 11-ին, Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ժամանեց Ուրմիայի Ռահւա գիւղը, եւ եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ մատոյց գիւղի հնադարեայ Սբ. Աստւածածին եկեղեցում, ներկայութեամբ գիւղի եւ Ուրմիայից ժամանած հաւատացեալների:

  • Ապրիլեան Սրբացեալ Նահատակաց տօնը Ատրպատականի հայոց թեմում
    Ապրիլեան Սրբացեալ Նահատակաց տօնը Ատրպատականի հայոց թեմում

    Չորեքշաբթի 24 Ապրիլ 2019-ին, Ապրիլեան մեր Նահատակների սրբատօնը յատուկ ձեւով կատարւեց Ատրպատականի հայոց թեմում, մասնակցութեամբ իր ազգային դատի գիտակից հաորդիների, Նահատակների յիշատակի առջեւ խոնարհումով:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։