Հա

Համայնք

08/10/2018 - 13:10

Ի յուշ աշխարհահռչակ հայի Շառլ Ազնաւուրի «Աւէ մարիա»-ն հնչեց Լիլաւայի Սբ. Սարգիս եկեղեցում, յաւարտ հոգեհանգստեան

Կիրակի առաւօտեան, 7 հոկտեմբեր 2018-ին, ֆրանսիահայ աշխարհահռչակ երգիչ եւ երգահան Շառլ Ազնաւուրի հոգւոյ խաղաղութեան համար հոգեհանգստեան արարողութիւն տեղի ունեցաւ Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, տնօրինութեամբ թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի:

«alikonline.ir» - Կիրակի առաւօտեան, 7 հոկտեմբեր 2018-ին, ֆրանսիահայ աշխարհահռչակ երգիչ եւ երգահան Շառլ Ազնաւուրի հոգւոյ խաղաղութեան համար հոգեհանգստեան արարողութիւն տեղի ունեցաւ Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, տնօրինութեամբ թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Լիլաւայի Սբ. Սարգիս եկեղեցում հոգեհանգստեան պաշտօնին հանդիսապետեց առաջնորդ Սրբազանը, եւ յաւարտ սուրբ պատարագի, իր յարգանքի խօսքով օրհնեց յիշատակը նորոգ հանգուցեալ մեծանուն արւեստագէտին, դրւատիքով անդրադառնալով նրա մէջ ի յայտ եկած մարդու բարձր որակին.

«Սփիւռքում ծնւած այս հայը, դժւարին ճանապարհ հարթելով բարձրացաւ Ֆրանսիական երգարւեստի բեմահարթակը եւ ֆիլմարւեստի պաստառները, ի վերգրաւելով ֆրանսիացի բծախնդիր հանդիսատեսին: Սակայն, Ազնաւուր իր համաշխարհային համբաւը ի սպաս դրեց մեր ժողովրդին, դառնալով Սփիւռքահայութեան ամէնից ակնառու ներկայացուցիչը միջազգային տարողութեամբ: Նա իր մահո՛վ անգամ սատար հանդիսացաւ մեր ժողովրդի եւ մեր հայրենիքի համաշխարհային ճանաչման, երբ Ֆրանսիայի պետութիւնը բարձրագոյն կարգի յարգանքով յուղարկաւորեց ո՛չ միայն մեծ ֆրանսիացուն, այլեւ մեծ հային, Փարիզ հրաւիրելով Հայաստանի աւագանուն: Ազնաւուրի մահն էր, որ Հայաստանի օրհներգը հնչեցնել տւեց Եւրոպայի սրտում՝ Փարիզում եւ առիթ ընծայեց զոյգ երկրների աւագանիների իրարու կողք կանգնելուն, ի դէմս ամբողջ աշխարհում միլիոնաւոր ակնդիրների: Եւ սա, ընդամէնը մէկ սփիւռքահայ, որը կարողացել էր իր սեփական ջանքերով բարձրանալ համաշխարհային հռչակի դժւարին աստիճաններից, սակայն գագաթին հասնելուց յետոյ չէր՛ մոռացել իր ազգին, իր եկեղեցուն եւ իր հայրենիքին: Մեծ հայրենասէր էր նաեւ Ազնաւուր, եւ մեր ազգի զաւակները եւ մշակոյթի սիրահարները ընդերկար յարգելու են նրա անմար յիշատակը»,- ասաց Սրբազանը:

Հոգեհանգստեան արարողութեան աւարտին, նախքան արձակումը, հաւատացեալ ժողովուրդը եկեղեցում յուզումով ունկնդրեց «Աւէ Մարիա»-ն, Ազնաւուրի կատարմամբ, ի յարգանք մեծ մարդու, մեծ հայի, մեծ ֆրանսիացու, մեծ երգահան-երգչի եւ մեծ հայրենասէրի:

Շառլ Ազնաւուրը բազմիցս եղել է Սփիւռքահայութեան սիրտը հանդիսացող Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Մայրավանքում՝ Անթիլիասում, ամէն առիթով որ հրաւէր է ստացել ֆրասնախօսութեան թեքում ունեցող Լիբանանում ելոյթ ունենալու, իրեն երկրպագու բազմահազար հանդիսատեսների առջեւ: Այդ առիթներով, Շառլ Ազնաւուրը միշտ հանդիպել է իրերայաջորդ Հայրապետների հետ, իր յարգանքը ընծայելով Հայոց Ցեղասպանութեան զոհերի առաջին յուշարձան-մատուռում, Մայր Տաճարի կողքում: Կցեալ լուսանկարը ցոյց է տալիս Ազնաւուրի վերջին այցը Անթիլիաս եւ Արամ Վեհափառի հետ հանդիպումից յետոյ, իր փափաքով, նա յարգանք է ընծայել մէկուկէս միլիոն նահատակաց աճիւններին:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Աղայի եւ Բալա գիւղերում եւ Վարդան գիւղատեղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Աղայի եւ Բալա գիւղերում եւ Վարդան գիւղատեղում

    Թեմի տարբեր շրջաններում հետազօտական իր աշխատանքների ծիրից ներս, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, ուրբաթ 12 յուլիս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Աղայի եւ Բալա գիւղերը եւ նախկին հայկական Վարդան գիւղատեղը, տեղագրելով ցարդ աննկատ մնացած հինաւուրց գերեզմանատունը:

    Սրբազան Հօր կատարած ուսումնասիրութիւնը ներկայացնում ենք ստորեւ, ի՛ր գրչով:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Բերդ գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Բերդ գիւղում

    Ատրպատականի հայոց թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի ուսումնասիրական աշխատանքները, թեմի տարածքում նախկին հայաբնակ շրջանների տեղագրութիւնը կատարելու, շաբաթ 6 յուլիս 2019-ին նրան հասցրել էին Ղարադաղի Բերդ գիւղը: Տեղի եկեղեցու, գերեզմանատան եւ ընդհանրապէս նախկին հայկական կեանքի մասին Սրբազան Հօր կատարած ուսումնասիրութիւնը ստորեւ ներկայացնում ենք ի՛ր գրչով:

  • Եռօրեայ ուխտագնացութիւն դէպի Սբ. Թադէոս առաքեալի վանք (25, 26 եւ 27 յուլիս 2019 թ.)
    Եռօրեայ ուխտագնացութիւն դէպի Սբ. Թադէոս առաքեալի վանք (25, 26 եւ 27 յուլիս 2019 թ.)

    Այսու յայտնում ենք սիրելի ուխտաւոր հաւատացեալներին, թէ այս տարի Սբ. Թադէոս Առաքեալի Վանքի Ուխտագնացութիւնը բարձր արտօնութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսի, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի տեղի է ունենալու յուլիս ամսի 25, 26 եւ 27-ին (3, 4 եւ 5 մորդադ) կազմակերպութեամբ Վանքերի ուխտագնացութեան յանձնախմբի։

  • Ս. Ստեփանոս Նախավկայի վանքի միօրեայ ուխտագնացութիւն
    Ս. Ստեփանոս Նախավկայի վանքի միօրեայ ուխտագնացութիւն

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի Հայրապետական բարձր արտօնութեամբ, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր եպս. ՉիՖթճեանի հովանաւորութեամբ, Թեմական խորհրդի տնօրինութեամբ, եւ Վանքերի ուխտագնացութեան յանձնախմբի կազմակերպութեամբ, այս տարի Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքի տարեկան միօրեայ ուխտագնացութիւնը տեղի է ունենալու՝ չորեքշաբթի 24 յուլիս 2019 թւին (2 մորդադ)։

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սիրուն գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սիրուն գիւղում

    Տեղագրական եւ ազգագրական իր հետազօտութիւնների աշխատանքը շարունակելով թեմում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 5 յուլիս 2019 թ.-ին մեկնեց Ղարադաղի նախկին հայաբնակ Սիրուն գիւղը, եկեղեցու եւ գերեզմանատան ներկայ դրութիւնը արձանագրելու, ինչպէս նաեւ հայկական որեւէ հետքեր փնտռելու նպատակով:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։